User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հարուկի Մուրակամի

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարուկի Մուրակամի



    Հարուկի Մուրակամին ժամանակակից արձակագիր է, ազգությամբ ճապոնացի: Ծնվել է 1949 թվին: Բազմաթիվ պատմվածքների, վեպերի ու էսսեների հեղինակ է:
    Նա բավականին կարևոր տեղ է զբաղեցնում պոստմոդերն գրականության մեջ, իսկ "Կաֆկան ծովափին" վեպի շնորհիվ Մուրակամին դարձավ Կաֆկայի անվան մրցանակի վեցերորդ մրցանակակիրը:

    Նրա գործերից են.

    Փինբոլ 1973
    Կաֆկան ծովափին
    Հայելին
    Ընտանեկան պատմություն
    TV մարդիկ
    Աստծո բոլոր զավակները կարող են պարել
    Մթնշաղից հետո
    Լռություն
    Փոքրիկ կանաչ հրեշը
    Սառցե մարդը
    Թաիլանդ
    Աղջիկն Իպանեմայից
    Նորվեգական անտառ
    Լեքսինգտոնի ուրվականները

    Մուրակամին ինչերեն ասես որ չի թարգմանվել, բացի հայերենից:
    Նրա որոշ գործեր կարող եք գտնել այստեղ` http://bookz.ru/authors/murakami-haruki.html
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.05.2010), Alphaone (18.09.2013), GriFFin (22.06.2014), helium (13.05.2010), Kita (13.05.2010), Արևածագ (12.05.2010), Մուշու (22.06.2014), Վոլտերա (18.09.2013)

  3. #2
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մուրակամիի գործերից միայն «Վամպիրը տաքսիում»-ն եմ կարդացել անցած գարուն:Էնպես ա միստիկան լցնում ուղեղդ, սկսում ես կասկածել, որ գերբնական բաներ կան էլի «վսյո տըկի»: Լավն ա շատ, ոճը դուրս ահավոր էկել էր: Ափսոս գրախանութներում չկա, անցած ամառ չկա՜ր:
    Чеширский КотЭ

  4. #3
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ափսոս գրախանութներում չկա, անցած ամառ չկա՜ր:
    Ո՞նց չկա, Յոժիկ, հենց բուկինիստականում ես հաստատ տեսել եմ Մուրակամիի մի քանի (իրարից տարբեր) գիրք:

    Ինքս չեմ կարդացել ոչ մեկը, բայց «Աստծո բոլոր զավակները կարող են պարել»-ի հիման վրա նկարահանված ֆիլմն եմ տեսել, այնքան հստակ էր նկարած, որ երբեմն նույնիսկ բառացիորեն կարողանում էի ենթադրել, թե հեղինակն ինչպես է գրել այդ պահի մասին: Հետաքրքիր էր, յուրահատուկ…
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (13.05.2010)

  6. #4
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ՝ «Նորվեգական անտառը»: Թեթև է գրում, գրքի թեման դեռահասությունից երիտասարդության անցման շրջանի խնդիրներն են: Ինձ դուր եկավ նաև սիրո ու սեքսի նկատմամբ գրողի վերաբերմունքը, թեև գուցե դա հենց ճապոնացիների վերաբերմունքն է: Սերը՝ կատաստրոֆիկ ու ողբերգական, դեռահաս հերոսներից մի երկուսն այնպես են խճճվում, որ ինքնասպանություն են գործում: Սեքսը՝ առօրյա, հաց ուտելու նման մի բան, մասնակիցներից առանձնապես հոգևոր ուժեր չխլող, երբեմն զուտ ֆիզիկական ցանկությունը բավարարելու միջոց: Առանց ավելորդ սեթևեթանքի:
    Դա զարմանալի չէ, որովհետև հենց Ճապոնիայի պրեմիեր- մինիստրը ճաշին ոչ միայն սնվում է, այլև այցելում է մոտակա «հասարակաց տուն», չնայած նա լավ ամուսին է ու ընտանիքի մարդ: Բարքերն են այդպիսին:
    «Նորվեգական անտառից» լավ տպավորվել է հանրակացարանների մասին խոսքերը.« Համոզված եմ, որ համաշխարհային էպիդեմիաներից մի քանիսն անպայման սկսվել են ուսանողական հանրակացարաններում ապրող տղաների սենյակներից...»:

  7. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,730
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես ահագին կարդացել եմ Մուրակամի, շատ ա դուր գալիս ինձ, էնքան "հեշտ" ա գրում, չպարտադրող
    բուկինիստում լիքը կան իր գրքերից, ես էլ ունեմ մի քանիսը, կարող եմ փոխանցել
    իսկ էլ. տարբերակով գրեթե բոլոր գործերն ունեմ, ցանկացողները կարող են դիմել
    Վերջին խմբագրող՝ impression: 13.05.2010, 09:18:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.05.2010), Երկնային (13.05.2010)

