կյանքի երեք էտապները
1. թող ինձ լավ լինի
2. թող ինձ վատ չլինի
3. թող գոնե մի բան լինի
հա, տարիքի հետ սպասումներդ սկսում են համապատասխանել իրականությանը
կյանքի երեք էտապները
1. թող ինձ լավ լինի
2. թող ինձ վատ չլինի
3. թող գոնե մի բան լինի
հա, տարիքի հետ սպասումներդ սկսում են համապատասխանել իրականությանը
Find what you love and let it kill you. (c) Bukowski
CactuSoul (19.06.2012), cold skin (14.01.2013), Freeman (20.06.2012), keyboard (23.11.2012), Lusinamara (18.06.2012), Quyr Qery (25.06.2012), Rhayader (09.12.2012), Sambitbaba (23.11.2012), Smokie (18.06.2012), Աթեիստ (30.11.2012), Արէա (18.06.2012), Մինա (06.12.2012), Նաիրուհի (26.11.2012), Շինարար (18.06.2012), Վոլտերա (09.08.2013)
օրը վերջացավ, հանում ենք կոշիկներն ու դիմակները, գրկում մենակությունը՝ լապտոպի տեսքով ու էլի ամբողջ ուժով նետվում մարդամեջ
ինչքան մենակ ենք, ինչքան ենք վախենում մենակ մնալուց, որ մեր մենակության ամենավառ ապացույցը՝ լապտոպը սարքել ենք նենց, որ իրեն գրկել լինի, ու որ գրկելուց ինքը քեզ տաքացնի
մառազմի մեջ եմ երևի, ուղղակի էս քանի օրը կապված ակումբում իմ ակտիվության հետ, համ շատ զարմացած եմ, որտև լիքը մարդկանցից եմ շատ ջերմ բաներ լսում իմ մասին, լիքը մարդ ա հետս շփվում ու ես դրան մի տեսակ պատրաստ չէի, խառնվել եմ իրար մի քիչ, ու հետն էլ հասկանում եմ, որ մեկա, ինչ ուզում ա լինի, ինչքան պոպուլյար ու սիրված էլ մարդ լինի, մեկա, գալիս ա միշտ էն պահը օրվա մեջ, երբ ինքը գրկում ա լապտոպը ու երազում, որ մեկն իրեն դրանից ազատի...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Avira (11.01.2013), CactuSoul (23.11.2012), Chilly (23.11.2012), cold skin (14.01.2013), erexa (23.11.2012), Nadine (27.11.2012), Rhayader (09.12.2012), Ruby Rue (23.11.2012), Sambitbaba (23.11.2012), Smokie (23.11.2012), Yevuk (23.11.2012), Աթեիստ (30.11.2012), Ամպ (30.11.2012), Անջրպետ (13.05.2013), Արէա (23.11.2012), Դավիթ (23.11.2012), Դատարկություն (25.11.2012), Հայկօ (23.11.2012), Մինա (06.12.2012), Նաիրուհի (26.11.2012), Շինարար (06.12.2012), Ռուֆուս (23.11.2012), Վոլտերա (09.08.2013)
փակ շրջանից ավելի վատ բան մենակ ավելի փոքր փակ շրջանն ա
Find what you love and let it kill you. (c) Bukowski
բարև
չգիտեմ՝ ում եմ բարևում, երևի՝ հենց քեզ
ուզում եմ խոսել հետդ, որովհետև իրական կյանքում տենց շքեղություն ինձ թույլ չեմ տա հաստատ, քանի որ դու շատ ես, իսկ ես մեկն եմ, ու էն էլ՝ այլանդակ անհավես
ուզում եմ իմանաս, որ ես քեզ ոչ սիրում եմ, ոչ էլ չեմ սիրում, ու որ չհաշված մի քանի հոգու, ամբողջ էն յոթ միլիարդդ մեկ եք ինձ համար, ԲԱՅՑ
ես քեզ նեղություն չեմ տա, եթե դու էլ ինձ չնեղես
ես քեզ մարդու տեղ կդնեմ՝ անկախ քո մաշկի գույնից, կրթությունից, ճաշակից, ակցենտից, անկախ իմ հանդեպ քո ունեցած վերաբերմունքից, որովհետև տենց ինձ համար հեշտ ա, թե չէ գնա ու հիշի, թե ում հետ ինչ խնդիր ունես...
