Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Մի հատ խնդալու բան նկատեցի. ուրեմն կրոնը ստեղծել ա աստծու գաղափարը։ էդ գաղափարը հորինված համարողները (աթեիստները) պնդում են, որ տենց բան գոյություն չունի։
Մեկ էլ գալիս ա Sambitbaba-ն, որը լրիվ ուրիշ բանի անունն ա դրել աստված, ու հիմա կպած աթեիստներին համոզում ա, որ իրանց հայացքները «մի փոքր սխալ են»։

Ոնց որ ես ասեմ, որ զզվում եմ կոնյակից, մեկ էլ գալիս ա մի մարդ, որը ասենք իրա ախպորնա դիմում կոնյակ բառով, ու ինձանից բացատրություն ա պահանջում, թե խի եմ զզվում «կոնյակից»։

Եթե քո ասած աստվածը ոչ մի կապ չունի ամբողջ աշխարհի հասկացած աստծու հետ, մի գուցե ուրի՞շ անուն դնես։
Կրոնը ստեղծել ա աստծու գաղափարը։
Կրոնը չի ստեղծել Աստծո գաղափարը: Այդ Աստծո մասին մարդկանց գաղափարն է, որ ստեղծել է կրոն:
Ջառի խոսքերով ասած, մեքենայի գործարանը չի, որ ստեղծել է մեքենայի մասին գաղափարը: Մեքենայի մասին գաղափարն է, որ մեքենայի գործարան է ստեղծել:
Այս աշխարհում ամեն ինչ սկզբում որպես գաղափար է եղել. մեխը, մեքենան, պատառաքաղը, ինքնաթիռը; ու նաև՝ ուրախությունը, թախիծը, հումորը, վախը; ու նաև՝ կրոնը, աթեիզմը, սատանիզմը; և նույնիսկ ծառերը, սարերը, երկինքը... բայց այս վերջին երեքն արդեն ոչ քեզ համար, Աթեիստ ջան...

էդ գաղափարը հորինված համարողները (աթեիստները) պնդում են, որ տենց բան գոյություն չունի։
Գաղափարը, սիրելիս, չի կարող հորինված չլինել, որովհետև դա հենց այն է, ինչ դեռևս գոյություն չունի: Եվ ուրեմն, ի՞նչ են պնդում աթեիստները. որ այն, ինչ կա - կա՞... թե՞, որ այն, ինչ չկա - չկա... Օքեյ, թող պնդեն:

Մեկ էլ գալիս ա Sambitbaba-ն, որը լրիվ ուրիշ բանի անունն ա դրել աստված, ու հիմա կպած աթեիստներին համոզում ա, որ իրանց հայացքները «մի փոքր սխալ են»։
Ճիշտ ես, Աթեիստ ջան, ես ինքս ինձ համար "այդ բանին" երբեք Աստված չեմ անվանում, քանզի Աստված բառը շատ փոքր է "այդ բանն" ամբողջովին իր մեջ ընդգրկելու համար, - ես հիմնականում օգտագործում եմ "Արարիչ" բառը: Իսկ Աստված բառն ինձ համար՝ "այդ բանի" միայն ֆիզիկական, կամ նյութական, մասն է և մեր հայերեն բառը, ըստ իս, հենց այդ էլ նշանակում է. Աստված, այսինքն, աս-տվածը, այս ամբողջ մեզ տրվածը, ինչը մենք կարող ենք տեսնել ու զգալ մեր վեց զգայարաններով: Իսկ դա՝ "այն բանի" շատ փոքրիկ մասն է ընդամենը...

Ու մի բան էլ. նորից ուզում եմ կրկնել, որ Արարիչ՝ Ամեն Ինչ Է, և գոյություն չունի ոչինչ, ինչը կարող է Ամեն Ինչից դուրս լինել կամ Ամեն Ինչ չլինել: Եվ եթե Արարիչ՝ Ամեն Ինչ Է, ուրեմն ինչ էլ որ ստեղծի Արարիչ՝ իրենից է ստեղծում, և ինչ էլ որ ստեղծի Արարիչ՝ իրեն է ստեղծում: Որովհետև՝ կրկնեմ, - ամեն ինչ՝ Ամեն Ինչի մեջ է և Ամեն ինչից դուրս լինել չի կարող:

Հիմա եկ նույն բանն ասենք Ջառի խոսքերով. Տիեզերքն՝ Ամեն Ինչ Է, և գոյություն չունի ոչինչ, ինչը կարող է Ամեն Ինչից դուրս լինել կամ Ամեն Ինչ չլինել: Եվ եթե Տիեզերքն՝ Ամեն Ինչ Է, ուրեմն ինչ էլ որ ստեղծի Տիեզերքը՝ իրենից է ստեղծում, և ինչ էլ որ ստեղծի Տիեզերքը՝ իրեն է ստեղծում: Որովհետև՝ կրկնեմ, - ամեն ինչ՝ Ամեն Ինչի մեջ է և Ամեն ինչից դուրս լինել չի կարող:

Իսկ հիմա դու կարող ես ընտրել քո ցանկացած բառ. .........՝ Ամեն Ինչ Է, և գոյություն չունի ոչինչ, ինչը կարող է Ամեն Ինչից դուրս լինել կամ Ամեն Ինչ չլինել: Եվ եթե .........՝ Ամեն Ինչ Է, ուրեմն ինչ էլ որ ստեղծի .........՝ իրենից է ստեղծում, և ինչ էլ որ ստեղծի ..........՝ իրեն է ստեղծում: Որովհետև՝ կրկնեմ, - ամեն ինչ՝ Ամեն Ինչի մեջ է և Ամեն ինչից դուրս լինել չի կարող:

Եթե քո ասած աստվածը ոչ մի կապ չունի ամբողջ աշխարհի հասկացած աստծու հետ, մի գուցե ուրի՞շ անուն դնես
Ախր հարցն անունը չի, Աթեիստ ջան... Եթե հարցը միայն անունը լիներ...
"Այդ բանին" ինչ-որ անուն են տվել և ինչ-որ կերպ են կոչում... հու՞ քերզ... Բայց "այդ բանը" այն է, առանց ինչ՝ ես, դու, Ջառը, կոնյակը, Տիեզերքը, Աստված (իմ հասկացածը, պուճուրը) չկանք, ուղղակի գոյություն չունենք...

Ինչ-որ ժամանակ ինչ-որ ոմանց անհրաժեշտ է եղել "այդ բանը" մեզ սխալ ներկայացնել: Ու մենք էլ, ոչխարների պես, հլու-հնազանդ, ընդունել ենք դա որպես ճշմարտություն ու կրում ենք այդ "ճշմարտությունը" մեր մեջ արդեն քանի հազար տարիներ... (Երևի ա՞դ է պատճառը, որ նրանք իրենց անվանել են հովիվներ, իսկ մեզ՝ ոչխարներ...)

Մեզանից ոմանք հավատացել են դրան ու կուլ են գնացել դրան ու կրում են դրա լուծն իրեն վրա, և նրանց մենք կոչում ենք հավատացյալներ:

Մեզանից ոմանք հավատացել են դրան ու հերքել են դա ու կուլ չեն գնացել ափաշկյարա ստին, և նրանց մենք կոչում ենք աթեիստներ:

Ցավալին այն է, որ թե առաջինները, և թե երկրորդները... հա-վա-տա-ցել են հնարովի "այդ բանին" ու հրաժարվել են իսկականից, այսինքն՝ իրենք իրենցից...