  9. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    .... ցանկացողները կարող են դիմել
    Ի միջի այլոց, վերոնշյալ ֆիլմն էլ ես ունեմ, էնպես որ ցանկացողները կարող են դիմել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (13.05.2010), Երկնային (13.05.2010)

  11. #7
    Մշտական անդամ helium-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    385
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես միայն «Պարիր, պարիր, պարիր»-ն եմ կարդացել «Ոչխարների որս» շարքից /ինչ էլ տգեղ է թարգմանած հնչում /։ Ճիշտ է այս մեկը վերջինն է կարծես թե շարքում, բայց կարդալիս ես սյուժեի ընդհատվածություն չեմ զգացել․ միայն հետո իմացա, որ կային նաեւ նախա-գրքեր։ Ու բոլորում էլ առկա են այդ տարօրինակ «ոչխարները»․․․Ինչն էր հետաքրքիր, որ չես հասկանում՝ վերջը իրական էին նկարագրած միստիկական դեպքերը, թե՞ մարդու հոգեվիճակը կամ էլ ապրումներն են ներկայացվում։ Անպայման ուզում եմ ընթերցել եւս մի քանի ստեղծագործություններ։

  12. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,658
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում helium-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միայն «Պարիր, պարիր, պարիր»-ն եմ կարդացել «Ոչխարների որս» շարքից /ինչ էլ տգեղ է թարգմանած հնչում /։ Ճիշտ է այս մեկը վերջինն է կարծես թե շարքում, բայց կարդալիս ես սյուժեի ընդհատվածություն չեմ զգացել․ միայն հետո իմացա, որ կային նաեւ նախա-գրքեր։ Ու բոլորում էլ առկա են այդ տարօրինակ «ոչխարները»․․․Ինչն էր հետաքրքիր, որ չես հասկանում՝ վերջը իրական էին նկարագրած միստիկական դեպքերը, թե՞ մարդու հոգեվիճակը կամ էլ ապրումներն են ներկայացվում։ Անպայման ուզում եմ ընթերցել եւս մի քանի ստեղծագործություններ։
    "Ոչխարների որս" շարքն իրականում կոչվում է. "Առնետի տրիլոգիան": (Առնետը` շարքի հերոսներից մեկն է Իր սկզբնական մտահղացմամբ բաղկացած էր երեք վեպից. "Լսիր քամու ձայնը", "Փինբոլ 1973" և "Ոչխարների որս": Բայց ավելի ուշ Մուրակամին որոշեց ավելացնել "Դենս, դենս, դենս"-ը, իսկ ընթացքում` 1985-ին, գրել էր "Ոչխարի Ծնունդը" հեքիաթը, որը կարծես թե նախաբան լինի բոլոր չորս վեպերի համար:

    Մուրակամին` գեղարվեստական գրականության մեջ այսօրվա ամենասիրածս հեղինակներից մեկն է: Ունեմ և կարդացել եմ համարյա ամեն ինչ: Ցավոք, միայն Մեֆին կարող եմ տալ կարդալ, էն էլ չի ուզում... Բոլորիդ էլ կառաջարկեի կարդալ ամբողջությամբ, ընդ որում` հերթականությամբ, քանի որ ըստ իս, նրա ամեն մի հաջորդ գիրքը կարծես թե նախորդից ավելի լավը լինի... Հիմա կտեղադրեմ գրքերի ցուցակը, բայց ռուսերեն, քանի որ հայերեն տեղադրելն անիմաստ է, միևնույն է ռուսերեն եք կարդալու:

    Книги "Трилогия Крысы":

    1979 - Слушай песню ветра
    1983 - Пинбол 1973
    1985 - Рождество Овцы (сказка)
    1989 - Охота на овец
    1997 - Дэнс, дэнс, дэнс


    Остальные книги:

    1983 - Медленной шлюпкой в Китай
    1984 - Сжечь сарай
    1985 - Страна Чудес без тормозов и Конец Света
    1986 - Хороший день для кенгуру
    1987 - Норвежский лес
    1992 - К югу от границы, на запад от Солнца
    1994 - Хроники Заводной Птицы. Сорока-воровка
    1995 - Хроники Заводной Птицы. Птицелов
    1995 - Хроники Заводной Птицы. Вещая Птица
    1996 - Призраки Лексингтона
    1997 - Джазовые портреты
    1997 - Подземка
    1999 - Мой любимый Sputnik
    2000 - Все Божьи дети могут танцевать
    2002 - Кафка на пляже
    2004 - Послемрак
    2007 - О чем я говорю, когда говорю о беге
    2009 - 1Q84 т.т.1,2
    2010 - Край обетованный. Подземка-2
    2010 - 1Q84 т.3

