Դե լավ, որ էսպիսի անկեղծ խոսակցություն գնաց, ես էլ ասեմԴե, բնական է, ցանկացած նորմալ կնոջ համար երջանկությունը առաջին հերթին սիրող և սիրելի ամուսինն է, լավ երեխա(ներ) ունենալը և առողջությունը (իր և իր հարազատների)։ Իսկ մնացածը արդեն կախված է կնոջ ագահության աստիճանից, որքան ագահ է կինը, էնքան ավելի քիչ երջանիկ է նա, դա չի վերաբերում միայն շատ փողին, ագահությունը կարող է տարբեր դրսևորումներով հանդես գալ, դա արդեն բնավորություն է։ Մի խոսքով, ես եկել եմ էդ եզրահանգման, որքան մարդ (կապ չունի կին թե տղամարդ) քչով բավարարվող է, այնքան ավելի շատ է ունենում կյանքում երջանկության պահեր, այնքան ավելի հանգիստ է ապրում ու վայելում իր կյանքը։
When life gives you lemons, make lemonade
Գիտեք ինչ կա, ինձ համար միշտ տարօրինակ է թվացել, թե ինչի են մարդիկ երջանկությունը դարձրել տղամարդու կամ կանացի, երջանկության միջև բաժանում մտցրել: Երջանկությունը երջանկություն է: Բոլորն էլ միանման են երջանիկ: Այլ խնդիր է, թե ինչի՞ է բացակայում երջանկությունը ընդհանրապես: Բայց դա այլ հարց է:
Իսկ ինչ վերաբերվում է այսպես ասած "կանացի երջանկությանը" , ապա ասեմ, որ հարկավոր է կնոջը թողնել ինքնաիրականանալ, ամբողջական դառնալ, հարկավոր է, որ նա սովորի սիրել, չնայած շատերը կասեն, որ կինը սիրելու ընդունակությամբ է ծնվում, նրան հարկավոր չէ սովորել, բայց ես էլ կասեմ, որ այնքան է խեղաթյուրվել ամեն հարաբերություն, որ սիրելու ընդունակությունն էլ ենք կորցրել:
Հարկավոր է, որ կինը և բոլորը հասկանան, որ երջանկությունը մարդու մեջ է, և չփորձի երջանկությունը այլ տեղ փնտրել:
Իսկ հայ հասարակության մեջ երջանիկ կանանց ես շատ հազվադեպ եմ հանդիպում: Բոլոր տղամարդիկ ամեն անգամ հնարավորությունը բաց չեն թողնում " հայ կնոջ" արժանիքները գովելու համար: Բայց այդ տղամարդիկ երբեք չեն մտածում , որ այդ արժանավոր կանանց երջանկության համար հարկավոր է ինչ-որ բան անել: Հայ հասարակության մեջ հայ տղամարդը պետք է սովորի ճիշտ վերաբերվել մորը, ճիշտ դաստիարակել մեր ժամանակների հայ աղջկան, և սիրել հայ կնոջը:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Չեմ ընդունում կանացի, տղամարդկային երջանկություն ասածը: Կա երջանկություն ասվածը՝ մարդկային երջանկություն, որը շատ հարաբերական է: Ուղղակի մարդը երբեմն ձգտումը եւ երջանկությունը շփոթում է ու թվացյա լ« երջանկությանը» հասնելով մտածում է, որ ձանձրալի էր:Grieg-ի խոսքերից
երջանկությունը ձանձրալի է շատերի համար .... երբ հետաքրքիր ա մարդ երջանիկ ա, բայց երբ երջանիկ ա հետաքրքիր չի
