Ցավոք, չհասկացար, Կիլա ջան, չհասկացար:
Համենայն դեպս, եզրակացություններդ են շատ ցավալի: Ընդ որում, նրանցով դու հակասում ես ոչ միայն իմ խոսքերին, այլ ինքդ քեզ, սիրելիս:
Շատ ճշմարտացիորեն ինքդ ես համեմատում իմ առաջարկած դժողքը մղձավանջային երազի հետ, հենց ինքդ ասում ես, որ "երազի մեջ տեսած մղձավանջային պահերը մեզ տանջում ու սարսափեցնում են այնպես, ինչպես լրիվ իրականության մեջ": Եվ այդ պատրանքն անվանում ես "ռեալից էլ ռեալ"… հերքելով ինքդ քեզ, քանզի այդ վիճակը հենց դու ես անվանել ոչ թե իրականություն, այլ "ինչպես իրականություն": Այսինքն՝ պատրանք, այլ ոչ թե ճշմարտություն:
Բայց ավելի ցավալին այն է, որ մարդու մեջ այնքան շատ են մղձավանջները, որոնք լցրել են նրա իրականության մեջ, որ հիմնավորապես արդեն պղտորվել է նրա իրականությունն այն աստիճան, որ մարդ արդեն չի էլ ցանկանում ազատվել դրանցից: Մարդուն էլ չի բավարարում Աստծոց անբաժան, ներդաշնակ ու երջանիկ կյանքը, մարդ հենց ինքը պղտորում է այդ ներդաշնակությունը, հնարելով
ու իր կյանքի մեջ տեղադրելով այնպիսի մեկին, որին Աստծոն հավասար ուժ և հնարավորություններ է ընձեռնում՝ կառավարելու իր կյանքը: Նսեմացնելով Աստծոն: Կասկածելով Նրա ամենազորությանը:
"… Եվ թախծի մեջ է Աստված,
և ուրախության:
Եվ քաղցրի մեջ է Աստված,
և դառնության:
Ամեն ինչի հետևում կանգնած է
Աստծո մտադրությունը
Եվ ամեն ինչի մեջ կա
Աստծո ներկայությունը:
Այդ ձեր միակողմանի
պատկերացումն է,
Որ Աստված՝ միայն
“հարգարժանություն” է:
Բայց Աստված՝ և վեհն է, և նսեմը:
Համ տաքն է, համ էլ՝ սառը: Աջն ու ձախը:
Հարգարժանությունն է Աստված,
նաև անհարգարժանությունը":
Սա հատված է իմ "Մատեան Երանության"-ից: Բերեցի այն, որովհետև սկսեցի զգալ, որ մտքերս փախչում են արդեն ու կրկնվում եմ:
Չգիտեմ, կարդու՞մ ես "Մատեանը…" թե ոչ, բայց խնդրում եմ, նայիր վերջին երկու մասերը՝ հինգերորդ էջի վրա: Այնտեղ հենց մեր խոսացածի մասին է, ավելի հասկանալի:
Էջանիշներ