Sambitbaba-ի խոսքերից
Ինձ թվաց, թե հարցն այստեղ ոչ թե այն մասին է, որ իբր վերջիվերջո պետք է կրոնից խլել սեր և կարեկցանք քարոզելու նրա առանձնաշնորհը:
Կարծում եմ, որ այստեղ մի շատ ավելի կարևոր բան ասվեց, ու երևի լավ կլիներ մի պահ ֆիքսվել դրա վրա: Հուսով եմ, շատերը հիմնականում հենց այդ մասին են խոսում, բայց և այնպես ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել Դալայ Լամայի խոսքերը նրանց համար, ովքեր, հնարավոր է, այնքան էլ ուշադիր չընկալեցին դրանք.
"Շատ մարդիկ, երբ լսում են սեր և կարեկցանք զգալու անհրաժեշտության մասին, մտածում են. "Դե, դա կրոնական փորձ է": Եվ ստացվում է, որ կրոնով չհետաքրքրվող մարդիկ, առանձնապես չեն հետաքրքրվում նաև այնպիսի արժեքներով, որոնք են սերն ու կարեկցանքը: Դա մեծ սխալ է: Հավատալ կամ չհավատալ այս կամ այն կրոնին ամեն մեկի անհատական գործն է: Բայց որպես մարդ, որպես կենդանի էակ, մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի սրտակից ջերմության, հանուն իր իսկ օգտի":
Կարճ ասած. եթե հավատացյալ չես, մի կարծիր, թե պարտավոր չես սիրել և կարեկցել…
Հուսով եմ, Աթեիստն էլ սա նկատի ուներ, երբ ասաց. "Հուսով եմ լիքը ոչ բուդդիստներ էլ կկարդան, ու մի քանի վարկյան կմտածեն էդ մասին։ "
Էջանիշներ