Կառլսոնն եմ հիշում, Մերի Պոպպինսը.... իրենք էլ են կորչում մեծանալու հետ: Ամեն մեկն էլ իր Կառլսոնն է ունեցել կամ Մերի Պոպինսը, ուղղակի հետո էն աստիճան են մեծացել, որ չեն էլ հիշում....
Կառլսոնն եմ հիշում, Մերի Պոպպինսը.... իրենք էլ են կորչում մեծանալու հետ: Ամեն մեկն էլ իր Կառլսոնն է ունեցել կամ Մերի Պոպինսը, ուղղակի հետո էն աստիճան են մեծացել, որ չեն էլ հիշում....
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ընկեր չեմ ունեցել երևակայական, բայց տենց մի աշխարհ կար՝ մեր հորինած երկրներով, լավ, վատ հերոսներով, իրենց մասին լիքը պատմություներ էինք եղբորս հետ հորինել, միշտ միմյանց պատմում էինք, նոր պատմություններ հորինում։հետո՝ չգիտեմ քանի տարեկանում, մոռացանք իրենց մասին...
բայց ես դաժան էի, իմ պատմություւները միշտ նրա մասին էին, թե ոնց են չար արարածները (էդքան էլ մարդիկ չէին, ավելի շուտ՝ կիսա) լավ ու բարի հերոսներին կտրտում, վառում, սպանում...
տենց...
շատ բաներ չեմ հիշում արդեն
![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
ԳԻտես ոնց Հայկօ՛, դա մոտավորապես նույնն ա, որ ես հենց հիմա մտովի տեսնեմ քեզ...հնարավոր ա, չէ՞...
դա էլ հենց էդպես էր...
Ամենակարևորը. ինքը իր ցանկությամբ ոչինչ չէր անում ըստ իմ երևակայության։
ԵՍ իշխում էի իրան։
Ես չեմ էլ հիշում, թե ինքը իմ երևակայության մեջ ոնց հայտնվեց, ոնց անհետացավ, բայց միշտ իրա հետ էի...բացի որոշ դեպքերից
ու մեկ էլ մի բան էլ եմ հաստատ հիշում. ես համոզված էի, որ իրա մասին չարժի խոսել ուրիշների հետ, բայց ինձ միշտ թվում էր, թե հարկավոր ա իրան պաշտպանել էդ ուրիշներից...
Իսկ մի անգամ, երբ որ ընկա ու վնասեցի ոտքս, մոտ մի շաբաթ հետը /իսկ տենց լինում էր շատ, ինձ -ինձ, այսինքն իրա հետ շատ էի խոսում, հատկապես եթե մենակ էի լինում/ չխոսեցի, իբր նեղացել էի...
Որ հիշում եմ, իմ ծիծաղն էլ ա գալիս, բայց պարզ հիշում եմ է...նույնիսկ էդ տղային
Շիկահեր, մի քիչ կառեոտ, բարակ մազեր ուներ, բաց շագանակագույն աչքեր, ահավոր նիհար-պրծած...
Ասեմ ավելին. ես համոզված էի, որ իմ ճաշի առանձնացրած սոխերը ինքը հետո կուտի
Կյանքիս մեջ երրորդ անգամ եմ էս մասին խոսում...իմ նվիրական հեքիաթն էր![]()
Ես ենթադրում եմ, որ դա անցյալ կյանքից մնացած հիշողությունների արդյունք է
Գիտականորեն ապացուծված է, որ երեխաները մինչև հինգ տարեկանը շատ հաճախ ունենում են հիշողություններ իրենց անցյալ կյանքից ու խոսում են այն անձնավորություններից և փաստերից ում հետ կամ ինչի հետ շբվել են անցյալ կյանքում, բայց խոսում են այդ ամենի մասին ներկա ժամանակով...հետևաբար դա կարող է ոչ թե երևակայական աշխարհ լինել, այլ հիշողություններ անցյալ կյանքից![]()
ihusik (18.01.2009), Sambitbaba (05.09.2012), Ուլուանա (18.01.2009)
Փոքր ժամանակ երևակայական ընկերներ չեմ ունեցել: Ես մենակ խաղացող էի, ինքս ինձ: Ունեցել եմ մի հիշողություն, որը 16-18 դարերի տեսրաններ էր պարունակում: Այսինքն՝ հիշեցի մի դեպք, երբ ես մեծ փոռիկով երկար շորով էի ու 18-20 տարեկան: Բայց հետո գիտակցեցի, որ դա հիշել հնարավոր չի, քանի որ հիշելու պահին ես 5-7 տարեկան էի: Չգիտեմ երբ ենթադրեցի, որ նախկին կյանքից հիշողություն էր: էլի կուզեի էդպիսի բաներ հիշել:![]()
Sambitbaba (05.09.2012), Ուլուանա (03.09.2012)
Ես էլ իմ գաղտնիքը բացեմ… չնայած չեմ կարծում, թե երևակայական ընկեր ասելով կարելի է հասկանալ այն, ինչ իմ դեպքում է:
Փոքր ժամանակ՝ հաճախ, հիմա՝ երբեմն, առանձնանում եմ ու խոսում ինչ-որ մեկի հետ, ում հաճախ չեմ էլ պատկերացնում: Լինում են դեպքեր, երբ կոնկրետ մարդու եմ ուզում ասել որոշակի բան, այդ ժամանակ իր հետ եմ խոսում: Բայց հաճախ ասելիք կա, ուզում ես մեկի հետ խոսես, կիսվես, բայց չգիտես՝ ում հետ, այդ ժամանակ երկար չեմ էլ մտածում, ուղղակի պատկերացնում եմ, թե մեկը կա, ու բոլորովին էական չի՝ ով է, ու սկսում եմ հետը խոսել: Բայց միայն ես եմ խոսում, ինքը՝ հազվադեպ: Չգիտեմ, երևի իրականում ինքս ինձ հետ եմ խոսում, բայց հարցն այն է, որ ինքս ինձ հետ չէի խոսի, ես առանց այդ էլ էդ բաները գիտեմ, բայց այ ուրիշ մեկի երևակայական ականջին երբեմն թթվելը հաճույք է
