Երեկ ընկերներիցս մեկի հետ պիվա էինք խմում, ընթացքում էլ բլոտ, շախմատ ու ֆուտբոլ խաղացինք։ Հիմա չեմ հիշում իրակա՞ն էր ինքը, թե՞ երևակայական![]()
Երեկ ընկերներիցս մեկի հետ պիվա էինք խմում, ընթացքում էլ բլոտ, շախմատ ու ֆուտբոլ խաղացինք։ Հիմա չեմ հիշում իրակա՞ն էր ինքը, թե՞ երևակայական![]()
John (04.09.2016)
Մի հետազոտության արդյունք ընկավ աչքովս, որ չափահասների 7,5 %-ն էլ երևակայական ընկեր ունի։
Ինձ թվում էր՝ ավելի շատ կլինի։
Հետաքրքիր է, իսկ էն դեպքերը ներառել են, երբ իրականում գոյություն ունեցող մարդն է դառնում երևակայական ընկեր, այսինքն՝ էդ մարդն իրականում կա, բայց դու իր հետ «շփվում ես» որպես երևակայական ընկեր՝ մտքում։ Ու երևակայական ընկերոջ կերպարն էս դեպքում, հնարավոր է, որ իրական մարդու հետ էդքան էլ նմանություն չունի։
Կարծեմ, „Jojo Rabbit“ ֆիլմում կար էդպիսի երևակայական ընկեր՝ Հիտլերը, բայց էստեղ երեխայի մոտ էր: Ինձ թվում է, մեծերի մոտ էլ կարող են իրական մարդիկ երևակայական ընկեր դառնալ (և հաճախ՝ ուրիշ կերպարի մեջ):
Ամենահետաքրքիրն ու խորհրդավորը մանկության "երևակայական ընկերոջ" հետ կապված՝ դրա անհետանալն ու իսպառ ջնջվելն է երեխայի հիշողությունից։ Դրա ամենասիրուն ու տխուր պատկերումը Inside Out շարժանկարում եմ տեսել։
Տեսնես ինչու՞ է հայտնվում երևակայական ընկերը երեխայի մտային աշխարհում և ամենակարևորը՝ ինչու՞ է անհետանում, երբ նա լքում է մանկությունը։ Տրամաբանորեն, այդ ընկերն ավելի պետք է հենց չափահասին, քանի որ այդ տարիքում է մարդը գիտակցում իր փաստացի մենակությունը։
Հ․Գ․ Արդեն որերորդ անգամ Ակումբն ինձ օգտակար ծառայություն է մատուցում՝ հուշելով գաղափարներ, որոնց որոնումների մեջ եմ լինում կոնկրետ նախագծերի շրջանակում: Ապրես, ivy![]()
ivy (28.02.2023), Աթեիստ (28.02.2023), մարդ եղած վախտ (01.03.2023), Նաիրուհի (01.03.2023)
Մինչև մոտավորապես հինգ տարեկանը երեխան ունի առնվազն երկու ուղեկիցներ, որոնք օգնում են նրան հարմարվել ֆիզիկական կյանքի պայմաններին։ Մեր քաղաքակրթության համար դա կարևոր պայման է, որովհետև ծնողները չունեն այնքան գիտակցություն, որպեսզի կարողանան այդ անել։ Այստեղ խոսքը տգիտության մասին չէ, ուղղակի իրականությունից կտրված լինելը հինգերորդ ռասայի համար անհրաժեշտ պայման էր (հինգերորդ ռասան այսօրվա ամբողջ մարդկությունն է, ատլանտներից հետո)։ Բայց երեխաները ունեն զարգացման որոշակի պարամետրեր, որոնք ամեն դեպքում պետք է տրվեն, անկախ նրա ծնողների կամ հենց իր գիտակցված լինել-չլինելու։
Այդ առաջին ուղեկիցների ներկայության պայմաններում երեխան ավելի մոտ է բոլոր քաղաքակրթությունների երեխաների բնական զարգացմանը, և այդ է պատճառը, որ նա ավելի զգայուն ինտուիտիվ հատկություններ ունի։ Հաճախ նա կարողանում է տեսնել իր այդ ուղեկիցներին, իսկ երբեմն՝ տարբեր այլ էությունների էլ։
Հինգ տարեկանում առաջին ուղեկիցները լքում են երեխային, որովհետև դրանից հետո արդեն երեխայի զարգացումը պետք է համապատասխանի տվյալ հասարակության զարգացվածության մակարդակին։ Գալիս են նոր ուղեկիցներ, որոնք մարդու կյանքին կարող են խառնվել խորհուրդներով, առաջարկներուվ, պաշտպանելով, կանխատեսություններով և այլն, բայց դա արդեն այն դեպքում միայն, եթե կոնկրետ մարդն ինքը տվել է իր համաձայնությունը, որպեսզի այդ միջամտությունը ստանա։
Երեխաները մոռանում են իրենց այդ «երևակայական» ընկերներին, որովհետև սկսում են հավատալ ոչ թե իրենց, այլ ծնողների, շրջապատի «ճշմարտություններին»։ Իսկ քանի որ վերջիններս միայն հերքում են երեխաների «ցնորքները», երեխաները համարում են, որ դրանում ինչ-որ վատ բան կա և նունիսկ կամովի սկսում են հրաժարվել, մոռացության տալ այդ ամենը...
