Ինձ վրա ահավոր տպավորիչ է եղել էս գիրքը…Ամբողջ կարդալուս ընթացքում հերոսի և՛ տառապում էի, և՛ հուզվում: Ոնց որ ես էի էդ դեմքի տերը: Չգիտեմ… Մինչև հիմա էլ, որ հիշում եմ մի տեսակ մելնխոլիա է իջնում վրաս:
Եթե կարդացել եք, խնդրում եմ կարծիքներ…
Ինձ վրա ահավոր տպավորիչ է եղել էս գիրքը…Ամբողջ կարդալուս ընթացքում հերոսի և՛ տառապում էի, և՛ հուզվում: Ոնց որ ես էի էդ դեմքի տերը: Չգիտեմ… Մինչև հիմա էլ, որ հիշում եմ մի տեսակ մելնխոլիա է իջնում վրաս:
Եթե կարդացել եք, խնդրում եմ կարծիքներ…
Մոտակա օրերս կկարդամ, կգրեմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ես կարդացել եմ <Ուրիշի դեմքը> ու շատ հավանել եմ: Հեղինակի ոճը շատ հետաքրքիր է և միանշանակ ասել, թե միայն տառապանքի զգացողություն է թողնում այնքան էլ ճիշտ չէ: Ընդհանուր առմամբ ծանր գիրք է:
Если тебе когда-нибудь заxочется найти такого человека который сможет одолеть любую, даже самую тяжелую беду и сделать тебя счастливым, когда этого не может больше никто: ты просто посмотри в зеркало и скажи "Привет!"
Freeman (24.06.2010)
Կարդացել եմ, բայց կիսատ թողեցի: Մի տեսակ ծանր է կարդացվում, բայց շատ հետաքրքիր գիրք է:
Դա էն չի, որ արհեստական դեմքի կաշի ա մշակում ու որպես դիմակ կրու՞մ:
Եթե դա է, ապա վաղուց կարդացել եմ ու բավական տպավորվել:
Կարծեմ նույն հեղինակին է պատկանում «Ավազուտների կինը» ստեղծագործությունը: Էտ մեկը ավելի շատ դուրս եկավ: Ընդհանրապես հեղինակը կարողանում ա այնպես անել, որ կարդալիս դու զգաս այն, ինչ զգում է հերոսը:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Freeman (24.06.2010), Sambitbaba (02.11.2014), Shauri (20.01.2009)
Ես էլ եմ կարդացել «Ավազուտների կինը» գիրքը:Չնայած ծանր կարդացվող գիրք է, բայց ինձ հանդիպած քիչ գրքերից էր, որ ուզում էի անպայման կարդալ մինչև վերջ:
"Ուրիշի դեմքը", "Ավազուտների կինը" և "Այրված քարտեզը"՝ տրիլոգիա են համարվում, չնայած ոչ մի կապ չունեն մեկմեկու հետ։ Բայց նուն լարվածությունն ու առեղծվածը կա բոլոր երեքի մեջ էլ։
Բայց շատ ավելի մեծ տպավորություն թողեց ինձ վրա նրա "Մարդ-արկղ" վեպը, որից հետո մի քանի ամիս ընդհանրապես ոչինչ չէի կարողանում կարդալ, մինչև գտա Մաքս Ֆրիշի "Կոչեմ ինձ Գանտենբայն" վեպը։ (Գրեցի, ու հիմա մտածում եմ. գուցէ Ֆրիշի՞ց հետո ոչինչ չէի կարողանում կարդալ, մինչև գտա "Մարդ-արկղը"... Բայց դե, ի՞նչ տարբերություն...)
Բավական հաջող գործ է նաև նրա "Չորրորդ սառցադաշտային ժամանակաշրջանը" վեպը։ Ամենաառաջին գործերից է...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Malxas (19.06.2015)
"Ուրիշի դեմքը", "Ավազուտների կինը" և "Այրված քարտեզը"՝
Այս երեքից ամենաշատը Ուրիշի դեմքն է դուրս եկել: Շատ եմ հավանել, այս գրքերի շնորհիվ Կոբո Աբեն դարձել է իմ ամենասիրած գրողներից մեկը: Մի ժամանակ անցնի մեկ անգամ էլ հավանաբար կկարդամ: Իսկ այդպիսի որոշումներ հաճախ չեմ ընդունում:
Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...
