Կարծում եմ՝ այս առակը շատ կսազեր քաղաքականության բաժնին:Գայլն էր իր հին պաշտոնին
Էլ չափ չկար խոսքի տոնին ,
Իրեն վեր էր միշտ համարում,
Ու բոլորին արհամարում:
Ուզածովն էր նա գործ անում,
Կարգ ու օրենք չէր հասկանում:
Առաջ պարզած կեղտոտ ափը,
Կորցրել էր նա իր չափը:
Բոլորից էր նա վերցնում,
Մեծ ու փոքր չէր հարցնում:
Պինդ էր զգում նա աթոռին,
Վերևում էր իր գայլ քեռին :
Ձեռքը ձեռք էր լվանում,
Վատ գործը միշտ լավանում,
Հաճախ նվեր էր տանում,
Քեռին շատ էր հավանում :
Բայց երկար չբանեցին,
Մի օր քեռուն հանեցին
Հանեցին հին ջոջերին,
Նրանց հետ էլ պոչերին:
Ով իր չափը չի իմանում,
Երբեք երկար չի դիմանում...
Էջանիշներ