    Ճշմարիտն ասած, ես չգիտեմ, թե որ մեկը չգովեմ: Մեկը մյուսից լավն է, գեղեցիկ, հետաքրքիր, ռոմանտիկ, ֆանտաստիկ, կախարդական, հանելուկային, առեղծվածային... Մի խոսքով, ամեն ինչ կա մեջը: Եվ երանի նրանց, ովքեր նոր են իրենց համար բացահայտելու Մուրակամի խելագարին:

    Հ.Գ. Չմոռանամ ասել, որ "Джазовые портреты", "Подземка" և "Край обетованный. Подземка-2" գրքերը վավերագրական են և կարող են չհետաքրքրել շատերին: Նկատի ունեցեք:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 18.09.2013, 10:20:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (18.09.2013)

  14. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամ, ինչի՞ց որոշեցիր, որ «մեկ ա ռուսերեն ենք կարդալու» Ես հենց էս պահին անգլերեն եմ կարդում:

    Հա, Կաֆկան եմ կարդում: Հետաքրքիր ա, մինչև հիմա Մուրակամին մի տեսակ վանում էր ինձ, երբեք իմ կամքով չէի վերցնի իրա գրքերից: Չգիտեմ ինչու, տպավորություն էր, թե գերինտելեկտուալ ու ծանր գրքեր է գրում: Գերինտելեկտուալի պահով համաձայն եմ, բայց ծանր չէի ասի, լավ էլ հեշտ ա կարդացվում: Ամեն դեպքում, ինձ թվում ա, Կաֆկան մի քիչ շատ ա ձգած ու մեջը մի քիչ ավելորդություններ կան: Չգիտեմ, գուցե նրանից ա, որ գրքի 2/3-ը երկու օրում եմ կարդում (հեսա մի քառասուն րոպեից կվերջացնեմ), բայց կարծում եմ, որ երկրորդ կեսի ուղիղ կեսը կրճատելուց գործը հեչ չէր տուժի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (22.06.2014)

  16. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,658
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ, ինչի՞ց որոշեցիր, որ «մեկ ա ռուսերեն ենք կարդալու» Ես հենց էս պահին անգլերեն եմ կարդում:
    Դե, ես, Բյուր ջան, իմ տանիքից եմ խոսում և ինձ պես հետամնացների մասին, որոնք մինչև օրս էլ իրենց անգլերենի գիտելիքներին չեն վստահում և լուրջ գրականությունը ռուսերեն են կարդում: Կներես...

    Հա, Կաֆկան եմ կարդում: Հետաքրքիր ա, մինչև հիմա Մուրակամին մի տեսակ վանում էր ինձ, երբեք իմ կամքով չէի վերցնի իրա գրքերից: Չգիտեմ ինչու, տպավորություն էր, թե գերինտելեկտուալ ու ծանր գրքեր է գրում: Գերինտելեկտուալի պահով համաձայն եմ, բայց ծանր չէի ասի, լավ էլ հեշտ ա կարդացվում: Ամեն դեպքում, ինձ թվում ա, Կաֆկան մի քիչ շատ ա ձգած ու մեջը մի քիչ ավելորդություններ կան: Չգիտեմ, գուցե նրանից ա, որ գրքի 2/3-ը երկու օրում եմ կարդում (հեսա մի քառասուն րոպեից կվերջացնեմ), բայց կարծում եմ, որ երկրորդ կեսի ուղիղ կեսը կրճատելուց գործը հեչ չէր տուժի:
    Շատ եմ սիրում... Ինձ որ հարցնես, դեռ մի բան էլ համառոտ է գրել: Ես նման գործերն ինձ ստիպում եմ դանդաղ կարդալ, որ ուշ պրծնեն: Հետո, գիտե՞ս, Բյուր ջան, երևի ես ճիշտ էի, որ ասում էի, թե պետք է սկսել կարդալ սկզբի գործերից: Այդ կերպ ոնց որ թե քեզ նախապատրաստես նրա ավելի ծավալուն գործերին: Հետո` ընտելանում ես մի տեսակ Մուրակամիին...

    "Կաֆկան", "Սպուտնիկը" և "1Q84"-ը նույնպես մի տեսակ ոնց որ տրիլոգիա լինեն ինձ համար, այնպես որ չեմ կարող խորհուրդ չտալ: Եվ, քանի որ համ ավելի շուտ է գրված, համ էլ չափերով շատ ավելի փոքր է "Սպուտնիկը"... հասկանում ես:

    Հա, բայց տրիլոգիա է ինձ համար միայն` այդ մասին ոչ մի տեղեկություն չկա: Ու տրիլոգիա է այնքանով, որքան տրիլոգիա են համարվում Կոբո Աբեի "Կինն ավազուտներում", "Ուրիշի դեմքը" և "Այրված քարտեզ" վեպերը, այսինքն, լրիվ տարբեր բաներ են, իրար հետ ոչ մի կապ չունեն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (22.06.2014), մարիօ (22.06.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •