Աստված գալիս է շումերի մոտ.
- Լսիր, պատվիրաններ ունեմ, կուզե՞ս...
- Դե, ուզելու համար նախ պետք է իմանալ, թե ինչ ասել է պատվիրան... Մի օրինակ կբերե՞ս.
- Օրինակ... մի գողացիր:
- Հմմ... բայց գիտես, էդ գողանալու մեջ ինչ-որ կենդանի բան կա, ինչ-որ կրեատիվ բան կա, ինչ-որ խաղ կա... Չէ, գիտես, ինձ պատվիրան պետք չէ...
Աստված գնում է եգիպտացու մոտ.
- Լսիր, պատվիրաններ ունեմ, կուզե՞ս...
- Իսկ պատվիրանն ի՞նչ է:
- Դե, օրինակ... մի շնացիր:
- Հմմ... Իսկ դա մեզ պե՞տք է... Չէ, շնորհակալ եմ:
Աստված հանդիպում է Մովսեսին.
- Լսիր, պատվիրաններ ունեմ, կուզե՞ս...
- Իսկ ի՞նչ արժեն, - անմիջապես հարցնում է հրեա Մովսեսը:
- Ձրի եմ տալիս...
- Յա, որ ձրի է, բոլորն էլ կվերցնեմ...
Էջանիշներ