Հա, մեկ էլ, ինչ-որ տեղ, Դնևնոզավրս է ինձ համար երևակայական ընկեր, որովհետև ինձ կարողանում է ավելին տալ, քան սովորական, ուրիշ տեղերում արված գրառումներս: Ու նույնիսկ եթե չեմ գրում, միևնույն է, իր ներկայությունը կյանքումս զգում եմ:
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Sambitbaba (11.09.2012), Smokie (06.09.2012), Նաիրուհի (03.09.2012), Ուլուանա (28.02.2023)
Sambitbaba (30.11.2012)
Խոսել ասելով գիտե՞ս ինչ նկատի ունեմ: Ասենք՝ էդ պահին ինչից որ ուզում եմ խոսել, ոնց ուզում եմ թեման շեղել, պատկերացնում եմ, թե ինքը հենց դրա հետ կապված մի հարց տվեց, ու սկսում եմ դրան պատասխանել… Էս կարգի, էլի: Թե չէ՝ ընենց չի, որ «ինքն» ինձ, ասենք, խորհուրդ ա տալիս կամ հետս լուրջ զրույցի ա բռնվում![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Լրիվ մեկին մեկ իմ վիճակն է:
Ուղղակի ես հաճախ էդ մարդու հետ բարձրաձայն եմ խոսում, ասենք, երբ տանը մենակ եմ կամ փողոցով քայլում եմ։ Երևի գժի տեղ էլ են դնում ։Ճ
Բայց դա մի վատ հետևանք ունի. մեջիս կուտակվածն ասում եմ էդ երևակայական զրույցի ժամանակ ու համոզված եմ, որ էդ մարդուն էլ եմ ասել, իսկ արդյունքում բոլոր ասելիքներս մեջիցս դուրս են գալիս, ու էդ մարդն իսկի չի էլ իմանում դրանց մասին։ ։Ճ
Երևակայական ընկերներ փոքր ժամանակ շատ եմ ունեցել, բայց ավելի հաճախ էդ ընկերը եղել է Ռուֆուսի «ուրիշ Հայկի» նման ուրիշ Լիլիթ կամ էլ հիմիկվա նման ուղղակի էն մարդը, ում էդ պահին ասելու բան եմ ունեցել...
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 03.09.2012, 03:57:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Sambitbaba (30.11.2012)
Մի որոշ կարճ ժամանակահատվածում, ես էլ եմ ունեցել հորինած կերպար: Եվ հիշում եմ, ո՛չ թե ունեի երևակայական ընկեր, այլ երևակայական մեկն, ում ես չէի սիրում: Անունն էլ դրել էի Վարսիկ: Վարսիկն ինձանից մոտ 20 տարի մեծ էր: Հիշում եմ, որ հաճախ խաղի ժամանակ վիճում էի, իր հետ և տնեցիքի մոտ բողոքում իրենից: Տատիկիս մոր անունն էլ է եղել Վարսիկ և ինքը մահացել է 25 տարեկանում: Ես լավ չեմ հիշում՝ նախքան Վարսիկի կերպար հորինելը, գիտեի այդ մասին, թե՞ ո՛չ: Իմ հիշելով ո՛չ: Հետաքրքիր է, ինչ-որ կապ կա այս ամենի հետ, թե՞ ուղղակի համ է ընկել:![]()
Վերջին խմբագրող՝ erexa: 05.09.2012, 14:24:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Freeman (06.09.2012), Sambitbaba (30.11.2012)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
եթե էդ ամենը ճիշտ լինի , ուրեմն ավելի լավ կլինի իմ անցյալը ես մանրամասներով չհիշեմդեռ դպրոց չէի գնում,կամ էլ մի փոքր մեծ էի` 6-7 տարեկան, իմ երեք տիկնիկներն իմ աղջիկներն էին, վերջինը` զույգ: Ու այդ ամենի մեջ ամենահետաքրքիրն այն էր, որ նրանք տարբեր պապաներից էին
ու ես շատ լուրջ մտել էի իմ խաղի մեջ` պապաների կարոտով, սպասումով: պապաներն անուններ ունեին ու երկուսն էլ ինձ թողել էին, վերջինն էլ ամուսնացել էր մեր հարևան Գոհարի հետ: Շատ զզվելի էր վերջինը, ոնց ինձ թողեց
Անունը մոռացել եմ, բայց մեկ-մեկ գալիս էր երեխեքին տեսնելու ու մերոնց ասում էի, որ էսօր X ը եկել էր, ճաշ տվեցի կերավ, երեխեքի հետ խաղաղաց, բայց հաջորդ անգամ որ գա էլ տուն չեմ թողնելու
Չեմ հիշում այդ ամենը երբ անցավ իմ մոտ, բայց նա իմ կյանքի տղամարդն էր ու շատ էի սիրում, կարոտում էի ու ով ինձ լքել էր` երեխեքիս հետ
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