Հնչեցին շատ լավ, ես կասեյի հրաշալի կածիքներ… Այո, եթե տղամարդու երջանիկ լինելու անհրաժեշ, բայց ոչ բավարար պայմաններից մեկը սիրելն է, ապա կնոջ դեպքում այդ պայմանը պարտադիր չէ: Տղամարդը պետք է անպայման սիրի, պետք է ,,աստղեր իջեցնի երկնքից", պետք է հանուն իր սիրելիի գնա որոշ զոհողությունների, զոհաբերությունների և այս ամենի մեջ գտնի իր գոհությունը, իր ուրախությունը և նաև՝ երջանկությունը: իսկ կնոջը միայն սիրված լինելու փաստն էլ է բավարար: Թող ներեն ինձ մեր սիրելի կանայք, ես բոլորովին չեմ ուզում վիրավորել նրանց, կամ ասել, որ սերը նրանց համար բոլորովին էլ կարևոր չէ, ոչ և կրկին անգամ ոչ: Այն մի գուցե և շատ ցանկալի է, բայց անհրաժեշտ չէ: Կնոջը պետք է սիրված լինել, պետք է ուշադրություն, ինչու չէ, խնամք (սա որոշակի իմաստով):
Այս և նման տիպի խնդիրներն են, որ երջանկության նման ընդհանուր թվացող երևույթը բաժանել են երկու մասի՝ կանացի երջանկություն և ...Բայց այստեղ չկա ոչ կանանց ոչ էլ առավել ևս տղամարդկանց մեղավորությունը: Բնությունն ինքն է ջանացել այս մասին, ունենալով իհարկե անվիճելի հիմքեր, որի մասին խոսելը կշեղի մեզ թեմայից:
Բայց մի քիչ համաձայն չեմ առանձնացնել հայ կնոջ երջանկությունը այլ ազգի կանանցից: Որովհետև չեմ կարծում, որ հայ կնոջը մի քիչ ավելին կամ պակաս է պետք երջանիկ լինելու համար: Այլ խնդիր է, որ ելնելով ազգային սովորույթներից, կամ կրոնից՝ կնոջը վերաբերվում են վատ: Այստեղ ուղղակի կարող է փոքրանալ երջանիկ կանանց քանակը, կամ՝, աստված չարասցե, բոլորովին բացառվել երջանիկ կին հասկացողությունը: Բայց որ կփոխվեն երջանիկ լինելու համար անհրաժեշտ պայմանները, չեմ կարծում: Թողնենք այն համեմատա-հարաբերկան կարգավիճակները, ըստ որի՝, այնտեղ որտեղ կինը զրկված է ամեն տեսակ իրավունքներից, կարող է մի կին իրեն երջանիկ զգալ ունենալով մի փոքր ավելի բարձր կարգավիճակ: Չեմ կարծում, որ այսօր կնոջ վիճակը մեր երկրում շատ է հեռու նորմալ կոչվելուց: Իսկ որ նրա ուսերին է տնային գործերի մեծ մասը, չի նշանակում, որ կինը մեր երկրում կամ հասարակության մեջ, զուրկ է իրավունքներից: Համաձայնեք, որ սա պատճառ չէ համարել, որ սա որոշակի դեր պիտի խաղա երջանկության ճանապարհին:
Նորից եմ կրկնում, այլ խնդիր է, որ երջանիկ կանայք քիչ են: Սա բոլորովին էլ չի վերաբերում նրա կարգավիճակին: Սա ավելի շուտ արդյունք է և մեր սոցիալական անապահով վիճակի և, գուցե՝, հասարակության մեջ կուլտուրայի պակասի: Երբեմն կանանց շատ քիչ բան է պակասում, որ նրանք երջանիկ լինեն, բայց նրանք այդ քիչ բանը չեն ստանում միմյայն իրենց շրջապատի չիմացության պատճառով ( առավելևս երբ նրանք քո հարազատներն են): Կնոջը ամենաառաջնահերթ անհրաժեշտ է, իր կյանքի ընկերոջ սերը, հարգանքը, ուշադրությունը, շնորհակալությունը: Պետք է՝, իր՝ միակը և անփոխրինելին լինելու գիտակցությունը, և ինչպես հանդիպեցի վերը նշված մեր ընկերոջ մոտ,գործն էլ ես հավեսով անում, և նույնիսկ սկեսուրիդ էլ ջիգյարով մամա ես ասում: Խնդրեմ...Ամեն ինչ պարզ է, հասարակ: Իսկ մենք չգիտես ինչու սիրում ենք ամենապարզ հարցերի լուծումը, փնտրել ամենաբարդ լաբիրինթների մեջ...
Թևում է այլուր ,,էժանագինը”,
Շատ թանկ է սակայն նրա հագինը,
Գրավում է նա ամեն մի անկյուն
Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...
Կանացի երջանկությունը դա այն է...
Լինի կին թե՛ տղամարդ, ես այս հարցում տարբերություն չեմ դնում երկու սեռերի միջև, դա մարդու ֆինանսապես և այլ հարցերում լիարժեք կայանալն է:
Կանացի երջանկությունը դա այն է, երբ կինը` ֆինանսապես և այլ հարցերում լինում է կայացած:
Կայացած դառնալը, դա կնոջ կյանքի ամենակարևոր մասն է, էսպես ասած ֆունդամենտը, երջանկության առաջին փուլը և ես այդ ֆունդամենտը, առաջին փուլը, շատ կարևոր եմ համարում յուրաքանչյուր մարդու կյանքում: Կանացի երջանկության երկրորդ փուլը, դա նոր ամուսնությունն է, տղամարդու դերը կնոջ կյանքում, սա էլ է երջանկության մեջ բնականաբար կարևոր, բայց ո՛չ առաջնային:
Իսկ հայ կանանց երջանկության խնդիրը ըստ իս նրանում է, որ հասարակությունը չի թողնում, որ կինը լիարժեք կայանա: Այսինքն՝ վերևում իմ գրած առաջին փուլը լիարժեք տեղի չի ունենում: Եվ կանայք անցնում են երկրորդ փուլին, կիսակայացած ամուսնանում են, որն էլ նպաստում է, կնոջ ո՛չ լիարժեք երջանիկ լինելուն:
Վերջին խմբագրող՝ Ariadna: 06.10.2011, 18:37:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
"Փաստորեն, եթե Լեոնարդո դա Վինչին, իր "Գաղտնի ընթրիքը" նկարելիս, հետ նայեր և նկարեր այն տեսարանը, որը գտնվում էր իր հետևում, մենք կտեսնեինք մի սեղան, որի շուրջ նստած են տասներկու կին-առաքյալներ…"
Սա՝ Կիրաէլի /Ֆրեդ Սթերլինգ/ խոսքերն են, "Լինելության մատրիցան" գրքից: Եվ սա՝ մեծագույն ճշմարտություն է, որ լուսաբանում է ամեն ինչ՝ այս հարցում: Ավելի խորն ընկալելու համար՝ կարդացեք այդ գիրքը: Հինգերորդ գլուխը. "Սեր. Հիսուս և կին-առաքյալները":
Իսկ կրոնը… Կրոնն անտեսում է այս հանգամանքը: Հերքում է: Ոչ թե այն պատճառով, որ ցնորք է ասածս, որ աբսուրդ է "կին-առաքյալ" հասկացողությունը, որ գոյություն չունի նման բան: Անտեսում է, քանի որ համոզված է, որ շատ լավ է թաքցրել այդ տեղեկությունները, մեզ համար անհասանելի՝ Վատիկանի նկուղներում…
Քանզի, եթե հնարվել է մեղք կամ մեղսագործություն, ուրեմն անհրաժեշտ է հնարել նաև՝ ո՞ւմ… Իհարկե, մեղք գործողին: Իսկ ո՞վ պետք է լիներ մեղավորը, եթե ոչ կինը: Հո տղամարդը, կրոնի ստեղծողը, ինքն իրեն մեղավոր չէ՞ր համարելու…
Այստեղ տեղին է նշել, որ սա՝ Աստվածաշնչի հիմնական հակասություններից մեկն է ինձ համար: Չէ՞ որ Աստված արգելել է մարդուն՝ Ադամին, ուտել իմացության ծառի պտուղները մինչև Եվային ստեղծելը: Տես՝ Ծննդոց. 2,17: Իսկ Եվային ստեղծել է դրանից հետո, տես՝ Ծննդոց. 2,22: Այսինքն, առաջին պատասխանատուն հենց ինքը՝ Ադամն էր, իսկ մեղավորը դարձրել են Եվային…
Եվ այն հանգամանքը, որ տղամարդը, մինչև այսօր էլ՝ հաճույքով, բայց առանց լրջորեն մոտենալու հարցին, - ամեն ինչի մեղավորը համարում է կնոջը… սա՝ ցավի կեսն է միայն:
Ավելի ցավալի է այն, որ կինն ինքն էլ այդ կարծիքին է և ընդունում է դա, բնականորեն ինչ-որ տեղ արդարացնելով տղամարդու հեգնանքն ու նվաստացնող վերաբերմունքն իր նկատմամբ. չէ՞ որ ինքը՝ կինը, "մե-ղա-վոր" է…
Չը-կրկնվելու համար, կառաջարկեի կարդալ "Ո՞վ է Մարդն իրականում" թեման, սկսած #108 գրառումից. /http://www.akumb.am/showthread.php/47367-Ո՞վ-է-մարդն-իրականում/page8/:
Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 17.10.2011, 21:11:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
չնյած հարգելի Philosopher-ը վաղուց այստեղ չի երևացել, բայց և այնպես իր բացած թեմաները երկարաժամկետ ակտուալ են
կարծում եմ իմ ստորև բերված լրագրողական հոդվածը մասսայական բնույն չի կրում Հայաստանում և ընդանրապես հայերիս ընտանիքներում տիպական չէ, բայց և այնպես, քանի որ առանց տաբուների է առաջարկը, ապա կարելի է և ծանոթանալ այս նյութերին-
Հարսը վառել է սկեսրայրի սեռական օրգանները
«Ես եւ 2 եղբայրներս հաճախ էինք ականատես լինում մորս եւ նրա սիրեկանի սեռական հարաբերություններին. բոլորս նույն սենյակում էինք քնում: Նրանց համար նշանակություն էլ չուներ՝ քնած էինք, թե արթուն: Վաղ հասակում, հորս մահից հետո, մենք ստիպված էինք ապրել մորս սիրեկանի հետ, որին մայրս մեր տուն էր բերել: Նա մորս ներկայությամբ անընդհատ նվաստացնում եւ ծեծում էր մեզ: Մայրս ոչ էլ պաշտպանում էր մեզ ու անտարբերությամբ էր լսում եղբորս, երբ նա լացակումած պատմում էր, թե ինչպես էր այդ մարդը սիգարետով այրել նրա ձեռքը, քանի որ եղբայրս հրաժարվել էր նրա հերթական քմահաճույքը կատարել»,- սա պատմել է շիրակցի 16-ամյա աղջիկը: Նրա խոսքերով՝ եղբայրներն այդ ամենը չհանդուրժելով՝ տանից փախել են, մեկն օրերով թափառել է փողոցներում, արդյունքում անչափահասին խուլիգանության համար ձերբակալել են, իսկ մյուս եղբայրը հայրական պապի մոտ է ապաստան գտել: «Մեր ընտանիքը քայքայելուց հետո մորս սիրեկանը լքեց նրան եւ մեկնեց արտերկիր, իսկ մայրս հղի էր»,- «Կանանց իրավունքների կենտրոնի» (ԿԻԿ) մասնագետներին պատմել է 16-ամյա աղջիկը:
Նման պատմություններ որքան ուզես՝ կլսես այս կենտրոնում, որտեղ դիմում են ընտանեկան տարբեր տեսակի բռնությունների ենթարկված մարդիկ: Պատմությունները շատ չեն տարբերվում միմյանցից. այս կենտրոն դիմած բոլոր քաղաքացիներն էլ բռնության ենթարկված՝ ծեծված, բռնաբարված ու ստորացված են: Նշենք, որ ԿԻԿ-ը բռնության ենթարկված մարդկանց անունները չի հրապարակում, ուստի մեր հրապարակման մեջ էլ անուններ չենք նշում:
Վանաձորից մեկ այլ երիտասարդ կնոջ պատմելով էլ՝ ծանոթացել է մի տղամարդու հետ եւ նրա դրդմամբ սեռական հարաբերություն ունեցել, որպեսզի ապացուցի իր կույս լինելը, իսկ տղամարդն, ըստ երիտասարդ կնոջ, մինչ այդ խոստացել էր ամուսնանալ նրա հետ: Սակայն խոստումը դրժել էր՝ պատճառաբանելով, որ անբարոյականի աղջիկ է. «Մայրս երիտասարդ հասակում զրկվել էր ամուսնուց եւ կապնվել մի տղամարդու հետ, որն ընտանիք ուներ: Բոլորն էլ գիտեին այդ մասին: Երբ ծանոթացա իմ ընտրյալի հետ, ամեն ինչ կարծես լավ էր, բայց հետո…»: Իսկ հետո 25-ամյա այս կինը փորձել է ոստիկանություն դիմել, բայց նրա «ընտրյալը» սպառնացել է ու համոզել իր հետ մնալ ու ստիպել անել այն ամենը, ինչ նա կամենում է. «Դրանից հետո նա ինձ ծեծեց, ստիպեց համբուրեմ իր կեղտոտ ոտքերը, բռնաբարեց: Ես վախենում էի որեւէ մեկին պատմել այդ մասին, քանի որ ինձ կմեղադրեին, կասեին՝ մորս աղջիկն եմ: Իսկ երբ ասացի, որ ուզում եմ հեռանալ նրանից, ասաց՝ «Հա, կթողնեմ քեզ, բայց վրեդ նշան կթողնեմ, որ բոլորն իմանան, թե ով ես եղել, ու վառած ծխախոտով այրեց մարմինս: Ինձ ցավ պատճառելուց նա մեծ բավականություն էր ստանում, անընդհատ սպառնում էր ինձ ու ասում, որ իմ նմանի հետ չեն ամուսնանում: Հիմա վախենում եմ, որ ամբողջ կյանքում չեմ կարողանա ազատվել նրանից»:
Արդեն 10 տարի ամուսնալուծված գյումրեցի մեկ այլ կին էլ իր որդու հետ ամեն օր ապրում է ահ ու սարսափի մեջ. որքան էլ բնակության վայրը փոխում է, միեւնույն է՝ հարբեցող ու թմրամոլ նախկին ամուսինը գտնում է նրանց: Տիկնոջ պատմելով՝ ամուսնության առաջին 2 տարին շատ երջանիկ է ապրել ամուսնու եւ երեխայի հետ, սակայն երբ ամուսինը սկսել է թմրադեղեր օգտագործել, հարբեցողությամբ զբաղվել, ամեն ինչ տակնուվրա է եղել. «Մի անգամ, երբ 2 տարեկան երեխայիս ներկայությամբ ամուսինս հարբած ինձ գազանաբար ծեծեց, երեխաս դրանից ցնցումների մեջ ընկավ: Երեխային այդ վիճակում տեսնելով՝ ամուսինս սթափվեց, ու փոքրիկին հիվանդանոց տարանք: Բժիշկները մի կերպ նրա կյանքը փրկեցին, սակայն այդ դեպքն իր հետեւանքները թողեց. մի քանի տարի հետո տղայիս մոտ արյան քաղցկեղ հայտնաբերեցին: Բաժանվել եմ ամուսնուցուս, բայց ոչ մի օր հանգիստ չի թողնում մեզ. հարբած կամ թմրանյութի ազդեցության տակ նորից գտնում է մեզ ու ինչ ասես, որ չի կատարվում: Բազմիցս դիմել եմ ոստիկանություն, բայց ապարդյուն»:
Տավուշի մարզի գյուղերից մեկում էլ հարսն այրել է սկեսրայրի սեռական օրգանը: ԿԻԿ-ին հարսը պատմել է, որ սկեսրայրը պարբերաբար հետապնդել է նրան, նա էլ ամուսնուն տեղյակ չի պահել այդ մասին, որպեսզի տանը կռիվ չընկնի: Մի օր էլ, երբ հարսն արդուկ անելիս է եղել, սկեսրայրը մոտեցել է հարսին, գրկել ու փորձել բռնաբարել, իսկ հարսն էլ տաք արդուկով պաշտպանվել է եւ այրել սկեսրայրի սեռական օրգանները:
58-ամյա մի կնոջ պատմելով էլ՝ ամուսնու մահվանից հետո ծանոթացել է մի տղամարդու հետ, որն էլ հաճախ այցելել է նրան եւ գիշերել նրա տանը: Կնոջ մեծ որդին չի հանդուրժել մոր ընկերոջ ներկայությունը, քանի որ շատ կոպիտ է վարվել երեխաների հետ. «Երբ նա գալիս էր, մեծ տղաս դուռը չէր բացում, նա էլ ձեռքի ընկածը նետում էր տղայիս վրա: Ընկերս էլ ափերից դուրս էր գալիս, բայց իմ ներկայությամբ ոչինչ չէր անում»: Մի օր էլ, երբ երեխաների մայրը տանը չի եղել, տղամարդը տան լոգարանում դաժանաբար ծեծել է 4-րդ դասարանի երեխային ու խեղդամահ արել: Այս ամենը, տիկնոջ պատմելով, տեղի է ունեցել փոքր տղայի ներկայությամբ. «Ընկերոջս բռնեցին, 15 տարի տվեցին, բայց փոքր տղաս այդ ամբողջ տարիներին ապրել է վրեժխնդրությամբ»: Կալանավայրից դուրս գալուց հետո տիկնոջ փոքր որդին սպանել է իր եղբորը սպանողին. «Հետո որդիս համաներմամբ ազատվեց ու ամուսնացավ, հիմա հրաշալի թոռներ ունեմ»:
Ծանոթանալով հարյուրից ավելի պատմություններին՝ պետք է նշել, որ միշտ չէ, որ բռնություն գործադրողը հենց տղամարդն է, շատ են դեպքերը, երբ ընտանիքում բռնարարը սկեսուրն է, կամ թոռները՝ տատիկի նկատմամբ, կան դեպքեր էլ, երբ եղբայրը քրոջն է բռնության ենթարկում՝ ծեծում ու ստորացնում:
Իսկ ընտանեկան բռնության առաջնային պատճառներից են, ըստ «Կանանց իրավունքների կենտրոնի» հարցումների, թմրադեղերն ու ալկոհոլը:
Հայաստանի 10 կանանցից 9-ը կարծում են, որ աղքատությունը բարձրացնում է ընտանեկան բռնության հավանականությունը: Հարցման արդյունքներով՝ 10 կանանցից 6-ը կարծում է, որ «լավ կինը միշտ ենթարկվում է իր ամուսնուն նույնիսկ համաձայն չլինելու դեպքում»: Հայաստանի կանանց մոտ 2/3-ը կարծում է, որ ոչ հավատարիմ լինելն արդարացնում է ֆիզիկական ուժի գործադրումը կանանց նկատմամբ:
Նույն հարցման տվյալներով՝ ընտանիքներում հոգեբանական ճնշման միջադեպերի 74%-ը բռնարար ամուսիններն են, իսկ 28%-ը՝ սկեսուրները: Ընդ որում, Հայաստանի 10 կանանցից 9-ը կարծում է, որ ընտանեկան բռնությունն ավելի լավ է լուծել տան ներսում, քան դիմել ոստիկանություն:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
http://www.aravot.am/2012/10/31/125536/#
Էս ամեն ինչը պայմանավորվածա միայն մի խնդրով, մեր "գեղո" մտածելակերպը մեզ թույլ չի տալիս ադեկվատ մոտենալ հարցին:
Ինչ ա՞ նշանակում ընտանեկան բռնության հարցերն ավելի լավ է լուծել ընտանիքի ներսում:
Այսինքն ինչա թե մեկը չիմանա, որ քեզ քո երեխեքի դեմը ինչ ասես անում են ավելի գերադասելիա, քան որ բոլորն իմանան ու դու համեմատաբար խախանդ ապրես: Դե դրա համար էլ հիմնական սենց դեպքերը լինում են նենց մարդկանց հետ ու նենց տեղերում, ովքեր ու որտեղ հլը հարևաններն են որոշում նշված անձի ճակատագիրը:
Ինչքանով որ նյութից երևաց, Երևանում նման բան չի եղել, այսինքն Երևանի աղջիկներն ու կանայք լաչառ են դրա համար էլ իրանց հետ տենց բաներ չի լինում, բայց դե գյուղում ապրող աղջիկները համեստ են, դրա համար էլ իրանց բռնության են ենթարկում, էսա մեր մտածելակերպը, կփոխվի հուսանք![]()
ես երջանիկ եմ
enna (12.06.2013), Sambitbaba (03.11.2012)
Վերջերս մի հավաքի էի հրավիրված, որտեղ ներկա էին միջին տարիքի, գրեթե միջինից ցածր ինտելեկտի , միջինից ցածր ֆինանսական ու կյանքի որակ ունեցող կանայք: Լռությամբ հետևում էի ծավա:վող զրույցներին, ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻՆ, ինֆորմացիաների փոխանակությանը: Կողքից այն տպավորությունն էր, որ ոչ մի հոգս չունեն, այնքան տարրական բաների համար էին ուրախանում ու բուռն քննարկում, որ մի պահ սկսեցի մտածել, թե գուցե ես եմ շատ մեծ ու մռայլ մարդ: Հետո հասկացա, որ էտ մարդկանց կյանքի հանդեպ պահանջները խիստ սահմանափակ են ու չնչին տեղաշարժերը ու միքիչ հետաքրքրություն ներկայացնող երևույթները բավականին մեծ երջանկահարույց էներգիա են նվիրում նրանց....իսկ ինձ դա քիչ է, .......... Որքան մտավոր սանդղակը բարձրանում է, այնքան մեծանում է կյանքի հանդեպ պահանջները, այնքան ավելի դժվարանում է երջանկության եզրեր գտնելը:
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
CactuSoul (12.06.2013)
Հմ…Քեռիիս կնիկնա երջանիկ։22տարվա տարբերությունս,բայց, ոնց որ մի տարիքի լինեն։Էն օրը նստած պատմումա,որ ինքը մինչեւ քեռիիս հանդիպելը չի սիրահարվել,բայց հսնդիպելուց հետո մինչեւ օրս էլ սիրահարված է։Էնենց էր պատմում,ընթացքում էլ հուզվում էր…Ասումա իմ խոզուկնա,իմ երջանկությունը…Ի դեպ քեռիս իրան խրյուշայա ասում ու դրա պատվին մի մեծ սենյակ ունեն խոզերի նկարներով,խոզերի արձանիկներով….Էն օրն էլ քիթը կարմրած եկելա,ասենք ինչա եղել,ասումա քեռիդ կծելա։D Ասեմ տարիքները զարմացեք,քեռիս 71,կինը`49:
Կնոջ երջանկությունը նրանումա,որ ինքն ու իրա ամուսինը մինչեւ խոր ծերություն իրար սիրահարված լինեն..
CactuSoul (12.06.2013), melancholia (12.06.2013), ԱնԱիդա (17.06.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