Ռեալիստ ջան, ես գիտեմ որ ՄԱԿ-ի ազգերի ինքնորոշման իրավունքի փաստաթղթի մեջ նշվածա, որ ինքնորոշման իրավունքը գործում է այն ազգի համար, որը ապրում է իր պատմական հայրենիքում:
Թե չէ հիմա Լոս-Անջելոսի հայերը անկախացած կլինեին![]()
Ռեալիստ ջան, ես գիտեմ որ ՄԱԿ-ի ազգերի ինքնորոշման իրավունքի փաստաթղթի մեջ նշվածա, որ ինքնորոշման իրավունքը գործում է այն ազգի համար, որը ապրում է իր պատմական հայրենիքում:
Թե չէ հիմա Լոս-Անջելոսի հայերը անկախացած կլինեին![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 18.06.2009, 00:15:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Ես նման ձևակերպան ոչ մի տեղ չեմ հանդիպել: Պատմական հողերը կապ ունեն այնքանով, որ ժողովուրդ հասկացությունը իր մեջ ներառում է նաև մարդկանց հանրության պատմական և տարածքային կապերը: ԱՄՆ-ն բազմազգ պետություն է, այնտեղ ազգերի ինքորոշման սկզբունքի մասին խոսելն ավելորդ է:Շատ են օրինակները, երբ ժողովուրդները իրականացրել են իրենց ինքնոոշման իրավունքը տարածքներում, որոնք դարեր ի վեր այլ ազգերի և ժողովուրդների են պատկանել: Միթե ալբանացիները Եվրոպայում են բնակվել պատմականորեն? Պատմական հայրենիքը շատ վերացական հասկացություն է և իմ կողմից նշված առաջնային հատկանիշի առկայության դեպքում հեշտությամբ ի հայտ կգա ցանկացած դեպքում
Հարցումը համարում եմ անիմաստ: Ինչով կարող է վնաս լինել այդ հողերի պատմական պատկանելիությունը պարզելը? Վնաս կարող է լինել միայն ադրբեջանցիների համար:
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Տրիբուն (18.06.2009)
Հարցումը թերի է: Իմ տարբերակը չկա: Այն է՝ Միևնույնն է դա ոչինչ չի փոխի:
4 տարբերակ ես գրել, բայց ռեալ 2 բան են ասում:
Լավ կլինի
Վատ կլինի:
ես իմ տարբերակը բանավոր եմ գրում: Ոչ օգտակար է, ոչ վնասակար:
Օգտակար է նույն էնքան, ինչքան հաղ-ղրղզական արմատական կապերը ապացուցող իմ և բազմաթիվ այլ գիտնականների ու պատմաբանների գրառումները այս ֆոռումում:
Վնասակար է այնքանով, ինչքանով Օբամայի սպանած ճանճը վնասել է ԱՄՆ -ի ճգնաժամից դուրս գալու լավագույն ուղիների անտեսմանը:
Աչքերը կապած, ոսկերիչի կշեռքը ձեռքին, Մայր հայաստանի արձանի թրով, ազատության արձանի ավատարով մարդը շատ լավ գրել ա: Էլ թեման շարունակելու իմաստ չեմ տեսնում:
Վերջին խմբագրող՝ Elmo: 18.06.2009, 11:02:
էսպես չի մնա
Էսպես մի խոսք կա...այն ազգը, որ չունի պատմություն, նա չի ունենա նաև ապագա...և ես կասեի, այն մարդը, որ չի իմանաում իր պատմությունը նա չի ունենա ապագա...
Ոչ մի ՄԱԿ-ի օրենք, ոչ մի ձևակերպում... փաստը մեկն է....Նախիջևանը, Արևմտյան Հայաստանը, ԼՂՀ ի դեռ ետ չբերված տարածքները, ... Ջավախքը, դրանք այն տարածքներն են, որ պետք է ետ բերենք... եթե ՄԱԿում որևէ օրենքի հակասում է, ուրեմն էդ օրենքն է սխալ... ու էդ օրենքը պիտի փոխվի....
Ու ոչ մի օրենք չի կարող կանգնի հայկական հարցի առաջ...հարց, որ միայն ի զորու էն լուծել հայերը...
Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հայ, պետք է շատ լավ իմանա իր պատմությունը... և պատմության մեջ, մեզ` հայերիս համար, վերջապես վիճելի հարցեր չպետք է լինեն, ամեն ինչ պետք է հստակեցվի...