ուզում եմ իմանաս, որ ինձ համար կարևոր չի, թե դու ինձ ոնց ես վերաբերվում, լուրջ, թքած ունեմ, ներիր, որ կոպիտ եմ, բայց տենց ա
դու ինձ վիրավորում ես մակերեսային ու կարճ ժամանակով, որովհետև ես շուտ մոռանում եմ, խորն էլ չեմ ազդվում, քանի որ, ճիշտ ա, թքած ունեմ մեծ հաշվով
ուզում եմ նոր տարիդ շնորհավորել, մարդ, թեև բացարձակ չեմ հուզվում քո ճակատագրով, ու մեկ էլ ուզում եմ ասել, որ դու ահավոր հետաքրքիր երևույթ ես, իբր ֆիզիկականդ քիչ էր, հիմա էլ վիրտուալ կաս
եթե դու մինչև հիմա կասկածում ես, արդյոք էս գրառումը քո մասին էր, թե չէ, ասեմ՝ եթե դու ոչ իմ հայրն ես, ոչ մայրս, ոչ քույրս կամ իր ընտանիքը, ոչ մտերիմ ընկերներիցս, ոչ սրտով սիրածս, ուրեմն հա, հենց քո մասին էր, որովհետև քո հետ խոսելու ժամանակ կյանքն ինձ չի տալիս, իսկ էն մնացածների համար ես բոլ-բոլ կամ
լավ էղի
հա, բա կտցրած եմ, չգիտեի՞ր
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Սիրելիներ
ես ասել էի, որ էլ չեմ գրելու ակումբում, բայց հիմա ստիպված եմ խախտել ասածս, քանի որ մի քանի օր առաջ Sambitbaba-ի գրառումը ցույց տվեցին, էսօր էլ Տրիբունն էր գրել, ու ես մտածում եմ, չնայած երևի չափազանց շատ բան եմ վերցնում ինձ վրա կամ էլ չափազանց մեծ կարծիք ունեմ իմ մասին, կարևոր չէ, բայց ես մտածեցի, որ չունեմ իրավունք առանց որևէ բացատրություն տալու հեռանալու
ու էկել եմ էսօր, որ բացատրություն տամ
չեմ ուզում պաթետիկ ու ապուշ ճառեր ասել, չնայած արդեն էդ նոտայի վրա եմ... ժող ջան, ես ինձ համար էս փուլը անցած եմ համարում՝ ակումբի փուլը, էստեղի մարդկանց փուլը, էն մարդկանց, ում շատ եմ սիրել/սիրում կամ էլ տանել չեմ կարողանում
էդ ամենը արդեն բացարձակ կարևոր չի ինձ համար, ու ես ուզում եմ ապրել առանց էս ամենի, ներողություն եմ խնդրում, եթե էս բառերիցս ինչ-որ մեկը վիրավորվի
ես էստեղից լիքը բան եմ վերցրել, ինչի համար միշտ էլ շնորհակալ կլինեմ բախտիս, որ պատահականության բերումով մի օր հայտնվեցի ստեղ ու ապրեցի մի քանի տարի
բայց էս ամենի վերջն էկավ արդեն, որովհետև ես շարունակելու իմաստը չեմ տեսնում
նենց որ, ակումբցիներ ջան, իմ սիրելի Sambitbaba, մի անհանգստացեք, ես լավ եմ, ուղղակի լավ կլինեմ արդեն առանց ձեզ ամեն րոպե էդ մասին տեղյակ պահելու
լավ մնացեք, ես ձեզ շատ եմ սիրում, դուք իմ մի մասնիկն եք, ես դա փոխել չեմ կարող, ոչ էլ ուզում եմ![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Թող ների ինձ մոդերը քո օրագրում գրառմանս համար: Հուսով եմ՝ կների…
Ինչ ասեմ, ափսոս: Շատ տխուր կլինի առանց քեզ, Լիլիթ ջան, բայց ինչ արած, ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը:
Համոզված եմ, որ շատերը կհամաձայնվեն ինձ հետ. Ակումբում մի լույս հանգչեց…
Դու ասում ես, որ մնալու իմաստը չես տեսնում: Նշանակում է, Ակումբից վերցնելու բան էլ չունե՞ս…
Ուրախ եմ, որ զգում ես հասունությունդ, ուրախ եմ, որ ինքնաբավարար ես դարձել: Ու նաև, հասունանալդ հուսադրում է, որ շուտով կհասկանաս ամենակարևորը. եթե մեր կյանքում ամենակարևորը վերցնելը լիներ, այս աշխարհը վաղուց արդեն գոյություն չէր ունենա…
Գիտե՞ս ինչու է մարդ իմաստություն հավաքում, Լիլիթ ջան. որպեսզի բաժանի այն ուրիշներին: Եվ որքան շատ բաժանում է նա, այնքան ավելի շատ ունի… Կյանքի շարժիչ ուժը՝ տալն է:
Մեծաքանակ ազգը լավ է ասում. "Мы в ответе перед треми, кого приручили".
А ты нас - приручила, - հասկանու՜մ ես…
Լավ մնաս, սիրելիս: Բոլոր բարիքները քեզ:
Իսկ մենք՝ կսպաենք:
Հույսով:
Հ.Գ. Եթե հանկարծ կզգաս, որ կարոտել ես, - գրիր, լա՞վ…
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Alphaone (26.09.2013), CactuSoul (11.02.2013), Smokie (11.02.2013), Stranger_Friend (10.02.2013), Վոլտերա (09.08.2013)
իմ հեռախոսագրքում արդեն ամեն օր են սկսել ավելանալ էն համարները, որոնք էլ երբեք չեմ օգտագործելու, բայց ոչ էլ ձեռս ա գնում ջնջել
հլը մի հատ արա՛գ դադարեցրեք Հայաստանից ընդմիշտ գնալը![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