User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 83 հատից

Թեմա: ...ավարտ...

  1. #61
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մելարկուս ջան շատ անկեղծ ես գրում, էն, ինչը, որ կուզենայիր իսկականից զգայիր. ու ասեմ` լավ էլ ռիսկով արտահայտվող ես, մալադեց
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (16.07.2010), Quyr Qery (16.04.2011), Արէա (16.07.2010)

  3. #62
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ էինք կարոտել բանաստեղծություններդ
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (16.04.2011), Արէա (16.07.2010)

  5. #63
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Farfalla-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ պարզ ու թեթև ես գրում, բայց էդ պարզությունը ավելի շատ բան ա ասում: Ոչ մի ավելորդ բառ չկա ստեղծագործություններումդ
    Շնորհակալ եմ կարծիքի համար, ճիշտն ասած ավելորդ բառեր կան, կուզեի որ դրանք չլինեին, բայց առանց դրանց չեր լինի երաժշտություն, իսկ ես շատ եմ սիրում, երբ իմ գրածների մեջ երաժշտություն ա լինում, ուղղակի աշխատում եմ էդ ավելորդ բառերը էնպես թաքցնել, որ շատ չերևան

    ---------- Ավելացվել է՝ 21:24 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:21 ----------

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջինը շատ լավն էր :
    Վերջինը նվիրված էր ավելի լավ աղջկա, քան մնացածները, դրանից ա երևի

    ---------- Ավելացվել է՝ 21:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:24 ----------

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի էր.... սպասում եմ նորին....
    մերսի... ես էլ եմ սպասում...

    ---------- Ավելացվել է՝ 21:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:27 ----------

    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Միշտ հաճույքով եմ կարդացել քեզ ու համաձայն եմ բոլոր լավ արձագանքներին...
    ...բայց կներես հարգելիս, վերջինից ավել ուշադրության արժան բան չեմ հանդիպել նախկինում...
    Չեմ ուզում բառերի ետևն ընկնել, ուղղակի ,,հասունացման" պես մի բան եմ նկատում... և դա ինձ անչափ ուրախացնում է:
    Եվ մի շտապիր հավաստիացնել մեզ, որ դու գնում ես, կամ էլ չես գրելու: Եթե դա անում ես ,,մուսային" բարկացնելու համար՝, դա ուրիշ...
    Գրելուց չես փախնի... և այստեղ ասեմ, որ ետ նայել կամ չնայելը կարևոր չէ: Հիշիր մեծն Թումանյանի ,,Պոետն ու մուսան"...
    Հարգանքներով, Կիլա:
    Կիլա ջան, շնորհակալ եմ կարծիքի համար, ես էլ շատ եմ կարդում քո գրածները, դրա համար քո կարծիքը առանձնապես կարևոր ա իմ համար: Ինչ վերաբերվում ա գրելուն կամ չգրելուն, մի անգամ արդեն ասել եմ որ երբեք տրամադրված ինչ որ բան չեմ գրում, ուղղակի երբ ինչ որ բան շատ ա կուտակվում, պատահական սկսում եմ մտածել դրանք, մնում ա մենակ մի քանի բառ փոխել ու վերջ Վերջինը ահագին կուտակման արդյունք էր, ու երկկողմանի կուտակման արդյունք էր` մի կողմից քրիստոնեա-արեա-հեթանոս ես-ի որոնում, մյուս կողմից անձնական կյանքս... հիմա սպասում եմ հաջորդին տեսնենք ինչ կստացվի

    ---------- Ավելացվել է՝ 21:42 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:37 ----------

    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    ուրախ եմ որ դուր եկավ

    ---------- Ավելացվել է՝ 21:45 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:42 ----------

    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մելարկուս ջան շատ անկեղծ ես գրում, էն, ինչը, որ կուզենայիր իսկականից զգայիր. ու ասեմ` լավ էլ ռիսկով արտահայտվող ես, մալադեց
    Ավելի ճիշտ էն ինչը զգացել եմ, ու մի յոթանասուն տարի էլ երևի կզգամ դեռ մալադեցի համար մերսի

    ---------- Ավելացվել է՝ 21:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:45 ----------

    Մեջբերում Meme-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ էինք կարոտել բանաստեղծություններդ
    Ինչ լավ ա որ քեզ դուր եկավ Մեր, ես վախենում էի որ քեզ դուր չի գա

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (18.07.2010), Quyr Qery (16.04.2011), SSS (19.07.2010), Արևածագ (18.07.2010)

  7. #64
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը
    …թող հեթանոսվեմ քո մարմնի առաջ,
    թող զոհաբերեմ կրքերս բոլոր,
    դու` իմ միակ կիրք, դու` իմ նոր աստված
    ընդունիր զոհս` հավատս մոլոր,

    ընդունիր զոհս` հավատը իմ հին,
    սիրո բագինդ թող վերածնվի,
    եկ միաձուլվենք, դառնանք մի մարմին,
    թող մերկությունդ արյունս խառնի:

    …արի, էս գիշեր մենակ եմ, հոգիս,
    արի` տաճարիդ նոր զոհ մատուցենք,
    թող լուսաբացը շիկնի ամոթից,
    արի էս գիշեր թող հեթանոսվենք,

    թող ափերիս տակ մարմինդ ճչա,
    նետիր շորերդ իմ աստվածուհի,
    գալարումներից արյունս եռա,
    շուրթերդ թող զգան թրթիռը մարմնիս:

    սուրբ է ամեն պահ ու կրծքիդ դողը,
    թող սիրտս լցվի` թող որ խենթանամ,
    թող լինեմ վերջին քո հարդագողը,
    թող երկրայինդ քեզնից գողանամ…

    …ես, որ արյանս ամեն կաթիլում
    հինգ հարյուր տոննա կիրք ու սեր ունեմ,
    քո մերկության տեղ խաչ էի պաշտում…
    արի, էս գիշեր թող հեթանոսվեմ,

    թող վերադարձնեմ ծեսերդ լքված,
    հարդագողային ճամփեքով իմ հին,
    որ ամեն գիշեր քո մարմնին ձուլված,
    ողջակիզեմ ինձ տաճարիդ շեմին…
    Երեկ պատահաբար վերընթերցեցի, մինչև այս պահը դեռ տրամադրության տակ եմ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (21.10.2010), Ամմէ (25.11.2012), Արէա (18.10.2010)

  9. #65
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ne Me Quitte Pas

    ...մի թող ինձ մենակ,
    երբ դու չլինես, ում եմ պատմելու
    կիսախելագար հեքիաթներն իմ հին,
    որոնք միայն դու գիտես հասկանալ

    ում եմ պատմելու այն աստծո մասին,
    որ խենթանում է քեզ հանդիպելու,
    քեզ շոշափելու, քեզ խառնվելու
    անզորությունից...

    ...մի թող ինձ մենակ...
    ...................................
    ես էլ չեմ խոսի, էլ ձայն չեմ հանի,
    կմեխվեմ այստեղ, մութ ետնաբեմում
    ու սրտիս զարկերն անգամ զսպելով
    կհետևեմ քեզ...
    ու անգիր կանեմ
    մարմնիդ ամեն մի շարժումն աննշան,
    ու կդրոշմեմ նյարդերիս վրա
    ծիծաղդ, երգդ, ժպիտդ անգամ:

    չթողնես մենակ...

    ...թող ստվեր դառնամ
    ստվերը մարմնիդ
    ստվերն ոտքերիդ
    շանդ ստվերը թող դառնամ անգամ....

    չթողնես մենակ
    չթողնես մենակ
    չթողնես մենակ
    չթողնես մենակ

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (10.04.2011), Arpine (07.11.2011), E-la Via (08.11.2011), erexa (11.04.2011), Meme (18.04.2011), Nadine (11.04.2011), Quyr Qery (16.04.2011), Ripsim (25.11.2012), Sambitbaba (08.11.2011), Shah (11.04.2011), Արևածագ (11.04.2011), Գեա (14.04.2011), Դատարկություն (02.05.2011)

  11. #66
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այնքան նուրբ ես գրում, կարծես թե գրողը ոչ թե արական սեռի ներկայացուցիչ լինի, այլ իգական ( հույսով եմ չես վիրավորվի սա կոմպլիմենտ է), ոնց որ երկնքից ինչ-որ մի հրեշտակ գրի, հանգստություն և մեղմություն նկատեցի ստեղծագործություններիդ մեջ ,մի խոսքով թեթև ու շատ հաճելի են ընթերցվում ստեղծագործություններդ, կեցցես!
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (12.05.2011), Արէա (11.04.2011), Արևածագ (11.04.2011)

  13. #67
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մելակուս-ի խոսքերից Նայել գրառումը


    Ne Me Quitte Pas

    ...մի թող ինձ մենակ,
    երբ դու չլինես, ում եմ պատմելու
    կիսախելագար հեքիաթներն իմ հին,
    որոնք միայն դու գիտես հասկանալ

    ում եմ պատմելու այն աստծո մասին,
    որ խենթանում է քեզ հանդիպելու,
    քեզ շոշափելու, քեզ խառնվելու
    անզորությունից...

    ...մի թող ինձ մենակ...
    ...................................
    ես էլ չեմ խոսի, էլ ձայն չեմ հանի,
    կմեխվեմ այստեղ, մութ ետնաբեմում
    ու սրտիս զարկերն անգամ զսպելով
    կհետևեմ քեզ...

    ու անգիր կանեմ
    մարմնիդ ամեն մի շարժումն աննշան,
    ու կդրոշմեմ նյարդերիս վրա
    ծիծաղդ, երգդ, ժպիտդ անգամ:


    չթողնես մենակ...

    ...թող ստվեր դառնամ
    ստվերը մարմնիդ
    ստվերն ոտքերիդ
    շանդ ստվերը թող դառնամ անգամ....

    չթողնես մենակ
    չթողնես մենակ
    չթողնես մենակ
    չթողնես մենակ

    Ինչքան շատ տխրություն կա կուտակված էս մեկի մեջ,որոշ մասը դուրս ես հանել մեջիցդ,բայց այն որը կուտակված է ներսումդ,դա երևի միշտ կմնա,ու ինչքան էլ գրես,կմնա ու կտխրեցնի....
    Կարևորը,որ գրել ես,ու շարունակես գրելը,ուրախ եմ շատ, որ նորից գրեցիր...
    Էնքան թեթև էր,ու հեշտ էր կարդացվում,աչքերս արագ սահում էին տողերի վրայով,իսկ երգիչը կարծես նույն բառերը արտաբերի էդ շատ տխուր հնչյունների հետ....
    Իսկ ընդգծվածները այն տողերն են, որոնք շաատ եմ սիրում...
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (18.04.2011)

  15. #68
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Meme-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան շատ տխրություն կա կուտակված էս մեկի մեջ,որոշ մասը դուրս ես հանել մեջիցդ,բայց այն որը կուտակված է ներսումդ,դա երևի միշտ կմնա,ու ինչքան էլ գրես,կմնա ու կտխրեցնի....
    Կարևորը,որ գրել ես,ու շարունակես գրելը,ուրախ եմ շատ, որ նորից գրեցիր...
    Էնքան թեթև էր,ու հեշտ էր կարդացվում,աչքերս արագ սահում էին տողերի վրայով,իսկ երգիչը կարծես նույն բառերը արտաբերի էդ շատ տխուր հնչյունների հետ....
    Իսկ ընդգծվածները այն տողերն են, որոնք շաատ եմ սիրում...
    Շնորհակալ եմ Մեր
    Վերջին խմբագրող՝ Chuk: 23.09.2011, 11:52: Պատճառ: Հեղինակի խնդրանքով

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Meme (22.04.2011)

  17. #69
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը

    Խուլ, սահմանամերձ մի զորամասում,
    Հեռու աշխարհի լույսերից բոլոր,
    Սիրած աղջկա կարոտը սրտում,
    Ծառայում էր մի պատանի զինվոր:

    Կարոտում էր նա սիրած աղջկան,
    Ու տուն դառնալու օրերն էր հաշվում,
    Միայն աղջկա նկարն էր նրան
    Նոր ուժեր տալիս ու հուսադրում:

    Հայացքն աղջկա հուշում էր կարծես,
    Որ կգան սիրո օրերը անցած,
    Ու աստվածուհու ժպիտ կար ասես
    Հրաշք աղջկա աչքերում դաջված:

    Հաշված օրեր էր արդեն մնացել,
    Որ նրանք նորից գտնեին իրար,
    Երբ մի ձյունառատ, մի մռայլ գիշեր
    Տագնապ հնչեցվեց սուր ու անդադար:

    Հակառակորդը սահմանն էր խախտել,
    Գնդակոծում էր գյուղերն անպաշտպան,
    Պետք էր ամեն կերպ նրան կասեցնել,
    Ցանկացած գնով ետ մղել նրան:

    Ու ճամփա ընկան տղաները լուռ,
    Հոգիներում վառ արևներ պահած,
    Որ չարի առաջ փակեն ամեն դուռ,
    Որ ցրեն խավարն ամենատարած:

    Ու կռվում էին տղաներն անվախ,
    Իսկ հորիզոնը վառվում էր կարծես,
    Մոռացել էին տագնապներ ու վախ,
    Մարտնչում էին աստվածների պես;

    Նրանց աչքերի կրակներից վառ,
    Սարսափահար էր թշնամին եղել,
    Ու խուճապահար փախչում էր անճար,
    Ասես դժոխքն էր նրանց դեմ բացվել:

    Իսկ լուսաբացը խաղաղ էր, անձայն,
    Ետ էր շպրտված արդեն թշնամին,
    Վիրավորների հառաչն էր միայն
    Հեռվից հասցնում խելագար քամին:

    Երբ հավաքվեցին զինվորները լուռ,
    Ցավով հասկացան, որ տղան չկա,
    Ու փնտրում էին նրան ամենուր,
    Զուր հավատալով, որ նա դեռ կգա...

    ...մի հեռու կիրճում ընկել էր տղան,
    Արկի բեկորը կուրծքն էր խոցել,
    Դողդողում էին շուրթերը անձայն,
    Արցունքներն էին աչքերում սառել:

    Վերջին մի ճիգով սեղմել էր կրծքին
    Լուսանկարը սիրած աղջկա,
    Որ լույս հայացքով նայում տղային
    Կարծես հուշում էր. մեր սերը դեռ կա...

    Երբ ընկերները գտան տղային
    Արդեն մարել էր հայացքը նրա,
    Անմար կարոտով սառել էր շուրթին
    Լուսե անունը սիրած աղջկա:

    Ու կրծքին սեղմած լուսանկարից
    Մի հրաշք աղջիկ ժպտում էր, ժպտում,
    Իսկ նկարի տակ, արյունի տակից
    Ինչ որ բառեր էր հազիվ երևում:

    Ու ընկերներից մեկը գլխիկոր
    Կարդաց ցածրաձայն, աղոթքը նրա.
    -Ես կյանքս անգամ չեմ խնայի, որ
    Քո վառ ժպիտը չանհետանա...
    Արէա շատ լավ եք գրում, զարմանում եմ ոնց մինչև հիմա չէի նկատել թեման.
    Այս մեկն էլ,ճիշտ ա մի քիչ դաժան էր, բայց ինձ դուր եկավ:
    Ինչու՞ թեման չեք թարմացնում էլի գրեք մեծ հաճույքով կկարդամ
    "Non est ad astra mollis e terris via."

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (08.11.2011), Meme (07.11.2011), Արէա (08.11.2011)

  19. #70
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն Արփինեին, որ թարմացրեց քո էջը, սիրելի Արէա, և հնարավորություն ստեղծեց ծանոթանալ մարգարիտներիդ:
    Եվ այնքան դրական լիցք տվեցին տողերդ, որ մեծ ցանկություն առաջացավ մի քանի տող գրել ֆորումից քո գնալու-մնալու մասին: Թե ինչ կստացվի, չգիտեմ, բայց շուտով, ցանկության դեպքում, կարող ես այդ մասին կարդալ իմ "Պոէզներ" էջում:

    Շնորհակալություն:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.11.2011), E-la Via (08.11.2011), Meme (28.03.2012), Արէա (08.11.2011)

  21. #71
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Arpine-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա շատ լավ եք գրում, զարմանում եմ ոնց մինչև հիմա չէի նկատել թեման.
    Այս մեկն էլ,ճիշտ ա մի քիչ դաժան էր, բայց ինձ դուր եկավ:
    Ինչու՞ թեման չեք թարմացնում էլի գրեք մեծ հաճույքով կկարդամ
    Arpine ջան, շնորհակալ եմ թե հաճելի խոսքերի, թե թեման թարմացնելու համար

    Ինքս չեմ կարողանում թարմացնել, էն ժամանակ մի քիչ ուրիշ էր: Հիմա կոտրվել եմ մի տեսակ էլ գրել չի լինում:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (08.11.2011)

  23. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն Արփինեին, որ թարմացրեց քո էջը, սիրելի Արէա, և հնարավորություն ստեղծեց ծանոթանալ մարգարիտներիդ:
    Եվ այնքան դրական լիցք տվեցին տողերդ, որ մեծ ցանկություն առաջացավ մի քանի տող գրել ֆորումից քո գնալու-մնալու մասին: Թե ինչ կստացվի, չգիտեմ, բայց շուտով, ցանկության դեպքում, կարող ես այդ մասին կարդալ իմ "Պոէզներ" էջում:

    Շնորհակալություն:
    Ես եմ շնորհակալ:

    Ինչ վերաբերվում է գնալ-մնալուս, մեծ հաշվով գնացել եմ էլի լքված թեմաս վկա:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (08.11.2011)

  25. #73
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է գնալ-մնալուս, մեծ հաշվով գնացել եմ էլի :( լքված թեմաս վկա:
    Երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի, Արէա ջան: Իսկ ցանկության դեպքում… O-hո-hո, ինչեր կարելի է անել…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (08.11.2011), Արէա (08.11.2011)

  27. #74
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արէա չէի պատկերացնի, հա՛մ հուզված եմ, հա՛մ ուրախ: Չգիտեմ էլ որքանով է կարևոր իմ կարծիքը քո հաար,բայց ուզում եմ ասել, որ դու լավ ես գրում, հաճելի է կարդալ քո հեգեվիճակը: Ես որոշ չափով ապրեցի այն պահերը, որոնք որ դու ես ապրել այս բանաստեղծությունները գրելիս: Ապրես:

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (25.11.2012), Meme (25.11.2012), Արէա (25.11.2012)

  29. #75
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ինձ թվում էր` ակումբում էլ բացահայտումներ չեմ անելու, բայց արի ու տես էսքան ժամանակ չէի էլ տեսել, ամոթ ինձ

    սկզբից մինչև վերջ կարդացի, սիրեցի ու էլի եմ ուզում

    հ.գ. ապրես, որ մնացիր
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  30. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (25.11.2012), Ամմէ (26.11.2012), Արէա (25.11.2012)

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •