Ներեցե՞քՀայկական ժամանակ-ի խոսքերից
![]()
Ներեցե՞քՀայկական ժամանակ-ի խոսքերից
![]()
«Հայ Արիներ» Հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միավորումում խմորումներ են![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ Ա1+Քոչարյանն անգործ չմնաց
Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական միավորման Տնօրենների խորհրդում անկախ տնօրենի կարգավիճակով: Ըստ ընկերության մամլո հաղորդագրության' միավորման բաժնետերերի տարեկան հավաքի ժամանակ ընտրվել են տնօրենության խորհրդի 3 նոր անդամներ, որոնցից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանն է:
«Սիստեմա»-ի հիմնական ակտիվներն են' ՄՏՍ- ի 52,8 տոկոսը, «Սքայ-Լինկի» 50 տոկոսից ավելին, «Կոմստար»-ի 53 տոկոսը, «ՄԳՏՍ»-ի 33 տոկոսը, «Ինվեստ կապ»-ի 25-ի տոկոսից ավելին, «Սիտրոնիկս»-ի 71 տոկոսը, «Ինտուրիստ»-ի' 66 տոկոսը, Հայաստանում՝ WiMax-օպերատորը, «Cornet AM»-ը, բջջային օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ»-ը (ապրանքանիշը Vivacell-MTS), «Մարս» գործարանը, երեք գիտահետազոտական ինստիտուտներ և այլն:
Ի դեպ, դեռեւս մեկ ամիս առաջ, երբ այս պաշտոնում նոր էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ա1+»-ին ասել է, որ «Սիստեման» պետք է հստակ հայտարարություն անի, արդյոք Քոչարյանն ունի՞ ակտիվներ «Սիստեմայում», թե՞ ոչ:
«Նույն Քոչարյանը պետք է անի հայտարարություն: Եթե Քոչարյանը դրա բաժնետեր է, ապա նա 1 տարի առաջ է նախագահի նստավայրից դուրս եկել. նախագահի աշխատավարձով ո՞նց էր բաժնետեր դառնում: Դա նշանակում է, որ «Վիվասելի» վաճառքը ՄՏՍ-ին, կամ «Արմենտելի» վաճառքը «Բի լայնին» եւ «Արմենտելի» վաճառքը ՕՏԵ-ին արվել է ոչ մաքուր , ոչ թափանցիկ ձեւերով»,-ասել էր նա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աղբյուր՝ tert.amԱյսօր ժամը 14։00-ի սահմաններում 16 ամիս ընդհատակում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն։
Այս պահին Նիկոլ Փաշինյանը գտնվում է Կենտրոնի ոստիկանության բաժնում։
Մնացած քննարկումները «Նիկոլը ելնում է ընդհատակից» թեմայում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Վերջին օրերին հեռուստատեսությունը ողողված է Զարուհի Փոստանջյանի մասին վարկաբեկիչ նյութերով, բոլոր ելույթ ունեցողները նրան համարում են դավաճան, աններելի արարք կատարող եւ այլն: Բայց ես ուզում եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր Զարուհի Փոստանջյանին այսօր ուզում են վարկաբեկել, եթե իրենց ձեռքը հնարավորություն լիներ, վաղուց մեր հայրենիքը ծախած կլինեին: Դա իրենք ապացուցել են այս տարիների ընթացքում: Իսկ հիմա անհայրենիք մարդիկ լեզու են առել ու սկսել են խոսել հայրենիքից: Թող դա անելուց առաջ հիշեն, որ բազմաթիվ ազատամարտիկներ հենց իրենց երեսից գնացել ու հանձնվել են օտար երկրների դեսպանատներ` ապաստան խնդրելով: Իրենց ՙշնորհքն՚ է, որ այսօր Սասուն Միքայելյանն ու մյուս ազատամարտիկները անմեղ տեղը դեռ բանտում են: Այ սրա մասին թող մտածեն այդ ՙհայրենասերները՚: Ես կարծում եմ, որ Զարուհի Փոստանջյանի արարքը շատ դրական քայլ է եւ թող նրան ՙդատողները՚ մի քիչ մտածեն այս երկրի մասին, նոր սկսեն խոսել: Ամեն մարդ իրավունք չունի խոսել դավաճանության մասին:
