Հա՞, եսիմ, չէէէ-էէ: Ախր, եսիմ, մաթեմատիկա չի է, որ ի վերջո մինչև վերջ հասկանաս: Էսպես թե էնպես հասկանալն անհնար ա, նույնկերպ ոնց անհնար ա երևակայական թռչուններին հաշվելը, որովհետև միշտ յոթերորդի թե ութերորդի վրա կասկած ա առաջանում, թե հաշվից ընկել ես, իսկ վերստուգել չես կարող, որովհետև վստահ չես կարող լինել, որ նույն թռչուններին պատկերացրիր, ստիպված ես նորից փորձել, իմ փորձից եմ ասում: Ամբողջ հետաքրքրությունը ոչ թե հասկանալն ա, այլ փնտրելը, հասկանալ փորձելը: Գուցե ես սխալ եմ Բորխես կարդացել, օգտագործել եմ Կաֆկա կարդալու իմ փորձառությունը, բայց ինձ համար էդպես հետաքրքիր դառավ, ու հիմնականում վերընթերցելու կարիք էլ չկա, որովհետև շատ հարցեր անընդհատ ինձ հետ են, հա մտածում եմ, ու հա հետաքրքիր ա էդ մտածելը:
Էջանիշներ