Jarre (12.01.2010)
Տեսնես ինչի իտալացին երբեք չի բացի նման թեմա - արտասահմանյան գրքեր իտալացի հերոսներով: Կամ լավ, պապուագվինեացին
Jarre (12.01.2010)
Էս վերջերս մի տեղ կարդացի... փաստորեն Նորբերտ Վիների «Կիբեռնետիկայի հոր», «Գայթակղիչը» վեպի գլխավոր հերոս` Գրիգոր Ջեյմսը ազգությամբ հայ է
Հա մեկ էլ` Բորխես «Tlon, Ucbar, Orbis Tertius»-ում էսպիսի մի հատված երրորդ աշխարհի սահմանների մասին... Աշխարհագրական մասում նշված տասնչորս անուններից միայն երեքն էին ծանոթ` Խորասան, Արմենիա, Էրզրում, որոնք տեքստում մեջբերված էին հպանցիկ: ...
Ինքս դեռևս չեմ կարդացել, բայց այսօր իմացա, որ Ֆլոբերի <<Բուվար և Պեկյուշե>> գրքի հերոսները փորձել են հայերեն սովորել և չեն կարողացել
Վերջապես. հատված <<Ռոլանդի երգ>>ից.
Արաբ զոր ու զորքին թիվ ու համար չկա:
Փոքրագույն գունդն անգամ հիսուն հազար ունի:
............
...................
...............
Չորրորդ գնդում` բրյուն ու սլավոն,
սերբ ու սորբեր մտան հինգերորդում,
Վեցերորդում հայեր ,մավրիտանցիք
...............
..........
..............
..............
Հիացած իր զորքով` խոսեց էմիրն արաբ,
Երդվեց Մուհամմեդի մարմնով ու զորությամբ.
<<Չէ, ցնդել է կարծես ֆրանկ ծերուկ արքան:
Թե խույս չտա մարտից, այնպիսի ջարդ կտամ,
Որ հավիտյան զրկվի թագից կայսերական...>>
Վերջին խմբագրող՝ Սերխիո: 22.01.2010, 23:01:
Հեսսեն մի պատմվածք ունի` “Մասսագետների մոտ”: Ուղիղ կերպով հայերի անունը չի հիշատակվում, բայց շատ մանրուքներ խոսում են նրա օգտին, որ դա հենց հայերի /20րդ դարի սկզբի, բայց դե հիմա էլ/ մասին է:
StrangeLittleGirl (17.05.2010), Սերխիո (09.02.2010)
Հիմա կարդում եմ Middlesex-ը. Ակումբում էլի մի քանի թեմաներում անդրադարձել ենք էս գրքին (կարծեմ, Բյուրն էր գրել մի երկու տեղ), ու հա մտքիս էր, որ կարդայի, բայց չէի հարմարեցնում:
Վերջապես ժամանակ գտա ու հավեսով կարդում եմ: Ինձ հլը որ ամենաշատը քրոջ ու եղբոր միջև ինցեստային թեմաներն են հետաքրքիր թվում
ԼՈՒԿԻԱՆՈՒՍ ՍԱՄՈՍԱԹՑԻ
(հին հունական գրող, մոտ. մ.թ. 120 —180)
"ՃՇՄԱՐԻՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ" ստեղծագործության մեջ, որտեղ պատմում է Լուսին և Վեներա կատարած իր ճամփորդությունների մասին, գրում է (Մաս երկրորդ, 20).
"Չէր անցել դեռ երկու թե երեք օր, ինչ ես գնացի բանաստեղծ Հոմերոսի մոտ, և, այնպես ինչպես երկուսս էլ անելու գործ չունեինք, սկսեցի հարցուփորձ անել նրան և, իմիջիայլոց, հարցրեցի, թե որտեղից է նա ծնունդով, ասելով, որ այդ հարցը մինչև օրս մեզ մոտ համառոտ հետազոտության խնդիր է: Նա գիտի, պատասխանեց նա ինձ, որ իրեն համարում են ծնված Հիոսում, Սմիրնայում և կոլոփոնացի; իսկ իրականում նա ծնունդով Բաբելոնից է, որտեղ քաղաքացիներն իրեն ոչ թե Հոմերոս են անվանում, այլ Տիգրան, և միայն հետագայում, որպես պատանդ գտնվելով Հելլադայում, նա ստացավ իր անունը*:
- - - - - - -
"Ho՛meros" բառը հունարեն նշանակում է "պատանդ":
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Գաղթական (06.08.2020), Դեղին մուկիկ (07.08.2020)
Анатолий Безуглов "Преступники"
Մի քանի հայերի կերպարներ կան, բավականին դրական կերպարներ են։
Աթեիստ (07.08.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