Բայց վերջին տասնամյակներում երևակայական ընկերների մասին հիշողությունն ավելի երկար է պահպանվում, քանի որ մարդու գիտակցությունը սկսել է փոխակերպվել։
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (07.03.2023)
https://www.urantia.org
Լավագույնը սա է, Բարեկամ ջան։ Կարող ես ընտրել ցանկացածդ լեզուն, կարդալ կամ լսել...
Բայց չեմ խոստանում, որ դյուրըմբռնելի կլինի։ Առաջին մասն, օրինակ, ինձ համար մոտավորապես չինարենին հավասար բան է... Երկրորդից արդեն կարելի է ինչ-որ բան հասկանալ։ Բայց ընթացքում ավելի ու ավելի հասանելի է դառնում։ Քեզ հետաքրքրող մասը կարծեմ երրորդն է, որտեղ խոսքը գնում է կոնկրետ մեր մոլորակի (Ուրանտիայի) մասին։
Գուդ լաք...
Հա, այս գիրքը ավելի շատ գրառմանս առաջին մասին է վերաբերվում, առաջին ուղեկիցների մասին ուրիշ տեղ չեմ հանդիպել։ Բայց ուղեկիցների մասին ընդհանրապես հաճախ է հանդիպում նորատեսական գրականության մեջ, ուղղակի հղում տուր, կբերի։ Այդ երեխաների մասին էլ ահագին գրականություն կա. ինդիգո երեխաներ, քվանտային երեխաներ և այլն։ Լավագույններից է Լի Քերոլի և Ջեյն Թոուբերի «Ինդիգո երեխաները», բայց ուրիշներն էլ կան։
Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 07.03.2023, 03:00:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Բարեկամ (07.03.2023)
Տենց ես էլ ունեմ.
Ուղղակի իմ դեպքում շփումը, թեև երևակայական, բայց ամբողջովին հիմնված ա իրական մարդու իրական կերպարի վրա: Ավելի շուտ երևի կարելի ա հեռավորության վրա շփում անվանել` հաշվի առնելով, որ էդ մարդն էլ ինձ հետ ա հաճախ նույն կերպ խոսում, բաներ պատմում, քննարկում:
Իսկ ընդհանրապես ես ուրիշ մտերիմներիս հետ էլ եմ երբեմն մտքով շփվում, բաներ պատմում, կարծիքներ լսում և այլն, ուղղակի ոչ էդքան հաճախ, դե, համ էլ մյուսների դեպքում նույն ֆորմատով «հետադարձ կապ» չկա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (28.02.2023), Sambitbaba (06.03.2023), մարդ եղած վախտ (01.03.2023)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Freeman (01.03.2023), ivy (28.02.2023), մարդ եղած վախտ (01.03.2023)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Freeman (02.03.2023)
Իմ միակ երևակայական ընկերը ինքս եմ եղել, ու ինքս ինձ հետ անհամեմատ ավելի շատ հարցուպատասխաններ եմ ունեցել, քան որևէ մեկ ուրիշի հետ, այսինքն ինքս ինձ հետ հավեսով շփվել եմ, ու մինչև հիմա էլ շփվում եմ։ Օրինակ «Հոբիթի» մեջ ինքն իր հետ ֆշշացող Գոլլումին շատ լավ հասկանում էի՝
- Մենք խոս֊ս֊ստացե՞լ ենք, իմ ս֊ս֊սքանչելի, գարշ֊շ֊շելի միս֊ս֊ստր Բեգինս֊սին ճանապահր դուրս֊ս֊ս բերել։ Հնարավոր է։ Բայց ինչ֊չ֊չ կա նրա գրպանիկում։ Առաս֊ս֊սան չէ, իմ ս֊ս֊սքանչելի, բայց և դատարկ էլ չէ, դատարկ էլ չէ։ Գոլլմ…
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