Մեռնելը
Արվեստ է, ինչպես և ամեն բան
Ես դա ուղղակի անթերի եմ անում:
Կուլտային /культовый բառի հայերեն թարգմանությունը՝ պաշտամունքային, էնքան էլ դուր չեկավ/ բանաստեղծուհի, նրա կենսագրությանը կարող եք ծանոթանալ` դիտելով Sylvia ֆիլմը /գլխ. դերում` Գվինեթ Փելթրոու/:
Պատկերացրեք Մարինա Ցվետաևային, որ ծնվել է ԱՄՆ-ում, ավելացրեք կիրք, հուսահատություն, ֆեմինիզմ, ինքնասպանության երկու փորձ, որոնցից մեկը` "հաջողված" և միլիոնավոր ընթերցողների սերը:
http://lit.lib.ru/b/betaki_w_p/text_0020.shtml այստեղ կարող եք գտնել Սիլվիայի բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունը: Նրա բանաստեղծություններից մի քանիսը հայերեն թարգմանել է Սոնա Բաբաջանյանը:
Ես ուղղահայաց եմ
Թեև կնախընտրեի լինել հորիզոնական:
Ես ծառ չեմ` արմատներս հողի մեջ
Որ ծծում է այնտեղից հանանյութերն ու մայրական սերը
Որ ամեն գարուն կարողանամ արտացոլվել տերևի մեջ,
Եվ ոչ էլ պարտեզի թմբում նիրհող գեղեցկուհին եմ,
Որ տպավորիչ պատկերովս հիացմունքի բացականչություններ կորզեմ,
Անտեղյակ, որ շուտով հրաժեշտ եմ տալու ծաղկաթերթերիս.
Իմ համեմատ ծառն անմահ է,
Իսկ ծաղկի գլխիկը` փոքրիկ, թեպետ ավելի գրավիչ,
Ունենայի~ մեկի երկարակեցությունը և մյուսի հանդգնությունը:
Այս գիշեր աստղերի անսահման թույլ լույսի տակ
Ծառերն ու ծաղիկները սփռում էին իրենց պաղ բուրմունքը:
Ես քայլում եմ նրանց մեջ, բայց նրանք ինձ չեն նկատում:
Երբեմն ես կարծում եմ, որ երբ քնած եմ
Պետք է որ շատ նմանվեմ նրանց
Մտքերս դարձան աղոտ:
Ինձ համար այդպես ավելի բնական է` պառկած,
Այդժամ ես և երկինքը դեմ առ դեմ զրուցում ենք:
Եվ ես օգտակար կլինեմ, երբ վերջնականապես պառկեմ.
Այդժամ ծառերը կարող են ինձ դիպչել մի պահ, և ծաղիկներն էլ ինձ ժամանակ կհատկացնեն:
I Am Vertical
But I would rather be horizontal.
I am not a tree with my root in the soil
Sucking up minerals and motherly love
So that each March I may gleam into leaf,
Nor am I the beauty of a garden bed
Attracting my share of Ahs and spectacularly painted,
Unknowing I must soon unpetal.
Compared with me, a tree is immortal
And a flower-head not tall, but more startling,
And I want the one's longevity and the other's daring.
Tonight, in the infinitesimal light of the stars,
The trees and the flowers have been strewing their cool odors.
I walk among them, but none of them are noticing.
Sometimes I think that when I am sleeping
I must most perfectly resemble them --
Thoughts gone dim.
It is more natural to me, lying down.
Then the sky and I are in open conversation,
And I shall be useful when I lie down finally:
Then the trees may touch me for once, and the flowers have time for me.





Մեջբերել

Էջանիշներ