Ապագան հայերինն է...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ապեր կարդա էս հոդվածը: Էլի «պատություն» ա : Կարելի ա շուտ հայտարարել, որ դրանք հայեր են ու Մարսը մերն ա:
Վաշինգթոնում գտնվող «Մարսի անոմալիաների հետազոտման կենտրոնի» նախագահ Էնդրյու Դ. Բեզիագոն հայտարարել է, որ NASA-ն ոչ միայն թաքցնում է Մարսում առկա կյանքի մասին տեղեկությունները, այլև իր գործունեությամբ վտանգ է ներկայացնում կարմիր մոլորակի փխրուն էկոհամակարգի համար:
Նշենք, որ Էնդրյու Բեզիագոյի տեսությունը հիմնված է Մարսի մակերեսի լուսանկարների վրա, որոնք կատարվել են Spirit մարսագնացի կողմից: Ըստ գիտնականի` այդ լուսանկարներում հստակ երևում են ոչ միայն կացարաններ և կուլտային կառույցներ, այլև հումանոիդների 5 տեսակներ և կենդանիների բազմաթիվ տեսակներ, որոնք երբևիցե բնակվել են Երկրագնդի վրա: Կենդանիների անհայտ տեսակներին գիտնականն արդեն անուն է տվել: Օրինակ, Մարսի կենադանիներից մեկին անվանել է սենդակ:
Էնդրյու Բեզիագոն համոզված է, որ շատ վաղուց Մարսում եղել է, օրինակ, Հին Եգիպտոսի քաղաքակրթության կարգի համակարգ: Մոտավորապես 11 500 տարի առաջ ողջ արևային համակարգը վերապրեց տիեզերական աղետ, որը ոչնչացրեց Երկրագնդում Ատլանտիդան, իսկ Մարսի վրա` կյանքի մեծ մասը: Այժմ Մարսի էկոհամակարգն աստիճանաբար վերականգնվում է, և ցանկացած այլմոլորակային ազդեցություն կործանիչ կլինի վերջինիս համար: Նշենք, որ գիտնականը կոչ է անում աշխարհի առաջատար տիեզերական տերություններին` ԱՄՆ-ին և Ռուսաստանին, դադարեցնել Մարսի մակերեսի ուսումնասիրությունները:![]()
էսպես չի մնա
Այդ դեպքում կերևա հակասությունը քո նախկին ու ներկա դիրքորոշման միջև:Lion ջան, քո թանկագին խաթեր համար եթե քվեարկեմ «Միանշանակ օգտակար է», ինչ-որ բան կփոխվի՞:
REAL_ist ջան. էդ իրավաբանությունը որոշ մարդիկ ու մասնավորապես ես վատ չգիտեմ, կարող ես հավատացած լինել: Այստեղ խոսքը այդ մասին չէ, ինչպես կարող էիր նկատել ամենաառաջին պոստից: Այնպես որ այս թեմայով խորանալն այս թեմայում անիմաստ է...Իրավական առումով առաջնայինը ոչ թե տարածքի `պատմականորեն այս կամ այն ազգին "պատկանելն" է, այլ ներկա պահին այդ տարածքում բնակվող ժողովրդի կամքը:
Ի դեպ - այո: Ալբանացիները գրեթե միակ ժողովուրդն են, ովքեր հանդիսանում են իլիրիացիների հետնորդները - սա այնպես, իմիջայլոց:Միթե ալբանացիները Եվրոպայում են բնակվել պատմականորեն?
Հայկօ, Elmo, ՏրիբունՀարցումը թերի է: Իմ տարբերակը չկա: Այն է՝ Միևնույնն է դա ոչինչ չի փոխի:
Ոչին՞չ, լրիվ զրո՞ - աբսալյուտ ՈՉԻՆՉ չի փոխի՞: Այդ դեպքում ինչո՞ւ եք այդքան թմբկահարում մարտի մեկը... Միևնույնն է դա ոչինչ չի փոխի:
Այդ թվում և... բայց կոնկրետ դեպքում ցույց եմ տալիս, որ Հայկօ-ի պոստըԵրկրորդ, Լիոն դու ուզում ես ապացուցել արդեն միլիոն տարի ապացուցվածը:
http://www.akumb.am/showpost.php?p=1...&postcount=124
ինչ անտեղի էր:
Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ինդոնեզիան, Արաբական միացյալ էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Եմենը... շարունակե՞մ:Ո՞վ ա կասկածի տակ դնում Ուտիքի կամ Արցախի պատմական հայկական լինելը:
Թուրքական ու ադրբեջանական հանրագտարաններում լա՞վ ես նայել: Իսկ Վիկիպեդիայո՞ւմ՝ ամենաօգտագործվող այդ ինտենրետ հանրգիտարանում:Մի հատ էլ hարցում բացի ու Վանի ու Սասունի համար հարցրու: Է հետո ի՞նչ: Ալամ աշխարհի հանրագիտարաններում Վանն էլ, Սասունն էլ, Ուտիքն էլ, Արցախն էլ պատմական հայկական տարածքներ են: Չեմ հասկանում քո ինչ-որ բան ապացուցելու իմաստը:
Այնքան կապ ունեն, որ ապացուցում են հայերի բնիկ լինելը: Բացի այդ հերքում են թուրքա-ադրբեջանական ու վրացական տեսակետները հայերի եկվոր լինելու մասին: Երրորդ - միջին ստատիստիկ եվրոպացու ուղեղին հասցնում են, որ հայերը "յուրայիններ" են, իսկ այդ միջին-ստատիստիկ եվրոպացին, ի դե, ձևավորում է իր երկրի արտաքին քաղաքական կուրսը:Ի՞նչ ես մի բանը մյուսի հետ խառնում, ու ի՞նչ կապ ունի Ուտիքի պատմական հայկական տարածք լինելը բնավարացիների ու մնացած հնդեվրոպական ժողովուրդների հայկական ծագման հետ:
Դեմ չի, բայց Ձեզնից ոմանք կարծում են, որ Արցախն ու Ուտիքը (ազատագրված տարածքները) մեր բնիկ Հայրենիքն են» - մեր ազգին որևէ օգուտ չի կարող տալ - Հայկօ, Rammer Այս թեման դրանից բացվեց: Դեհ ինչ - գուցե դո՞ւ էլ ես միանում Հայկօ-ին և Rammer-ին:Ապեր, մեզանից ոչ մեկը դեմ չի Ուտիքի հայկական լինելուն:
Իսկ գուցե մենք պարանոիկ չենք, այլ Դուք եք վատ տեեկացված և ունեք պետքական գիտելիքների մեծ պակաս, իսկ գուցե հենց Ձեզ է խանգարում դոգմատիզմը - հը՞:Մենք զարմանում ենք այն պարանոյայի վրա, որով դուք տառապում եք - հայկական ծագում, հայերն են սարքել, հայերն են հորինել, առաջինն են, սաղ հայ են, սաղ փիղ են:
Խնդիրն այդ մասին չէ - տես թեմայի առաջին պոստը:Ու էլի դուք խոսակցությունը տանում եք ձեզ հաճելի ուղղությամբ: Ըստ ձեզ եթե մեկը սարկազմով է վերաբերվում բավարացիների հայկական ծագմանը ուրեմն նա նաև չի հավատում Ուտիքի հայկական պատմական տարածք լինելուն: Մի հատ ինքդ մտածի էլի, սա լուրջ մոտցում է, թե? ոչ:
Կասկածում եմ "բոլոր"-ի գիտելիքների "լավ" լինելուն: Ու դրանում "բոլոր"-ի մեղքը, ինչքան էլ զարմանալի է, շատ քիչ է: Ուղղակի "բոլոր"-ը սովորել են Հայոց պատմություն դպրոցական մակերեսային ու սխալ դասագրքերով, դե իսկ հիմա էլ այդ թեման "բոլոր"-ին այնքան չի հետաքրքրում, որ խորացնեն գիտելիքները: Այս պատմության մեջ "բոլոր"-ի մարդկայնորեն հասկանալի մեղքը ընդամենը նրանում է, որ "բոլոր"-ը ուղղակի չեն ուզում որևէ նոր բան սովորել և գերադասում են հեշտ ուղին - ժխտել այդ նորը և ծաղրել:Հայոց պատմությունը բոլորս էլ լավ գիտենք,
Նման կերպ էր վարվում օղորմածիկ հորեղբայր, որը մի անգամ առել էր "Վոլգա 21", սովորել էրա յդ մեքենային, բայց հետո, երբ դուրս եկան 24, 24-10, 24-31- մոդելները, հուզված ապացուցում էր, որ մեկ է, դրանք "Վոլգա 21"-ից լավը չեն: Նա ուղղակի չէր ուզում, գուցե նաև չէր կարողանում իրեն նեղություն տալ և սովորել նոր մեքենաներին - այսքան բան...
Դա էլ առանձնապես չի երևում, քանի որ Դուք Ձեր ունեցածի մի մեծ մասը ուղղակի ծաղրում եք:ու հպարտանում ենք մեր պատմությամբ, ու այն ամենով ինչ ունեցել ենք:
Նախ ընդունեք և ճանաչեք:Հպարտանում ենք, ու ցանկանում ենք պահպանել:
Անձամբ ես էլ եմ այդպես մտածում:Բայց մեզ, մեր պատմությունից ավելին պետք չի: Մեզ պետք չի, որ Արքիմեդը հայ լինի, Անգելա Մերկելն էլ հայկական ծագում ունենա, եգիտպական բուրգերը Գևորը նախագծած լինի, շումերներն էլ Մեղրեցի լլինեն:
Անձամբ ես նման բան չեմ ասել և խնդրում եմ նման հերյուրանքներ իմ հասցեին չտարածել:Հիմա հասկանում ես ինչ ենք ասում, թե էլի ձեր տեսությունը պիտի բռթեք, որ ով չի հավատում որ ալամ աշխարհը հայերից ա ծագել ու պարտք ա հայերին ուրմեն վատ հայ ա, կամ ձեզանից պակաս հայ ա:
Վերջին խմբագրող՝ Lion: 18.06.2009, 12:44:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բա բնականաբար՝ պիտի հակասություն երևա, եթե քվեարկեմ: Պարզ ասում եմ՝ ստեղ իմ տարբերակը չկա, ինչ էլ քվեարկեմ՝ իմ դիրքորոշմանը չի համապատասխանելու, ի՞նչ անհասկանալի բան կա ստեղ:
Լավ, էս ամեն ինչը թողնենք մի կողմ: Ասում եք՝ բեսամթ օգուտ ա: Խնդրում եմ ինձ բացատրեք, թե էդ պատմական ապացուցված փաստերը ու՞մ աչքը պիտի կոխենք, որ Արցախը, Ուտիքը, Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան հետ տան մեզ: Ինձ կետ առ կետ բացատրեք ու ներկայացրեք, թե էդ ապացուցումը ինչ միջոցներով, ինչ մեխանիզմներով, ինչ հերթականությամբ պիտի ռեալ օգուտ բերի:
DIXIcarpe noctem
Քո կարծիքով ինչ որ բան փոխվում ա՞, որ մենք գիտենք իրականում ինչ ա կատարվել: Ոչինչ չի փոխվում, հանցագործները ղեկավար դառան, տուժածները(նրանք, ովքեր կենդամի մնացին) դատվեցին: Իսկ պատմության դասագրքերում կգրվի, որ այդ մարդիկ իսկակապես հանցագործ էին:
Ավելի լավ կլիներ որ իրավական դաշտում ֆիքսվեր և արժանի կերպով գնահատվեր մարտի 1-ը քան պատմական:
Իսկ պատմությունը.... պատմությունը գրում են հախթողները: Կրկնվեցի:
Կարճ ասած, պատմությունը ոչ թե եղածի արտացոլումն է, այլ ուզածի դոկումենտացումը: Պատմությունը բացարձակ գիտություն չի կարող դառնալ, ընդհանրապես գիտություն չի կարող դառնալ, քանի որ մեր տամության դասգրքերում Արցախը մերն է իսկ Ադրբեջանցիներում՝ իրենցը: Բայց Հայակակ և Ադռբեջանական դասագրքերում ասենք Նյուտոնի 3-րդ օրենքը տառացիօրեն նույնն է: Հասկանում ե՞ս ինչ եմ ասում: Պատմությունը ինչ որ բանի հետևանք ա:
էսպես չի մնա
Lion (18.06.2009)

Հազար տոկոս միանում եմ:
Եթե ցանկանում ես թուրքական կամ ադրբեջանական հանրագիտարաններում բան փոխել, խնդրեմ, գնա թուրքիա ինչքան ուզում ես փոխի; Իսկ մեր իմացած պատմությանը հանգիստ թող: Ուզբեկստանի անունը լավ կանես չտաս, հաստատ քեզանից լավ գիտեմ ուզբեկներին էլ, ու իրենց մտածածն ու իմացածն էլ հայերի մասին: Քանի անգամ ես եղել Ուզբեկստանում, իսկ Եմենում ?? Քանի անգամ ես ուզբեկական հանրագիտարան կարդացել ? Ինչ ես մուտիլովկեք անում ? Հիմա ուզածդ ինչ ա, որ Պակիստանում Ուտիքի հայակական պատմական տարածք լինելը ամեն ճամփի վրա գրած լինի ? Քանի պակիստանցի ես տեսել կյանքումդ, Լիոն: Ինչ ես տեսել վաբշե, բացի քարահունջից, եթե քարահունջն էլ տեսել ես ?? Մի անգամ Տուրոջանին եմ հարցրել, թե բացի Հայաստանից կյանքում ինչ ա տեսել, որ տենց բռթում ա մեծ մեծ որ ալամ աշխարհը հայաստանին պարտք ա, ու վաղը սաղ հայերինն ա լինելու:
Ընդունում ու ճանաչում ենք, ու քեզանից ու մնացածից լավ, ու հաստատ լրացուցիչ փղեր չենք ուզում, մեր պատմությամբ հպարտանալու համար, ոչ էլ ուզում ենք, որ Արքիմեդը հայ լինի, որ Դավիթ Անհաղթով հպարտանանք: Եղավ ապեր ?? Քեզ ա թվում: Բացի Արտակ Մովսիսյանի ու Հերունու մառազմից, մի երկու բան ավել ենք կարդացել, ի տարբերություն ոմանց, ու համ էլ տեսել ենք, դրա համար էլ արցունքների արանքում դառը ժպտում ենք;
REAL_ist (19.06.2009)

Դե հիմա մի հատ քո նախորդ գրածը կարդա, ու ինքդ ասա, թե քո գրածն էս թեմայի հետ ինչ կապ ունի; Սա կոչվում է, դատարկաբանություն:
Հերիք ա գլուխ արդուկեք: Ափսոս եք, լուրջ բաներով զբաղվեք:
Մի օր ձեռս շատ փող լինի, քեզ ու Լիոնին տանելու եմ Աթենքի հնագիտական թանգարան: Մենակ սափորների դահլիճը Երևանի չափ ա: Սա նենց ձեռի հետ, ընկեր: Կամ էլ, հույները հայ էին, ու մնում ա Աթենքի հնագիտական թանգարանը վերանվանենք հայկական հնագիտական թանգարան:
Ինչ վիճելի հարցեր, Տուրո ? Քո համար Արցախի հայկական պատմական տարածք լինելը վիճելի հարց ա ?? Իմ համար վիճելի չի; Ուզում ես ադրբեջանցիների հետ վիճես; Քեզ հաջողություն; Թող մի էշություն դրանք դուրս տան, մի տաս հատով դուք պատասպանեք; Ահագին զբաղմունք ա; Տենանք դրանից ինչ ա դուրս գալու: Թե Լիոնի ասածի պես, ուզում ես Եմենում Հայոց Պատմության հուշակոթող կանգնացնեն ??
Elmo (18.06.2009)

Պատմությունը տալիս է դասեր։ Եթե իհարկե մարդավարի ու հնարավորինս օբյեկտիվ շարադրված է պատմության դասագրքերում։ Այդ դեպքում հասարակությունում առողջ մթնոլորտի ձևավորման շանսերը մեծանում են։ Իսկ շովինիզմով ու հեգեմոնիայով լցոնված պատմական կտերը տալիս են բոլորովին հակառակ էֆեկտը՝ ազգը կորցնում է իր դեմքը։ Պատմական անցքերն էլ է կորցնում։
Si vis pacem, para bellum
Եթե կապ չունենար չէի գրի:
Հա մոռացել էի ասել, մենք էս աշխարհում ոչ մի բան տեսած չկաք, իմ տեսածս էս մոնիտորն է, ու չորս պատ![]()
Ես վաղուց եմ համոզվել որ Ձեր հետ այսպիսի թեմաների շուրջ խոսելը լրիվ անիմաստ են...
Հավատա, ավելի լուրջ բաներով ենք զբաղված, քան կարծում եք,... շատ ավելի ...
Իսկ էդ դատարկաբանության պահերով ասեմ, որ մենք էլի ինչ որ բան ենք ուզւոմ ասել, պարզել, բա դուք ինչ եք անում, ինչով եք զբաղված... դատարկաբանությունն էլ շատ է... զարզակություն եք անում... չգիտեմ էլ էս բառը թուրքերեն ա, թե մեր բարբառի բառ ա
Հա, բառը կարդալուց "ա" տառը կարդալ հատուկ Գորիսի "ա"ի ակցենտով:
Ապեր էդ Աթենքի հնագիտական թանգարանում էդքան մեծ ա հա... ու էդքան շատ բան կա... մեր մոտ էնքան շատ են տենց բաներըսարերում թափած... ես որ մի քանի տեղ գիտեմ, բահը գցում ես սափորներ ես հանում .... դրա համար որ մեր թանգարաններում կամ ուրիշ տեղ հին բան եմ տեսնում, հեչ էլ չեմ զարմանաում:
Թե չես հավատում, մի օր միասին կգնաք Գորիս, մի բահ ձեռս, կտանեմ մի երկու տեղ, ու միասին մի քանի հատ կգտնեք:
Դե հիմա ինչ մեղք ունեք, որ պեղումներ անողների ուժը չի պատում...
Էհ Տրիբուն ջան, հիշում ես ես քեզ ասում էի, որ ժամանակը կգա, ու այլ աղբյուրներից կսկսես լսել այդպիսիք շատ վարկածներ ու փաստեր, մի օր էլ դպրոցների դասագրքերում կկարդաս Քարահունջի աստղադիտարանի մասին, google կանես, կբերի ահագին ինֆորմացիա,...և այլն և այլն... ու դա անում են դատարկաբանությամբ զբաղվող մարդիկ:Քեզ ի սրտե ցանկանում եմ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
մարդ կա տալիս ա, մարդ էլ կա չի տալիս
Էկեք դեռ պարզենք էլի, ո՞ր պատմության մասին ա խոսքը… Դաշնակների, արիացիների ու այլ վայ պատրիոտների՞ հնարած պատմության, թե՞ ասենք ռեալ ու սթափ պատմության:
Տրիբուն ջան հատուկ քո համար:
Ռուսական մի գրքում, գրված է որ Մակեդոնացու դեմ կռվում, հայերը 40.000 զորքով կռվել են պարսիկների կողմից: Բացում ես հաջորդ, նույն գրքի հրատարակությունը, էդ հայերի մասին տողը չկա:
Անգլիական քրոնիկոնում գրված է... Բրիտները, որոնք Մեծ Բրիտանիայի ամենահին ժողովուրդն են, եկել են Արմենիայց:
Թարգմանությունում գրված է, որ սխալմունք է տեղի ունեցել, նրանք եկել են Արմորիկայից, այսինքն Արմենիայի տեղը պիտի լինի Արմորիկա...
Հիմիկվա նույն քրոնիկոնի գրքում, արդեն տեքստում գրված է Արմորիկա... ու աստղանիշով տակը փոքր գրած, որ բնօրինակում սխալմամբ գրված է Արմենիա
Վաղվա գրքում էդ էլ չի լինի... հաստատ...
Էլի այդպիսի բազմաթիվ գրքեր...
Այժմ միջազգային պատմական գրքերում, էդ նույն քո Բրիտանական եսիմինչերում...Հայկական Լեռնաշխարհ արտահայտությունն էլ է հանած... Արևելյան Անատոլիա,,, Հարավային Կովկաս, ...
Տրիբուն ջան... էսպես կարամ հարյուրներով օրինակներ բերեմ... ...
Տրիբուն ջան, շատ հեռու չգնաք: 1915թ. ցեղասպանությունն այսօր աշխարհում դեռ չեն ճանաչում, պատմական փաստ ...
Տրիբուն ջան, որ հարցնում էի ինչով ես տարբերում հային ֆրանսիացուց... գիտես խի էի հարցնում...
որովհետև, վաղը չէ մյուս օրը, ընդհարապես ոչ մի տարբերություն չի լինելու,,,,մենակ այնքանով, որ ասելու են մեր նախնիները հայեր էին... իսկ նրանք էլ ասելու են մեր նախնինրը ֆրանսիացիներ էին.... հայ լինելու համար, դու պետք է պահես հայի դեմքը, իսկ պահելու համար դու պետք է իմանաս քո պատմությունը... թե չէ վաղըւ չէ մյուս օրը... քո թոռը ասելու է, ինչ տարբերություն հայ, ադրբեջանցի... ապրում ենք էլի...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