Ֆանտաստիկայի կամ դետեկտիվ ժանրի գիրք մանկուց ի վեր չէի կարդացել։
Դեկտեմբերին, երբ Երևանում էի, տնտղում էի նորից հայրական տանս գրադարանը, թե ինչ վերցնեմ ճանապարհին կարդալու, հայերեն որևէ բան, թեկուզ թարգմանություն, ձեռքս ընկավ Աբե Կոբոյի "Չորրորդ սառցադաշտային ժամանակաշրջանը"։ Ճապոնացի գրող, 1958-ին գրված պատմություն համակարգիչների մասին․ հետաքրքրեց, թե այն ժամանակ մարդու երևակայությունն ինչեր է նախանշել, այն էլ՝ ճապոնացիների։
Շարադրանքն այնպես հղկված ու ոգեղեն չէր, ինչպես սովետական շրջանի մյուս թարգմանություններն էին, որ կարդացել եմ վերջերս, թարգմանությունն էլ բնօրինակից չէր, այլ ռուսերենից։
Ֆանտաստ գրողի երևակայությունը գրքում զարգանում է երկու ուղղությամբ՝ համակարգչային հնարավորությունները և մարդու ապագան։ Ինտերնետի մասին ոչ մի խոսք։ Ընդամենը համակարգիչը զարգանում է այնքան, որ կարողանում է տալ ցանկացած հարցի պատասխան։ Այն պարզապես ունի բազում ու բազմատեսակ ինֆորմացիայի բազա, այլ կերպ ասած՝ կյանքի հսկայածավալ փորձ՝ իր մեջ ճխտած, որի վրա եթե բարձում ես վերլուծող ծրագիր, այն ի զորու է լինում տալու ցանկացած հարցիդ պատասխանը, ընդ որում ապագայի գուշակության հետ կապված ևս։
Իսկ մարդուն, վերջին հաշվով, պիտի հետաքրքրի իր իսկ ապագան։
Հետաքրքիր է, որ գրքում ճապոնացիները մրցում են Սովետական Միության հետ (երևի մեծ մասամբ այդ պատճառով է այս գրողը թարգմանվել և տարածվել սովետական գրական շրջանակում)։ Իսկ թե ինչպես է մասնագիտությամբ բժիշկ, ֆանտաստ գրողը տեսել մարդու ապագան - նա մարդկությանն ուղարկում է ծով, օվկիանոս, ջուր, և համարում է դա վերադարձ, քանի որ մարդն, ըստ Կոբոյի, պատկանել է ծովին ի սկզբանե, ունեցել է խռիկներ և ջրաբնակ ֆիզիկական այլ հատկություններ, որոնք ժամանակին հետ են զարգացել, բայց դրանց վկայությունները մենք դեռ ֆիզիոլոգիապես կրում ենք, հատկապես նորելուկ-սաղմնային վիճակում։
1958-ին Ճապոնացին խոսում է գլոբալ տաքացման մասին, որի հետևանքով սկսվելու է չորրորդ սառցադաշտային ժամանակաշրջանը՝ հալվելու են սառույցները, բարձրանալու է ջրի մակարդակը, ամենը ծածկվելու է ջրի տակ, և պետք է արդեն հիմա ձևափոխել մարդուն այնպես, որ նա ունակ լինի ապրելու ջրի տակ։ Սա երկկենցաղ մարդը չէ արդեն, այլ հենց ջրային արարած, որի վրա ինչ-որ ինստիտուտներ գաղտնի աշխատում են՝ վերափոխելով մարդուն դեռ սաղմնային վիճակում, զարգացումը շեղելով դեպի ջրային տեսակը, որը մարդն իր մեջ իբրև կրում է գենետիկորեն, թերզարգացած թեև։
Արդյունքում շատ բաներ են փոխվում, օրինակ՝ վերանում են զգացմունքների արտահայտման գործիքները՝ արցունքագեղձերն օրինակ, և, ըստ Կոբոյի, եթե չկա գործիքը, չի գեներացվում նաև զգացմունքը, և ստեղծվում է մի նոր մարդկային ցեղ՝ անզգացմունք, ջրային արարածներ։