ԱԺ պատգամավոր,
Ոգու փորձություն ՀԿ նախագահ
Հակոբ Հակոբյան
Աղբյուր՝ lragir.am
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձևը:
Մինչ այդ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և պատվիրակության իշխանամետ անդամները փորձել են ուղղումներ մտցնել այդ բանաձևի մեջ: Շտկումների նպատակն է եղել վերջնակակապես կոծկել 2008թ. մարտի մեկին իշխանությունների, նրա նախկին և ներկա ղեկավարներ, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի և ներկայումս այդ պաշտոնը բռնազավթած Սերժիկ Սարգսյանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարած ոճիրը:
Դավիթ Հարությունյանի և նրա համախոհների այդ քայլերը վիժեցրել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա հանդես է եկել սեփական առաջարկներով, որոնք վերաբերվել են Մարտի 1-ի և դրա հետևանքով կալանավորված անձանց ազատ արձակման, Փաստահավաք խմբի աշխատանքների վերսկսման և մեղավորների բացահայտման հետ:
Իշխանության վայնասունը իրեն սպասել չտվեց:
Պատճառաբանելով, որ Զարուհի Փոստանջյանի առաջարկների ներքո ստորագրել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակության երկու անդամ, հայրենի իշխանիկների ծախու գրչակները, Ստրասբուրգից և Երևանից սկսեցին վայրահաչել և մեզ հայրենասիրության դասեր տալ:
Դուք չէ, որ պետք է ասեք, թե ով է Զարուհի Փոստանջյանը:
Մենք, Արցախյան ազատամարտի մասնակիցներս, և ոչ միայն մենք, շատ լավ գիտենք, թե ով է փաստաբան, ժողովրդի և նրա լավագույն զավակների պաշտպան Զարուհի Փոստանջյանը:
Այսօր հայրենասիրությունից սկսեցին խոսել նրանք, ովքեր լուռ համաձայնություն էին տվել և ստորագրել միջազգային այնպիսի փաստաթղթերի տակ, որով ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանին ճանաչել են օկուպանտ երկիր, իսկ ազատագրված տարածքները' օկուպացված, ովքեր Հայաստանը գրոշներով վաճառել են օտարին, ովքեր բարոյազուրկ են և անբարո իրենց կենցաղով, ովքեր վախկոտ են, ստորաքարշ և քծնող:
1988-ին սկսված ղարաբաղյան շարժումը այնուհետև վերաճեց Արցախյան Ազատամարտի: Ազգովին ոտքի կանգնեցինք, պաշտպանեցինք Արցախում բնակվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգությունը, Հայի արժանապատվությունը, ազատագրեցինք բռնազավթած մեր հայրենիքի մի մասը:
Արտաքին թշնամուն հաղթելուց հետո, հայ ժողովուրդը զբաղված լինելով պատերազմի ժամանակ Հայրենիքին հասցրած վերքերը բուժելով, անուշադրության մատնեց այն իրողությունը, որ Հայաստանում իշխանությունը աստիճանաբար բռնազավթում էին պատեհապաշտները, հոգով տկարները, էությամբ վաշխառուները:
Այսօր հայ ժողովուրդը պայքարում է օտար, Հային ոչ հարիր արժեհամակարգ պարտադրել ցանկացող իշխանիկների, նրանց կամակատարների, կրիմինալ տարրերի, Արցախյան ազատամարտի տարիներին "մկան ծակը փողով առած" և վախից կանանց փեշի տակը մտած, իսկ այսօր իշխանության բուրգի գագաթին հասած, մեզ հայրենասիրության դասեր տվող, "Հայրենասերին" և "Դավաճանին" զանազանող, հայ ժողովրդին կեղեքող, Հայաստան երկիրը օտարին հանձնող մարդուկների դեմ:
Ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այժմ հայ ժողովուրդը մասնակցում է Ազատագրական պատերազմի: Ազգովին հաղթեցինք արտաքին թշնամուն, հաղթելու ենք նաև ներքինին>»,-ասված է հայտարարության մեջ,ո րը ստորագրել են քաղբանտարկյալ ազատամարտիկներ'
Սասուն Միքայելյան
Մուշեղ Սաղաթելյան
Մկրտիչ Սափեյան
Ժորա Սափեյան
Հարություն Ուռուտյան
Մյասնիկ Մալխասյան
Հակոբ Հակոբյան
Սմբատ Այվազյան
Դավիթ Մաթևոսյան
Հովհաննես Հարությունյան
Ժիրայր Սեֆիլյան
Հուսիկ Բաղդասարյան
Վարդան Մալխասյան
A1+
Մոդերատորական: Քոչարյանի և այլոց պաշտոնական դիրքի չարաշահումների մասին քննարկումները տեղափոխվել են այստեղ:
էսպես չի մնա
Գնացել է ԱՄՆ դեսպանատուն
15:30 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային տոնի` Անկախության օրվա առիթով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանության բարձրաստիճան աշխատակիցներին անկախության 233-րդ տարեդարձի կապակցությամբ:
Սարգսյանն իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշել է. ՙՑանկանում եմ Միացյալ Նահանգներին հետագա հզորացում, իսկ նրա ժողովրդին` բարգավաճում: Մենք իրապես շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Մենք Միացյալ Նահանգներին ընկալում ենք ոչ միայն որպես հզոր երկիր, որպես Հայաստանին ամենամեծ մարդասիրական օգնությունը ցուցաբերող երկիր, այլեւ մի երկիր, որը ամենաօրհասական պահին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնեց, նրա մի ստվար հատվածին իր գիրկն ընդունելով, հնարավորություն տվեց զարգանալու եւ իրենց ավանդը ներդնելու ինչպես Միացյալ Նահանգների հզորացման, այնպես էլ իրենց ազգային ինքնությունը պահպանելու գործում՚:
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ ծավալված առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Դեսպան Յովանովիչը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպումներից իր տպավորությունները:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Յովանովիչը ընդգծել են, որ ինքնատիպ ու հզոր ամերիկահայ համայնքի առկայությունը, ամերիկահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ գործունեությունը բարեկամության իրական կամուրջ է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ:
Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը:
Ա1+
ժողովուրդ, սրան մեկը կարա՞ բան հասկացնի,…մեկը չկա սրան ռագատկով տա սատկցնի… սրա վեջը ե՞րբ ա լինելու… խաբար կա՞
Վերջին խմբագրող՝ Elmo: 07.07.2009, 15:00:
Nadine (07.07.2009)
tert.am«Կապիտալ». Ջերմուկն առանց մոծակների
11:14 • 10.07.09
Ջերմուկ քաղաքը դառնալու է տարածաշրջանային տուրիստական կենտրոն, և նման կարգավիճակ ունեցող քաղաքում մոծակներն ավելորդ են: Այս կապակցությամբ` կառավարությունը 19 մլն դրամ է հատկացնում մոծակասպանության համար` գրում է բիզնես օրաթերթը: Ներկայացնենք հատվածներ հրապարակումից:
Հիմա կասեք լուրը քաղաքական չի, ի՞նչ գործ ունի այստեղ:
Ժողովուրդ ես ծնվել ու 17 տարի ապրել եմ Ջերմուկում: Այնտեղ մոծակ չկա, հարկատուների փողերը թալանում են: Ջերմուկի քամու պայմաններում մոծակներին թռնելու համար ռեակտիվ շարժիչ է պետք: 19 մլն դրամ չգիտեմ ինչ են անելու:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