User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2387 հատից

Թեմա: Քաղաքական լրահոս

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Օբաման, Մեդվեդեւը, Սարկոզին եւ ԼՂ-ն

    ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ:
    ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Իտալիայում' «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

    Իբրեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներ նրանք վերահաստել են իրենց պարատավորությունը աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար Սկզբունքները ամբողջացնելու համար:
    «Մենք ցուցում ենք տվել մեր միջնորդներին' ներկայացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին 2007թ ընդունված Մարդրիդյան փաստաթղթի վերամշակված տարբերակը, Համանախագահների' Սկզբունքների վերաբերյալ վերջին մեկնաբանությունները: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերանայել այն տարաձայնությունները, որոնք առկա են նրանց միջեւ եւ վերջնական համաձայնություն տալ Հիմնարար Սկզբունքներին, որը կարտացոլի խնդրի համապարփակ կարգավորումը»,-ասել են Նախագահները:

    Հայտարարության մեջ "Փաստեր" խորագրի տակ նշվում է, որ 2007թ նոյեմբերին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախարարները ներկայացրին ԼՂ խնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների նախնական տարբերակը Հայաստանին եւ Ադրբեջանին.

    «Հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները' Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:

    Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
    - Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
    - Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
    - Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
    - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
    - Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
    - Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

    «Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքրեի ընդունումը հնարավորությոեւն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը»,-ասված է այդ հատվածում:

    Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսված է մեկ շաբաթից Մոսկվայում:

    www.a1plus.am

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammer (10.07.2009)

  3. #2
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Շատ ուրախալի լուր

    Թուրքմենստանը պատրաստ է գազ մատակարարել «Նաբուկոյին»

    11:56 • 11.07.09

    Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է բնական գազ մատակարարել «Նաբուկո» եվրոպական խողովակաշարի համար, որը շրջանցելու Ռուսաստանը։ Այդ մասին հաղորդում է Радио Свобода-ն։

    «Նաբուկո» նախագծի հեղինակներ Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան և Ավստրիան երկուշաբթի պետք է գազի փոխադրման շուրջ համաձայնագրերի նախագծեր ստորագրեն։ Գերմանիան նույնպես նախագծի առանցքային մասնակիցն է, սակայն ոչ փոխադրման մասով։

    Tert.am

  4. #3
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ռուսական թերթը պարզել է, թե ինչ են խոսել նախագահները փակ դռների հետևում

    11:20 • 20.07.09


    Շաբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ոչ միայն հետևել են ձիարշավի մրցումներին: Հանդիպելով դեմ առ դեմ, իսկ հետո նաև Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ՝ նրանք բանակցություններ են վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, գրում է «Коммерсант»-ը:

    Դրանից մեկ շաբաթ առաջ` G8-ի գագաթաժողովին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանիսայի նախագահները հայտարարությամբ էին հանդես եկել, որում Երևանին և Բաքվին կոչ էին արել ավարտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցումը: Ինչպես հայտնի է, դրանց հիմքում պետք է ընկնի այսպես կոչված Մադրիդյան փաստաթուղթը, որը 2007թ. հաստատվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:

    Հայաստանը և Ադրբեջանը առաջարկված կետերից ոչ մեկի շուրջ դեռևս համաձայնության չեն եկել: Այնուամենայնիվ, թերթի տվյալներով, հակամարտող կողմերը հենց այս հարցերն են քննարկել Մոսկվայում: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրել է Մեդվեդևի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, «տեղի է ունեցել շարունակական, մեր կողմի գնահատականով, շատ կառուցողական հանդիպում, որի ընթացքում շարունակվել են բաց մնացած մի շարք հարցերի քննարկումները»:

    Թե ինչպիսի թեմաներ են քննարկել նախագահները, Պրիխոդկոն չի ճշտել: Սակայն ՌԴ ԱԳՆ-ից ղարաբաղյան հակամարտության բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները «Коммерсант»-ին պատմել են, որ հանգուցային հարց է հանդիսացել տարածաշրջանի բնակչության կողմից ինքնորոշման վերաբերյալ քվեարկության հարցը և դրա համար նախատեսված «միջանկյալ կարգավիճակը»:


    Tert.am

  5. #4
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Խուճապ Երևանում

    Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, Ղարաբաղը հանձնում են, պատերազմ է սկսվում... Երեկ առավոտից հանրապետությունում կայծակնային արագությամբ նման լուրեր սկսեցին շրջանառվել։ Մարզերից մեզ զանգահարողները փորձում էին ճշտել՝ ճի՞շտ է արդյոք, որ քաղաքը զորք է լցվել, ճի՞շտ է, որ հեռուստաաշտարակը գրավել են, ասում են՝ դաշնակներն էլ են ոտքի կանգնել, հա՞...

    Սույն խուճապը սկսվեց այն բանից հետո, երբ Քելբաջարից լուրեր ստացվեցին, որ բոլոր զինծառայողներին շտապ տանում են դիրքեր։ Զուգահեռ, լուրեր ստացվեցին այն մասին, որ Քելբաջարում հերթապահող գնդի ողջ անձնակազմը տեղափոխվել էր դիրքեր, այդ թվում՝ հանգստի մեջ գտնվող հերթափոխը։ Վերջին այս երկու լուրն իսկապես հաստատվեցին։ Ավելին, հավաստի աղբյուրներից լուրեր ստացվեցին նաև այն մասին, թե Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ջոկատներից մեկը ևս մեկնել է Քելբաջար։ Երբ փորձեցինք Պաշտպանության նախարարությունից ճշտել, թե ինչ է, ի վերջո, կատարվում Քելբաջարում՝ արդյո՞ք մարտական գործողություններ են սկսվել, թե՞ զորավարժություններ են, Պ. նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանն ասաց. «Ոչ մի բան էլ չի կատարվում, գլխավոր ռազմական տեսչությունն է գնացել ստուգումների»։ Զանգեցինք նաև Քելբաջար։ Քելբաջարում գտնվող՝ «Միացում» նախաձեռնության անդամ Ալեքս Քանանյանն ասաց, թե իրոք, ռազմական մեքենաների ակտիվ շարժ կա տեղում։
    ... Ակնհայտ է, սակայն, որ ամբողջ այս աղմուկը չէր կարող պատահականություն լինել։ Թերևս, պատահականություն չէր նաև այն, որ երեկոյան հաղորդագրություն տարածվեց, թե Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ ... Եվ եթե նույնիսկ ընդունենք, որ երեկ Քելբաջարում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, միևնույն է, արտառոց է արդեն այն, որ նման մասշտաբով չնախատեսված զորավարժություններ կամ, ինչպես ՊՆ-ից էին պնդում, ստուգումներ են սկսվել։
    թերթ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (04.08.2009)

  7. #5
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Կրակոցներ Երևանում

    Երեկ հերթական կրակոցներն են հնչել Երևանում։ Ըստ մեր աղբյուրների՝ ժամը 16-ից 17-ի սահմաններում Էրեբունի համայնքում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) մոտ 30 կողմնակիցներ Ալեքսանյանի մերձավորներից Բոգո մականունով անձի հետ Էրեբունի համայնքի Ռոստովյան-Աթոյան խաչմերուկում իջել են իրենց մեքենաներից, և խմբից երկու հոգի կրակ է բացել Կարեն անունով անձի վրա։ Մեզ հաջողվեց ճշտել, որ խոսքը Սմբատ մականունով Կարեն Բագրատունյանի մասին է, ով ընդամենը 1,5 ամիս առաջ է դուրս եկել բանտից։ Ոստիկանությունից, սակայն, մեզ այդպես էլ չհաջողվեց որևէ մանրամասն ճշտել տեղի ունեցածի կապակցությամբ։ Նշենք, որ կրակոցները հնչել են բանուկ փողոցում, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ։


    թերթ

    NEWS.am-ին հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել կապված երեկ Ռոստովյան փողոցում տեղի ունեցած կրակոցների առնչությամբ: ձերբակալվածը սերտ կապեր ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, եւ ըստ որոշ տեղեկությունների, նրա թիկնապահն է:

