Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Sambitbaba, ճիշտ բաներ ես ասում, բայց ինքդ քեզ հակասում ես: Խոսում ես քո քրիստոնեության մասին, հետո խոսում ճշմարիտ հավատի մասին: Դու էլ ես քո քրիստոնեությունը հարմարացրել քեզ: Դու մտածում ես, բայց ոչ մի անգամ չես կարող վստահ քեզ ասել, որ ճիշտ ես մտածում: Վերջապես պետքա հասկանանք, որ ամեն մարդ ինքն իրանով ինդիվիդումա, ոչ թե համատարած ծրագրի դետալ: Ամեն մարդ կարողա ունենա իր հավատը ու բոլորի հավատներն էլ կարող են ճիշտ լինել: Ճշմարիտ հավատն էլ շաաատ հարաբերական հասկացություն է:
Ուրախ եմ արձագանքիդ համար, Վահիկ ջան, և հաճույքով կպատասխանեմ:
Ես նշում եմ իմ քրիստոնեությունը ոչ թե այն պատճառով, որ ցույց տամ, թե իմից բացի այլը չկա, այլ հենց այն պատճառով, որ լրիվ համաձայն եմ քեզ հետ. "Ամեն մարդ ինքն իրանով ինդիվիդումա, ոչ թե համատարած ծրագրի դետալ: Ամեն մարդ կարողա ունենա իր հավատը ու բոլորի հավատներն էլ կարող են ճիշտ լինել:" Լրիվ համաձայն եմ: Բայց կավելացնեի մեկ բան. բոլորի հավատներն էլ կարող են ճիշտ լինել, եթե մեկի հավատը չի ստիպում մյուսի հավատին՝ չլինել:

Այսինքն, երբ երկու քրիստոնեա կանգնում են դեմդիմաց ու վիճում, թե ո՞ւմ քրիստոնեությունն է ճիշտ, - ես դեմ եմ դրան: Իսկ դո՞ւ…

Ստացվումա, որ Աստծո ծրագիրը սենց open-source քո մոտա հայտնվել, լավ ուսումնասիրել ես կոդերը
Տեխնիկական լեզվին այքան էլ չեմ տիրապետում, բայց ինձ թվում է, թե մոտավորապես հասկացա քեզ: Այնպես որ, փորձեմ պատասխանել:
Գիտես, Վահիկ ջան, ես համոզված եմ և հուսով, որ դու արդեն իմ ասած Նոր Դարաշրջանի մարդ ես: Այլ ոչ թե քո ասած "ցանկացած ժամանակաշրջանի": Ու, եթե ես ճիշտ եմ իմ այդ կարծիքում քո մասին, ուրեմն շուտով դու ինձ կհասկանաս: Ես խոսում եմ ոչ թե սերունդների զարգացման մասին, այլ մարդկության էվոլյուցիոն փոփոխության:

Եվ հենց այդ էվոլյուցիոն փոփոխությունն է պատճառը, որ դու այս աշխարհ ես եկել այնքան գիտելիքներով, որքան ես չեմ հասցրել ձեռք բերել քո կյանքի մոտ եռակի կյանք ապրելով, ընդ որում դրա մոտ երկու երրորդն էլ նվիրելով այդ գիտելիքների որոնումներին:
Բայց այդ որոնումների մեջ այնպես է պատահել, որ ես քիչ հայտնություններ չեմ արել ինձ համար: Դրանք փոխել են իմ կյանքը, իմ մտածելակերպը, իմ կարծիքը Աստծո մասին, իմ և քո մասին:
Ինչպես նաև Աստծո ծրագրի փոփոխման մասին և այն մասին, որ հենց այդ ծրագրի փոխվելն է քո Նոր Դարաշրջանի Մարդ լինելու պատճառը:

Հանկարծ այլ բան չմտածես, Վահիկ ջան: Ես սա ասում եմ միայն այն պատճառով, որ ես անսահման ուրախ ու երջանիկ եմ, որ քո սերնդի մասին իմ ասածը՝ իրականություն է: Ու նաև, որ ես երջանկություն եմ ունեցել ապրել այս աշխարհում հենց այն ժամանակ, երբ հնարավորություն ունեմ տեսնել, թե ինչպես ես դու, քո սերնդի հետ միասին, փոխելու այս աշխարհը:

Կամ՝ մեր հին տրադիցիաներով ասած, - փրկելու, այլ ոչ թե կործանելու:

Ոչ մեկ չի կարող իր գլխից վերև թռնել, ամեն ինչին աստիճանաբար են հասնում
Կրկին ճիշտ ես. ոչ ոք ոտքերը վերև չի թռնում: Երբ թռնում ես, գլուխդ միշտ էլ վերևում է… /Միգուցէ փորձե՞ս կատակիս որպես իրականություն նայել… Դու այդ կարող ես:/

Բայց մի օր, երբ լույսդ վառվի, կտեսնես, որ ամեն ինչ արդեն ունես: