VisTolog (05.03.2010)
Ուզում եմ հիշեցնել, որ «ա»ից ու «ո» ից հետո լսվող «յ»ն գրվում է, մյուս ձայնավորներից հետո լսվողը չի գրվում:![]()
Վերնագիրը գրվում է առանց վերջակետի, առնվազն հայերենում։
Վերջին օրերին վերջակետավոր վերնագրով մի քանի թեմա արդեն աչքովս ընկել է։ Վերնագրերն, իհարկե, խմբագրել եմ, բայց լավ կլիներ, որ հեղինակներն էլ իրենց մտքում խմբագրեին՝ հետագայի համար։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մոդերատորական։ Քանի որ անձնանունների վերաբերյալ քննարկումը շատ ծավալվեց, այդ թեմայով բոլոր գրառումները տեղափոխվել են վաղուց գոյություն ունեցող ավելի համապատասխան թեմա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ակումբում ու ընդհանրապես էլ շատ եմ հանդիպել հետևյալ սխալը. ամսեկան, օրեկան... Ճիշտ ձևն է՝ ամսական, օրական (ամիս + ական = ամսական, օր + ական = օրական)։ Շփոթության պատճառը «տարեկան» բառն է, որում, սակայն, ի տարբերություն վերոնշյալ բառերի, «ե»–ն իր տրամաբանական բացատրությունն ունի. տարի + ական = տարեկան (ի + ա = ե)։
Մի բան էլ. «ակամայից» բառաձևը սխալ է, պետք է լինի «ակամա», որն արդեն ունի «կամքից անկախ» իմաստը, «–ից» վերջավորությունն ավելորդ է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ambrosine (28.10.2009), Ariadna (09.11.2009), Chuk (28.10.2009), Hayk Avetisyan (13.11.2009), Kuk (28.10.2009), No Broken Hearted Girl (28.10.2009), Rammstein (02.11.2009), Second Chance (28.10.2009), terev (05.03.2010), Yevuk (23.01.2010), Հարդ (13.11.2009), Մանուլ (29.10.2009), Ռուֆուս (28.10.2009), Սլիմ (09.11.2009), Ֆոտոն (28.10.2009)
Հաճախ եմ նկատել, որ ակումբեցիներից ոմանք ուրիշի ուղղակի խոսք գրելիս տողի սկզբից դնում են տակից գծիկ (_): Սխալ է, պետք է դրվի սովորական գծիկ (-):
Եվ ընդհանրապես, հայերենում տակից գծիկ (_) կետադրական նշան գոյություն չունի:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.11.2009, 18:09:
Շինարար (09.11.2009)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