Մի քիչ շատ չերկարե՞ց ձեր պարապությունը...
Ու՞ր են ձեր պայծառ մտքերը, ժողովուրդ։ Ի՞նչ եք թթվել-նստել։ Թե՞ քնած եք՝ ձմեռ է... Մեր աչքն էլ ջուր կտրեց ձեր պատմվածքներին սպասելով...
Արթնացեք, ջահելությու՛ն։ Արդեն երեք ամիս եղավ, ձեն-ձուն չկա...

Մի բան կասեմ ձեզ հաստատ. որքան քիչ եք երազում, այնքան ավելի քչանում են ձեր երազանքները։ Որքան քիչ եք սիրում, այնքան ավելի քչանում է ձեր մեջ սերը... Եվ այդպես շարունակ։

Վե՛ր կացեք, ժողովուրդ, էլ ժամանակ չմնաց... Շուտով Ծնունդն է առաջներիդ, Ամանորը... Եկեք, կլինի, հասցրեք մի բան արարեք... Նվիրեք Ակումբին ձեր նախաամանորյան գեղեցիկ պատմվածքները։

Կամ, ավելի լավ է, նվիրեք մեր ակումբցիների երեխաներին։ Ձեր երեխաներին, ով չունի առայժմ՝ ունեցողների երեխաներին։ Գալ, փոքրիկիդ պատմվածք նվիրած կա՞ս... Չուկ, դու՞... Մյուսնե՞րը...
Հավաքեք, ուժերդ, կակռազ վաղուց պարապ են մնացել ձեր պայծառ մտքերը։

Կուզե՞ք, հենց այդպես էլ կոչեք մրցույթը.[B] "Իմ ամենապայծռ երազանքը"...