User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: շ՜շշեր

  1. #1
    Մշտական անդամ KT'-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2008
    Հասցե
    YC
    Տարիք
    40
    Գրառումներ
    158
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    շ՜շշեր

    Եվ ամեն տեղ շշեր, շշեր…
    Շշեր այնտեղ,
    Որտեղ դրանք ստեղծվում են,
    Այնտեղ,
    Որտեղ դրանք գուցե լվացվում են:
    Դատարկ շշեր:
    Լցվող շշեր:
    Լիքը շշեր,
    Որոնք արագ դատարկվում են:
    Հնացած շշերի կույտեր,
    Որոնք էլի կուտակվում են:
    Ծերացած ու լքված շշեր:
    Մի գիշերում խմված շշեր:
    Շշեր այնտեղ,
    Որտեղ դրանք վաճառվում են:
    “Շիշը փող է”:
    Բա փղն ի՞նչ է :
    Փողն էլ ուրիշ շշի գին է:
    Մի շիշը նոր, մեկը` հին է:
    Մի շիշ ընկավ պատուհանից ու…
    Կոտրվեց:
    Լավ էր` մարդու գլխին չընկավ:
    Մի շիշ ուժեղ խփվեց պատին ու…
    Փշրվրվեց:
    Մեկի մեջ դեղեր լցրեցին:
    Մեկի մեջ փողեր լցրեցին:
    Մեկի մեջ հողեր լցրեցին:
    Մեկին մոռացան հողի մեջ:
    Մեկի մեջ արյուն լցրեցին:
    Մեկին թաղեցին արյան մեջ:
    Մեկին սրտանց անիծեցին:
    Մեկին մեռոնով օծեցին:
    Մի շիշ ընկավ ճանապարհին,
    Մի մարդ եկավ, ոտքով խփեց,
    Մեկը տեսավ ու մոռացավ:
    Մեկը մի օր շշին թքեց ու հեռացավ:
    Ուր նայում ես` շշե~ր, շշե~ր…
    Շշեր բոլոր սեղաններին:
    Շշեր, որոնց մարդն է փշրել:
    Շշեր, որոնք մարդ են փշրել:
    Ավազի մեջ կիսաթաղված,
    Բայց հայացքը երկինք պարզած,
    Իրենց անցյալը մոռացած,
    Իրենց ներկայով գոհացած,
    Ֆիզիկապես... բարոյապես ու... հոգեպես…
    Մաշված շշեր:
    Ապակեձույլ ու լաքապատ,
    Կավից սարքած,
    Փայտից, քարից տաշված շշեր:
    Շշերի մեջ մարդ է մեռնում,
    Բայց շշերում մարդ չի ծնվի:
    Շշերը փայլում են հեռվում:
    Շշերը գոռում են, լռում:
    Շշերը զնգում են, ստում:
    Գլորվում են շշերը,
    Վազում են:
    Վիրավորվում են, մեռնում են:
    Բայց էլի որտեղ էլ նայես`
    Էլի լիքը շշե~ր, շշե~ր…
    Մարդը շշում նավ է սարքել:
    Շշում աշխարհ էլ կսարքի…
    Շշերին ինչու՞ եմ հիշել:
    Հիմարություն էր:
    Մոռացիր:


    2005 ապրիլ

  2. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. շ՜շշեր

    բայց ինչ լա՞վն են շշերը ապրես

  3. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. շ՜շշեր

    իսկ ինձ դուր չեկավ մի տեսակ հեչ բանաստեղծական չէր կամ ես եմ անճաշակ, ինչը նույնչափ հնարավոր է
    ու համ էլ անհամբեր սպասում եմ առավել վերջերս գրված գործերի, ուզում եմ տարբերությունը զգալ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. շ՜շշեր

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինձ դուր չեկավ մի տեսակ հեչ բանաստեղծական չէր կամ ես եմ անճաշակ, ինչը նույնչափ հնարավոր է
    ու համ էլ անհամբեր սպասում եմ առավել վերջերս գրված գործերի, ուզում եմ տարբերությունը զգալ:
    Լիլ էս բանստողծություն չէր, ու երևի թե եթե հեղինկաը դներ սա Դատարկացնդաբանության էջում, տոննայով վարկանիշ կտային իսկ ես հենց հիմա կտամ

  5. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. շ՜շշեր

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ էս բանստողծություն չէր, ու երևի թե եթե հեղինկաը դներ սա Դատարկացնդաբանության էջում, տոննայով վարկանիշ կտային իսկ ես հենց հիմա կտամ
    Դայ, իսկ եթե հեղինակը վիրավորվի՞ «դատարկացնդաբանական» պիտակումից
    Ճիշտն ասած ես էլ չընկալեցի «գործը»: Թեև հեղինակի մի շարք այլ գործեր կարդացել եմ ամենայն հաճույքով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. շ՜շշեր

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայ, իսկ եթե հեղինակը վիրավորվի՞ «դատարկացնդաբանական» պիտակումից
    Ճիշտն ասած ես էլ չընկալեցի «գործը»: Թեև հեղինակի մի շարք այլ գործեր կարդացել եմ ամենայն հաճույքով
    Չուկ ջան, բայց մեր դատարկացնդաբանություններ էջը բավականին հաջողված էջա ու համոզված եմ, որ հեղինակը որպես վիրավորանք դա չի ընդունի

  7. #7
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. շ՜շշեր

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինձ դուր չեկավ մի տեսակ հեչ բանաստեղծական չէր կամ ես եմ անճաշակ, ինչը նույնչափ հնարավոր է
    ու համ էլ անհամբեր սպասում եմ առավել վերջերս գրված գործերի, ուզում եմ տարբերությունը զգալ:
    լիլ նայի ամենավերջերից է պեղված կարծես
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  8. #8
    Լիարժեք անդամ I love love-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.08.2008
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. շ՜շշեր

    Լավն էր, ապրես: Նշել ես երջանկահիշատակ բոլոր շշշերին:

  9. #9
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. շ՜շշեր

    Բա խորովածի՞ շշերը:

    Ածխախորով, արյունամած,
    Երկաթակոփ, բարակ շշեր՝
    Ասեղի պես սուր քթերը
    Չալաղաջե սրտին հառած...
    Կրակի մոտ դաժան մարդիկ
    Շիշ են բացում ուրիշ շշով,
    Եվ ընկնում են երկաթ - բյուրեղ
    Պատերազմում եղբայրասպան՝
    Խոցված քինոտ սադրանքներով: ©

    DIXI
    carpe noctem

  10. #10
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. շ՜շշեր

    Լավներ, մալադեց... կարելի ա ասել ` ՇՇԵԼ ԵՍ )))))
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  11. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. շ՜շշեր

    Մեջբերում Mefistofel-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավներ, մալադեց... կարելի ա ասել ` ՇՇԵԼ ԵՍ )))))
    Շշել եմ... Ախր ո՜նց կարող էի է՛դ շշելը մոռանալ... Մոդերները թույլ տան, մի բան էլ է՛դ շշերի մասին կէքսպրոմտեմ:
    DIXI
    carpe noctem

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •