User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 243 հատից

Թեմա: Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #23
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը

    «Էս վարույթի քավորը ես եմ»
    15:08 | Այսօր | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

    «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարությանը ընթացքում մեղադրող կողմը շարունակում է ներկայացնել վկանների, որոնք Փաշինյանին չեն ճանաչում:

    Այսօր դատարանը շարունակեց 2007 հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած երթի մասնակիցների եւ ոստիկանների բախման դրվագի քննությունը: Փաշինյանն այսօր ստիպված էր տարբեր դիրքերով կանգնել, որպեսզի վկաններն իրեն ուշադիր զննելու հնարավորություն ունենան, սակայն այսօր 3 վկաններն էլ հայտարարեցին, որ Փաշինյանին չեն ճանաչում: Վկաներից միայն Ժաննա Միքայելյանը հարցաքննության ավարտին ասաց. «Եթե թերթերն ինձ չեն խաբում, նա Նիկոլ Փաշինյանն է»: Վկա Միքայելյանը Կորյուն փողոցի վրա գտնվող տաքսի ծառայության աշխատակից է, եւ տեղի ունեցածին հետեւել է դիմացի մայթից:

    «30-40 մարդ էր գալիս Մատենադարանի մոտից: Եկան կանգնեցին Աբովյան-Կորյուն խաչմերուկում: Երբ մարդիկ գալիս էին, թռուցիկ ոստիկաններ կային, հետո էլի եկան»,- ասաց վկան: Փաշինյանի պաշտպանների հարցերից պարզ դարձավ, որ «թռուցիկ ոստիկան» ասելով' վկան նկատի ունի,որ ընդամենը 4-5 ոստիկան կային: Մարդիկ ինչո՞ւ առաջ չգնացին' Նիկոլ Փաշինյանի հարցին' վկան պատասխանեց. «Նիկոլ ջան, 2 տարի է անցել, չեմ հիշում»: Փաշինյանի փաստաբանների հարցերը վկային նյարդայնացրեցին. «Ի՞նչ եք ինձ տենց հարցեր տալիս, ուզո՞ւմ եք, որ ես ասեմ, թե ոստիկանները մարդկանց ծեծեցին, լցրեցին մեքենաները' տարան»:

    Այսօր ավելի հավասարակշռված էր վկա Սաթենիկ Մնացականյանը, որը Կորյուն փողոցի վրա լահմաջո պատրաստողներից էր: Նա դատարանին պատմեց, որ հոկտեմբերի 23-ին մի խումբ մարդկանց է տեսել, իսկ ոստիկանների եւ կարմիր բերետավորների հայտնվելուց հետո իրարանցում եւ քաշքշուկ է տեղի ունեցել: «Մի կին ոստիկանի հետ վիճում էր, քաշքշում էին իրար, որովհետեւ այդ կնոջ ամուսնուն ոստիկանները քարշ տալով տարան:Դե, եթե ամուսինը չլիներ, այդ կինը տենց չէր կոտորի: Հետո կարմիր բերետավորները մարդկանց լցրեցին «Երազը», տարան»,- ասաց վկա Մնացականյանը' նշելով, որ մարդկանց «Երազ» մեքենան լցնելու եւ տանելու մասին իրեն պատմել են, անձամբ չի տեսել:

    Վկանների հարցաքննությունից հետո' Փաշինյանի պաշտպանները միջնորդեցին փոխել Փաշինյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Մեղադրող կողմն առարկեց' նշելով, որ Փաշինյանը հետախուզման մեջ է գտնվել: Փաշինյանը ստիպված էր մեղադրող կողմին հիշեցնել. «Տվյալ վարույթը տեղի է ունենում միայն նրա համար, որ ես եմ ցանկացել: Ներողություն այսպես արտահայտվելու համար, սակայն այս վարույթի քավորը ես եմ եւ թող որեւէ մեկը քավորություն չանի այս վարույթին»: Փաշինյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե կարո՞ղ է նրան դիմել իր խափանման միջոցին վերաբերող հարցերով, թե՞ այդ հարցով դեռ զբաղվում են Բաղրամյան 26 հասցեւում: (Խմբ.- Նախագահական նստավայրում):

    Փաշինյանը դատավոր Մարտիրոսյանին նաեւ հիշեցրեց, որ իր գլխավերեւում ՀՀ զինանշան է, իսկ կողքին եռագույնը եւ խնդրեց իր որոշումներն այնպես հիմնավորել, որ չվիրավորի ՀՀ զինանշանը, եռագույնը եւ ՀՀ քաղաքացուն:

    Մեկ ժամ ընդմիջումից հետո դատավորը մերժեց Փաշինյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
    Աղբյուր՝ Ա1+

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (05.11.2009), Norton (03.11.2009), Rammer (03.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Փաշինյանի կառավարության գործունեությունը
    Հեղինակ՝ Ծլնգ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2137
    Վերջինը: 03.12.2022, 08:29
  3. Նիկոլ Փաշինյան. բանտային օրագիր
    Հեղինակ՝ Rammer, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.06.2018, 00:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •