Եվ այսպես, երեկվանից սկսած կարելի է բացված համարել Ռուսաստանի հակաիշխանական գործողությունների նոր էտապը Վրաստանում: Ուղիղ, առանց որևէ փոփոխության ներկայացնում եմ Լավրովի խոսքերը. «Надеюсь, что у Грузии будет первое лицо, которое сможет уважать собственный народ, соседей и сумеет наладить отношения. »:
Հիշեցնեմ, որ Ռուսաստանը 2003 թվականից սկսած բազմաթիվ փորձեր է արել Վրաստանում ընտրված նախագահին հեռացնելու համար՝ դրանք և՛ տնտեսական լծակներն էին՝ գազատարի պայթեցում, բորժոմիի արգելում, վրացական նարնջի ու մանդարինի արգելում, Վրաստանի քաղաքացիների բեռնատար ինքնաթիռով վտարում երկրից, և՛ քաղաքական լծակները՝ տարբեր միջազգային ատյաններում մշտական պատերազմ, տարատեսակ հարցերի վետոներ, 2007 թվականի նոյեմբերին Վրաստանում ակցիաների անուղղակի ֆինանսավորում և աջակցում և այլն, ինչպես նաև այլ կեղտոտ պիառ ակցիաները ուղղված Վրաստանի լեգիտիմ նախագահի անձի հասցեին՝ հիշենք ինտերնետով և այլ ԶԼՄ-ներով տարածվող կեղտոտ տեղեկությունները: Սակայն չհասնելով նպատակին այս միջոցներով, Ռուսաստանը դիմեց ծայրահեղ միջոցին՝ պատերազմին, ինչը նույնպես անհաջող անցավ: Կրեմլը ճանաչեց Հարավային Օսեթիան և Աբխազիան՝ մեկուսացնելով ինքն իրեն ու մնալով այնպիսի երկրի հետ ինչպիսին է Նիգերիան և տերորիստական ԽԱՄԱՍ խմբավորումը: Ոչ մի ցիլիվ պետություն համարյա մեկ տարի անց չի ճանաչել Վրաստանի մաս կազմող տարածքները:
Եվ այսպես, ապրիլի 9-ից Ռուսաստանը սկսում է նոր օպերացիա, արդեն բացահայտ և ուղիղ աջակցելով և ֆինանսավորելով սեփական ագենտներին: Կհաջողվի՞ արդյոք այս փարձը: Հուսով եմ, որ ոչ:
Աստված պահապան լինի ազատության ու ժողովրդավարության համար պայքարող մարդկանց, կարևորը չընկչճվել ու չստրկանալն է արտաքին օկուպացիոն ուժերին:
Էջանիշներ