Գիրքը դետեկտիվ և ֆանտաստիկայի ժանրերի խառնուրդ է։ Այն ինձ այլևս չի գրավում։ Այդ հետաքրքրությունն էլ մնաց մանկությունում։ Բայց դա կորուստ չեմ համարում, այլ ազատված տեղ։
Progart (08.05.2019), Sambitbaba (12.02.2019), StrangeLittleGirl (12.02.2019)
Շա՜տ տարիներ առաջ Կոբո Աբեի «Ավազուտների կինն» եմ սկսել ու կիսատ թողել՝ մտածելով, որ մի քիչ մեծանամ, Կոբո Աբեին մի շանս էլ կտամ։ Էդպես էլ չտվեցի։ Շնորհակալ եմ հիշեցման համար։ Գուցե հենց «Չորրորդ սառցադաշտային ժամանակաշրջանն» էլ կարդամ։
Ինչ ահավոր ա, որ 58֊ին արդեն խոսում էին գլոբալ տաքացման մասին, ու մինչև հիմա գրեթե բան չի արվել էդ ուղղությամբ![]()
Բարեկամ (12.02.2019)
Բարեկամ (13.02.2019)
Ինձ թվում է՝ հեղինակը ակամա խոսել է մի բանի մասին, որն այսօր որակվում է որպես էկոլոգիական աղետի հետևանք։ Չգիտեմ՝ կարող է սխալվում եմ։
Սա հատված է գրքից․
"Սակայն անցած գեոֆիզիկական տարուց պարզվեց, որ ջուրը օվկիանոսներում բարձրացել է շատ ավելի, քան հալվել են սառույցները։ Եթե հավատանք չափումներին՝ երեք անգամ ավելի շատ, պատկերացնում եք։ [․․․] Այս հարցերում ես այնքան էլ քաջատեղյակ չեմ, բայց, կարծես, սատանան գիտի, թե ինչ է սկսվում։ Ըստ վերջին պատկերացումների, օրինակ, երկրային ցամաքները մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր պարունակող կեղևի տեղամասեր են, որոնք տաքացրել են այդ կեղևը, հալեցրել և դուրս ցցել։ Ուրեմն, կեղևի տակ լիքը հալած լավա է։ [․․․] Կեղևի այդ տեղամասերը դառնում են ավելի ու ավելի հաստ, ավելի ծանր, նրանք ճնշում են լավային, և լավան վեիջիվերջո սկսում է դուրս գալ իր սահմաններից։ Ենթադրվում է, որ այդպիսի բաները պետք է կրկնվեն յուրաքանչյուր հիսուն-իննսուն միլիոն տարին մեկ։ ԵՎ ահա հայտնաբերեցին, որ Խաղաղ օվկիանոսի և Ասիական մայրցամաքի սահմանի վրա տեղի է ունենում կասկածելի մի շարժում։ [․․․] Նույնիսկ չգիտեմ, թե սա ինչ է նշանակում․․․"
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 13.02.2019, 04:59:
Freeman (13.02.2019)
Ուղղակի հետո եզրակացնում ա, որ դա, հավանաբար, բնական աղետ ա, որ տեղի պիտի ունենա հիսուն միլիոմն տարին մեկ, ու հիմա էդ ժամանակներն են․․․
Բայց վերջինս իր եզրակացությունն ա, իսկ նկատված երևույթը ըստ երևույթին վերցրել ա գիտական շրջանակներում էդ ժամանակվա շրջանառվող լուրերից։
Վերջին հաշվով, հեղինակը իր մասնագիտությամբ և տեղեկացվածությամբ հեռու չի եղել գիտությունց, և դա արտահայտվել ա իր ստեղծագործություններում։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 14.02.2019, 04:02:
Freeman (14.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