Փակ աչքերով
Չնայած վերնագիրն էժանագին է, բայց գրառումս էժանագին սիրային զեղում չէ:
Որպես նախաբան ասեմ միայն, որ հիմար է այն մարդը, ով շուտ է հանձնվում: Հա, ու արի ու տես, որ սեփական հիմարությունս երբեմն կարմիր լույսի պես վառվում է ականջներիցս ուղիղ 2 սմ բարձրության վրա ու մոտավորապես շտապ օգնության մեքենայի ազդանշանի նման ծակող ձայն հանելով՝ առողջ բանականության ցանկացած կանչ խլեցնում:
Այն, ինչը դեռ մի 10 օր առաջ անհնար էր թվում ու ինձ հուսահատության գիրկն էր նետել (այն աստիճան, որ լացելով ընկել էի սկայպ ու Արամուսին խնդրում էի, որ ինձ գոնե մի քիչ ոգևորի, ով էլ, ի դեպ, էդ խնդիրը փայլուն կերպով լուծեց), վերջին 2 օրը դարձել է իրականություն. արդեն կարողանում եմ առանց գրիֆին նայելու նվագել, համեստ, բայց միանշանակ առաջընթաց ցույց տվող արագությամբ փոխել հիմնական ակորդները: Առանց գրիֆին նայելու (աչքերս փակ!!!) G-ից անցնում եմ D, Dm, G-ից C և հակառակը, էլ չեմ ասում, որ A, Am, E, Em ու էլի մի քանի պուպուշ ակորդներ լրիվ խաղուպար են:
Այս ամենը Neil Young-ի "Heart of Gold"-ի շնորհիվ: Ճիշտ է՝ առանց շրթհարմոնի շատ անշուք է հնչում (մանավանդ, երբ կիթառն էլ իմ կատարմամբ է), բայց դե տվյալ միսիայի իրականացման գործընթացում այդ փոքրիկ հանգամանքն առայժմ երկրորդական է: Վերջին օրերս անընդհատ դա եմ նվագում, կիթառն աչքիս դեմն եմ պահում, որ հենց մի րոպե ազատ ժամանակ ունենամ, ձեռքի հետ նվագեմ: Էս մեթոդն իմ դեպքում շատ արդյունավետ է աշխատում, որովհետև տարվում եմ սովորաբար, ու 1 րոպեն 40 րոպեից պակաս չի տևում: Սկզբից մտածում էի՝ ընդամենը մեկ ստեղծագործության վրա «լռվելը» ի՞նչ արդյուն պետք է տա որ, ի՞նչ օգուտ, բայց հիմա որ էդ ակորդներով տարբեր երգեր եմ փորձում, էլի շատ հեշտ են ստացվում!!! Է՜հ, վախենամ՝ քչերը հասկանան ինձ. նվագելու հետ երբեք չառնչված մարդիկ՝ ուղղակի իմաստով, իսկ փորձառու նվագողներն էլ, ավելի վատ, հիմա երևի քթների տակ վրաս ծիծաղում են:
Հա, ծիծաղեք, ծիծաղեք: Իսկ հաջորդ շաբաթվա իմ միսիան լինելու է բարե սովորելը: Ավելի ճիշտ՝ առանձին արդեն կարողանում եմ պահել, բայց պետք է սովորեմ նվագելու ընթացքում արագ փոխել: Դրա համար հաջորդ 7 օրվա համար վերցնում ենք ստանդարտ, ծեծված, ոչինչ որ կաղնու փայտ, բայց դե փոխարենը լավ ծանոթ երգ, օրինակի համար էս՝
որն ունի մի հատ պուպուշ B7 ակորդ, ու անցնում ենք գործիիի, հիհիհիիի, հոհոհոոո, յեյեյե: :evil_smileEm D C
So close no matter how far
Em D C
couldnt be much more from the heart
Em D C
forever trusting who we are
G B7 Em
and nothing else matters
Հ.գ. Վու՜յս.
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
Էջանիշներ