    Բանից պարզվում է, որ վիրավորված Կարեն Բագրատունյանը, ով 1,5 ամիս առաջ է դուրս եկել բանտից, հենց այն անձնավորությունն է, որը դեռեւս նախորդ տարի գարնանը խնդիրներ էր ունեցել նույն Ս. Ալեքսանյանի հետ: Այդ ժամանակ «Երեւան» կինոթատրոնի մոտ, Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Երեւան Սիթի» խանութի (որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին) երիտասարդ աշխատակցուհիներից մեկին 17 հազար դրամի պակասորդի համար խանութի տնօրենը գցել էր նկուղ ու պահել այնտեղ: Երիտասարդ աղջիկը կարողացել էր զանգահարել իր եղբորը, վերջինս էլ դիմել էր Կարեն Բագրատունյանին: Դրանից հետո Կ. Բագրատունյանն իր տղաներով եկել է «Երեւան Սիթի» խանութ, առեւանգել խանութի տնօրենին, տարել քաղաքից դուրս ու զանգահարել Սամվել Ալեքսանյանին, որպեզի հանդիպի նրա հետ եւ պարզի տեղի ունեցածը:

    Սակայն հանդիպման գնալու փոխարենը, ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանը գերադասում է զանգահարել ոստիկանություն, որից հետո Կ. Բագրատունյանին ձերբակալում են, իսկ երիտասարդ աշխատակցուհուն նկուղ գցած խանութի տնօրենը չի պատժվում: Հենց այս պատմության շարունակությունը կարելի է համարել երեկ տեղի ունեցած կրակոցները:

    News.am

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (04.08.2009), Enigmatic (04.08.2009)

  9. #6
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Ադրբեջանի Զինված ուժերում փոփոխություններ են իրականացվում

    10:17 • 29.07.09

    Ադրբեջանական «Ազադլիգ» թերթը հաղորդում է Ադրբեջանի Զինված Ուժերի ղեկավարությունում սպասվող փոփոխությունների մասին: Այդ փոփոխությունները կապված են երկրի ԶՈՒ-ն ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի հետ:

    «Միլազ» կայքի աղբյուրը հաղորդում է, որ փոփոխությունները կարող են վերաբերել.

    - պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին,
    - գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովին
    - պաշտպանության փոխնախարար, Կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Չինգիզ Մամեդովին,
    - Ռազմածովային նավատորմի հրամանատար Շահին Սուլթանովին
    - Եվրոատլանտյան վարչության բաժնի պետ Ռամիզ Նաջաֆովին, ինչպես նաև պաշտպանության նախարարության մի շարք վարչությունների և բաժինների ղեկավարներին

    Ենթադրվում է, որ ռազմական գերատեսչության նախկին ղեկավար աշխատակիցները կարող են հեռացվել իրենց պաշտոններից կամ այլ պաշտոնների նշանակվել: ՆԱՏՕ-ում կարծում են, որ ռազմական հեղափոխության գործընթացի արագացմանը գլխավորապես խոչընդոտող հանգամանքը հանդիսանում են կադրերը:

    ԶՈՒ ղեկավար պաշտոնների թեկնածուների ցուցակը համաձայնեցված է ՆԱՏՕ-ի հետ, և նրանց անունների փաթեթն արդեն գտնվում է Ադրբեջանի նախագահի սեղանին, ասվում է թերթում հրապարակված հոդվածի մեջ:

    թերթ

    Եթե Ադրբեջանը մտավ ՆԱՏՈ մինչև Ղարաբաղի հարցի լուծումը, պետք է Սերժուսյան ինքաիշխանափոխություն անի, ինքնաՀաագայա դատապարտվի ու կարողա բանտում փրկվի

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (04.08.2009)

  11. #7
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թեժ լուրեր

    Մոդերատորական: Վերջին լուրը տեղափոխվել է Միջազգային անցուդարձ թեմա:
    էսպես չի մնա

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. lrahos.tk - Լրահոս
    Հեղինակ՝ Chelovek84, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.09.2012, 17:02
  2. Լրահոս
    Հեղինակ՝ Tig, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.04.2011, 11:19
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •