Քանի որ երեկ հոգնած էի, կարճ պատասխանեցի, այժմ փոքր ինչ ավելի կոնկրետացնեմ: Այսպիսով մեջբերում եմ արծարծված հարցին վերաբերվող կանոնադրության կետերը.
Մեծ տառաչափին վերաբերվող կետը
2.2.7. Չեն ողջունվում անընթեռնելի գրառումները, կախված
- ...
- տեքստը ձևաչափելու ոճից, մասնավորապես՝ որոշ դեպքերում տեքստերի համար ընտրված գույնը, տառատեսակը, տառերի չափը:
և Մեծատառերին վերաբերվող կետը
2.2.1. Չեն թույլատրվում միայն մեծատառերով կատարված գրառումները և գրառումներ, որոնցում գերիշխում են մեծատառերը: Դրանք թույլատրվում են միայն բացառիկ դեպքերում, երբ դրանցից է կախված գրառման իմաստը:
Եթե գրառման մեջ կա հատված, որն անհրաժեշտ է ընդգծել, տվյալ դեպքում ալբոմի վերնագիրը, ապա ընդգծման համար կարելի է օգտագործել թե՛ ձևաչափման հնարավորությունները, թե մեծատառերը: Երկուսն էլ թույլատրելի են, ընդունված տարբերակներ են: Սակայն եթե ձևաչափումը բերում է գրառման անըթեռնելիությանը, նրա տհաճ տեսքին, ապա դրանք 2.2.7 կետի համաձայն չեն թույլատրվում: Մինչդեռ մեծատառերով գրված գրառման տեքստում վերնագրերը չեն հակասում 2.2.1 կանոնին, ըստ որի գրառումը չպետք է ամբողջովին կազմված լինի մեծատառերից կամ նրանում գերիշխեն մեծատառերը: Դա է պատճառը, Rammstein, որ հենց քո գրառման մեջ ալբոմի վերնագիրը թեև մեծատառերով է, բայց դրա համար դիտողություն չես ստացել, այն փոքրատառերի չի փոխարկվել: Տուգանային միավոր ստացել ես չափազանց մեծ տառերի կիրառման համար, որն անընթեռնելի ու տհաճ էր դարձնում գրառումը՝ ակումբում ընդունված չափանիշներով:
Էջանիշներ