Հնչեցին շատ լավ, ես կասեյի հրաշալի կածիքներ… Այո, եթե տղամարդու երջանիկ լինելու անհրաժեշ, բայց ոչ բավարար պայմաններից մեկը սիրելն է, ապա կնոջ դեպքում այդ պայմանը պարտադիր չէ: Տղամարդը պետք է անպայման սիրի, պետք է ,,աստղեր իջեցնի երկնքից", պետք է հանուն իր սիրելիի գնա որոշ զոհողությունների, զոհաբերությունների և այս ամենի մեջ գտնի իր գոհությունը, իր ուրախությունը և նաև՝ երջանկությունը: իսկ կնոջը միայն սիրված լինելու փաստն էլ է բավարար: Թող ներեն ինձ մեր սիրելի կանայք, ես բոլորովին չեմ ուզում վիրավորել նրանց, կամ ասել, որ սերը նրանց համար բոլորովին էլ կարևոր չէ, ոչ և կրկին անգամ ոչ: Այն մի գուցե և շատ ցանկալի է, բայց անհրաժեշտ չէ: Կնոջը պետք է սիրված լինել, պետք է ուշադրություն, ինչու չէ, խնամք (սա որոշակի իմաստով):
Այս և նման տիպի խնդիրներն են, որ երջանկության նման ընդհանուր թվացող երևույթը բաժանել են երկու մասի՝ կանացի երջանկություն և ...Բայց այստեղ չկա ոչ կանանց ոչ էլ առավել ևս տղամարդկանց մեղավորությունը: Բնությունն ինքն է ջանացել այս մասին, ունենալով իհարկե անվիճելի հիմքեր, որի մասին խոսելը կշեղի մեզ թեմայից:
Բայց մի քիչ համաձայն չեմ առանձնացնել հայ կնոջ երջանկությունը այլ ազգի կանանցից: Որովհետև չեմ կարծում, որ հայ կնոջը մի քիչ ավելին կամ պակաս է պետք երջանիկ լինելու համար: Այլ խնդիր է, որ ելնելով ազգային սովորույթներից, կամ կրոնից՝ կնոջը վերաբերվում են վատ: Այստեղ ուղղակի կարող է փոքրանալ երջանիկ կանանց քանակը, կամ՝, աստված չարասցե, բոլորովին բացառվել երջանիկ կին հասկացողությունը: Բայց որ կփոխվեն երջանիկ լինելու համար անհրաժեշտ պայմանները, չեմ կարծում: Թողնենք այն համեմատա-հարաբերկան կարգավիճակները, ըստ որի՝, այնտեղ որտեղ կինը զրկված է ամեն տեսակ իրավունքներից, կարող է մի կին իրեն երջանիկ զգալ ունենալով մի փոքր ավելի բարձր կարգավիճակ: Չեմ կարծում, որ այսօր կնոջ վիճակը մեր երկրում շատ է հեռու նորմալ կոչվելուց: Իսկ որ նրա ուսերին է տնային գործերի մեծ մասը, չի նշանակում, որ կինը մեր երկրում կամ հասարակության մեջ, զուրկ է իրավունքներից: Համաձայնեք, որ սա պատճառ չէ համարել, որ սա որոշակի դեր պիտի խաղա երջանկության ճանապարհին:
Նորից եմ կրկնում, այլ խնդիր է, որ երջանիկ կանայք քիչ են: Սա բոլորովին էլ չի վերաբերում նրա կարգավիճակին: Սա ավելի շուտ արդյունք է և մեր սոցիալական անապահով վիճակի և, գուցե՝, հասարակության մեջ կուլտուրայի պակասի: Երբեմն կանանց շատ քիչ բան է պակասում, որ նրանք երջանիկ լինեն, բայց նրանք այդ քիչ բանը չեն ստանում միմյայն իրենց շրջապատի չիմացության պատճառով ( առավելևս երբ նրանք քո հարազատներն են): Կնոջը ամենաառաջնահերթ անհրաժեշտ է, իր կյանքի ընկերոջ սերը, հարգանքը, ուշադրությունը, շնորհակալությունը: Պետք է՝, իր՝ միակը և անփոխրինելին լինելու գիտակցությունը, և ինչպես հանդիպեցի վերը նշված մեր ընկերոջ մոտ,գործն էլ ես հավեսով անում, և նույնիսկ սկեսուրիդ էլ ջիգյարով մամա ես ասում: Խնդրեմ...Ամեն ինչ պարզ է, հասարակ: Իսկ մենք չգիտես ինչու սիրում ենք ամենապարզ հարցերի լուծումը, փնտրել ամենաբարդ լաբիրինթների մեջ...
Էջանիշներ