User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 927 հատից

Թեմա: Ծխախոտ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար, օրինակ, ծխելն այլընտրանք է ֆիզիկական բռնությանը: Եթե չծխեի, աշխարհը լիքը մարդկանց համար ավելի վտանգավոր տեղ կլիներ:
    Ավելի հավանական է, որ սխալ եմ քեզ հասկացել, քան ճիշտ, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ եթե չծխեիր, էներգիայիդ ավելցուկը կստիպեր քեզ ֆիզիկապես բռնանալ լիքը մարդկանց վրա...

    Ու հասարակ ձմեռը քնի մեջ մեջքը բաց քնելը ծխելուց անհամեմատ մեծ վնաս կարող է հասցնել առողջությանը: Բայց քանի որ մոդայիկ է ծխելու դեմ պայքարելը, բոլոր շշերը ծխախոտի գլխին են ջարդում:
    Եթե, Ռայ ջան, ձմռանն անկողինդ գցեիր բաց պատուհանի տակ, ու վրադ էլ վերմակի փոխարեն թաշկինակ գցեիր, - այդ ժամանակ քո այդ վարմունքը կարելի կլիներ համեմատել նիկոտինի միջոցով գիտակցաբար առողջությունդ ավերելու հետ: Իսկ գիշերը, քնած ժամանակ, պատահաբար, անգիտակցաբար բացվելն ու հիվանդանալը համեմատելի կարող է լինել լավագույն դեպքում երկու, այլ ոչ թե քսան տարեկան մարդու ծխելու հետ:

    Սամ, թույլ տուր չհամաձայնել: Ես թշնամի չեմ ինքս ինձ: Ավելին, ես ինքս ինձ համար ընկեր եմ, ընտանիք, զրուցակից, և այլն: Ուրիշ բան է, որ ես անկեղծ եմ ինքս ինձ հետ. ես իրոք թքած ունեմ անծանոթ մարդու առողջության վրա, որի գոյության մասին պատկերացում չունեմ, չեմ դնում ինքս ինձ ամբողջ օրը բզբզում աշխարհի բոլոր ծայրերում ոտքը պատին խփած մարդկանց տառապանքներով: Ու ես չեմ հավատում, որ ֆորում նոր մտած ու իմ գոյության մասին պատկերացում իսկ չունեցող մարդը կարող է մտահոգված լինել իմ առողջությամբ: Եթե Ծայրահեղն իմ ընկերը լիներ, նրա խոսքերն արժեք կունենային: Ու նույնիսկ եթե նա իմ թշնամին լիներ, նրա խոսքերն արժեք կունենային, ի վերջո, չկա բացարձակ թշնամի: Բայց ոչ մեկի խոսքերը չեն կարող ինձ համար արժեք ունենալ: Ու արի համաձայնենք՝ իմ կյանք քիթը մտցնող ու իրեն չվերաբերող հարցերի մեջ փոփոխություններ մտցնել փորձող մարդն ինձ համար անցանկալի ոչ ոք է, էլի:
    Ուղղակի ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ես դու քեզ թույլատրում թշնամի լինել ինքդ քո հանդեպ, կամ, այլ կերպ ասած, որքանով ես անկեղծ ինքդ քո հանդեպ:
    Տես, կասկածում ես Ծայրահեղի անկեղծությանը, որ նա, չճանաչելով քեզ,կարող ցանկանալ, որ դու առողջ լինես: Չնայած ինչու՞ ոչ: Պատկերացրու, որ թունավորված այգում մի վարդ ցանկանար միայնակ առողջ լինել... Մի՞թե պարզ չի, որ իրեն առողջ տեսնելու համար այդ վարդն առաջին հերթին իր շրջապատը պետք է առողջ տեսնի... Ե՞րբ ենք մենք վերջիվերջո գոնե վարդի չափ ըմբռնելու կյանքը...
    Ու դրա հետ մեկտեղ "անկեղծորեն" պնդում ես, որ գիտակցաբար թունավորելով քեզ, դու ինքդ քեզ բարեկամ ես, այլ ոչ թշնամի՞... Արդյո՞ք անկեղծություն է դա, Ռայ ջան: Մի այլ անուն տուր դրան, խնդրում եմ:
    Ըստ իս, ուղղակի դու քեզ առայժմ թույլ ես տալիս (ներում ես) մի փոքր թշնամանք ինքդ քո հանդեպ և դա լրիվ տրամաբանական է ինքնաբավարար մարդու համար: եթե մարդ ինքն իրեն "ընկեր է, ընտանիք, զրուցակից, և այլն", ինչու՞ ինքն իրեն թշնամի էլ չլինել... Մենք համարյա բոլորս էլ նույն ճանապարհ ենք անցնում, և դրանում տարօրինակ ոչինչ չկա: Դրա համար էլ անցյալ գրառումս սկսեցի նրանից, որ ինքս էլ հենց այդպիսին եմ եղել:
    Բայց մարդու կյանքում գալիս է նաև այն պահը, երբ քեզ էլ հավասարապես սկսում ես չներել այն, ինչ չէիր ների ուրիշին էլ, և այդ ժամանակ արդեն սկսում ես այլ քայլեր կատարել:

    Չնայած... համ էլ մտածում եմ, թե ինչու՞ եմ քեզ այս ամենը գրում... Չէ՞ որ դու ինձանից լավ գիտես այս ամենը...

    Գուցէ սեփական էգո՞ս եմ շոյում...

    Միգուցէ դու է՞լ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (08.01.2014), Rhayader (08.01.2014), Ուլուանա (08.01.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էլեկտրոնային ծխախոտ
    Հեղինակ՝ Elmo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 90
    Վերջինը: 05.09.2018, 21:35
  2. Երեխաներին ալկոհոլ և ծխախոտ, արևածաղիկ տալու երևույթը
    Հեղինակ՝ GriFFin, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 54
    Վերջինը: 26.01.2017, 14:01
  3. Ծխախոտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.10.2008, 20:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •