Տարածքային ամբողջականության սկզբունքը ամրագրվածա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ անուղղակի կարգով, որի համաձայն անդամ պետությւոնները պետքա զերծ մնան ուժ կամ ուժի սպառնալիք կիրառելուց ի վնաս մյուս անդամ պետությունների տարածքային ամբողջականության: Այսինքն սկզբունքը վերաբերվումա միմիայն միջպետական հարաբերություններին: Այն չի կարող վերաբերվել պետության և իր անկախության համար պայքարող ազգի միջև հարաբերություններին: Ի դեպ, իր անկախության համար պայքարող ազգը միջազգային իրավունքի սուբյետկ է:
Ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի համաձայն բոլոր ժողովուրդները իրավունք ունեն ինքնուրույն ազատորեն որոշելու սեփական քաղաքական կարգավիճակը, իրականացնել քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացումը: Քաղաքական կարգավիճակը որոշելը ներառումա նոր պետության ստեղծումը կամ արդեն գոյություն ունեցող պետությանը միանալը: Քաղաքական կարգավիճակը որոշելու ժողովրդի իրավունքը իրականացվումա հանրաքվեի միջոցով: Յուրաքանչյուր պետություն պետքա հարգի այս սկզբունքը և չխոչնդոտի դրա իրականացման, այլ նպաստի դրան: Բացի դրանից պետքա հաշվի առնել, որ ցանկացած տարածքի բնակչություն չի կարող ժողովուրդ համարվել: Ժողովուրդը բնորոշվումա որպես ազգային, եթնիկական, մշակույթային, պատմական, կրոնական ընդհանրություններ ունեցող մարդկանց հանրություն, որը ունակ է գործել միասնական կենտրոնով:
Միևնույն ժամանակ ազգերի ինքնորոշումը չպետքա լինի անջատողական դիրքերից և ի վնաս պետության ինքնիշխանության: Հենց հիմնական հարցը սրանումա, թե որտեղա անցնում սահմանը ազգային ազատագրական շարժման ու անջատողականության կամ սեպարատիզմի միջև: Հստակ դիրքորոշում միջազգային իրավունքում չկա, բայց սկզբունքորեն գնահատվումա "ժողովրդավարության" գնահատման չափանիշներով: Եթե շարժումը իսկապես ամբողջ բնակչության կամքնա ներկայացնում, ապա սեպարատիզմի մասին խոսք լինել չի կարող:
Հենց դրա համար էլ չափազանց կարևորա Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը չի կարող մեղադրվել տարածքային ամբողջականության խախատման մեջ և ինքստինքյան առավելությունը կտրվի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին:
Այս դեպքում արդեն Ադրբեջանը պետքա ապացուցի, որ Ղարաբաղյան շարժումը սեպարատիստական էր և պաշտպանի իր ինքնիշխանությունը և տարածքային գերակայությունը, ոչ թե ամբողջականության սկզբունքը:
Խորհուրդ կտամ նաև կարդալ ԵՊՀ միջազգային և եվրոպական ամբիոնի վարիչի հակիճ տեսակետը` http://www.ysu.am/site/index.php?lang=1&page=2&id=2375
Էջանիշներ