User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 81 հատից

Թեմա: Հայկական առասպելաբանություն

  1. #46
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Հայկական առասպելաբանույան մեջ Հայկից հետո հաջորդ առանցքաին կերպարը Տորք Անգեղն է, նրա մասին նույնպես շատ հրապարակումներ կան :Շրջացելով այդ հրապարակումները մեք կբացահայտենք նրա սկզբնաղբյուրը և կապը առասպելական այնպիսի երևույթների հետ որոք հասնում են մինչև մ.թ.առաջ 2000 թվականները:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  2. #47
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Հայկական առասպելաբանության կենտրոնական հաջորդ առանցքը Հայկից հետո,
    Տորք Անգեղն է :
    Մ.Աբեղյանը բավականին հանագամանալից մեկնաբանում է Տորք Անգեղի երևույթը, Տուրք Անգեղայ երևույթի մասին շատ քիչ բան գիտենք :Մովսես Խորենացուց նրա անունը մեզ է հասել Տորք և Տուրք ձևերով :
    Խորենացին ասում է որ Տորք-Տուրքը «ի զաւակէ Պասքամայ, ի Հայկայ թոռն է ,Տուրք անուն կոչեցեալ ,........................Անգեղայ»:
    Ինչպես տեսնում ենք մեր պատմագիրը Տորքին ներկայացնում է որպես Հայկի թոռ:

    1)Արդյոք՞ Տորքը Հայկի թոռն է
    2)Եթե նա Հայկի թոչն է ապա ինչու՞ է նա դաժան ,չար և տգեղ:

    Սրանք կարևոր հարցադրումներ են որոնք հնարավորություն են տալիս հասկանալ Հայկի և Տորքի ազգակցական մշակութային և ավանդաբանական կապը:
    Աբեղյանը մանրամասն տալիս է «Անգեղ» բառի բացատրությունը, նա հակաված է կարծեու որ «անգեղ» նշանակում է տգեղ սկայն ներկայացնում է նաև , որ «Անգեղայ» անունը չի նշանակում միայն տգեղ այլ ցույց է տալիս որ նա Անգեղի սերունդն է իբրև «Անգեղեան Տուրք»:
    Անգեղը հայկական աստվածներից մեկն է նա համարժեք է Ներգալ աստծո հետ :
    Հին պարսկերենում այն համարժեք է Բագարատ անվանը, որը նմանակում է «աստվա ծատուր»:
    Տորք անունը տարածված էր նաև հեթթերի և միթանիացիների մոտ Տարկու, Տարքու կամ Տարգու ձևերով:
    Մենք տեսնում ենք , որ գործ ունենք մի աստծո հետ որը ծագումով «Անգեղից» էր և հայտնի էր տարածաշրջանում որպես ՝
    1)Հեթական Տարկու-Տարքու
    2)Միփանիական Տարգու-Տարքու
    3)Պարսկական Բագարատ
    4)Մերձավոր արևելքի Ներգալ
    5)Հայկական Տորք կամ Տուրք
    Ինչպես տեսնում ենք Տորք աստվածը տարածաշրջանում հայտնի է վերը նշված անունների ներքո :Նշված մշակույթների մեջ այդ անուններով հայտի աստծո ծննդավայրը նշվում է միայն հայկական
    ավանդապատման մեջ:
    (շարունակելի)
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 08.10.2008, 13:51: Պատճառ: շտկումներ
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  3. #48
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    1)Արդյոք՞ Տորքը Հայկի թոռն է
    Համաձայն Խորենացու Տորքը Հայկի թոռն է ,սակայնՏորքը հանդես է գալիս որպես ոչ ավանդական հերոս :Խորենացին այդ մասին ոչինչ չի գրում ,բայց ակնհայտ է մի բան որ կարծես թե Տորքը հակված է ավելի քիչ բարի գործեր անելու :
    Նույնիսկ մասնակի այս վերլուծությունը կասկածի տակ է դնում Տորքի Հայկի թոռ լինելու համգամանքը հասկանալի պատճառներով, կարելի ենթադրել որ նրանք ազգակցական կապեր ունեն իրար հետ:
    Որոշակի այլ ավանդապատուների համեմատական վերլուծությունը հաստատում են այս վարկածը, սակայն առաջանում է այլ հակասություն , Տորքը ավելի հին է քան Հայկը:
    (շարունակելի)
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  4. #49
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Հայկական առասպելաբանույան մեջ Հայկից հետո հաջորդ առանցքաին կերպարը Տորք Անգեղն է, նրա մասին նույնպես շատ հրապարակումներ կան :Շրջացելով այդ հրապարակումները մեք կբացահայտենք նրա սկզբնաղբյուրը և կապը առասպելական այնպիսի երևույթների հետ որոք հասնում են մինչև մ.թ.առաջ 2000 թվականները:
    http://www.akumb.am/showthread.php?p...41#post1240341
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #50
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Մեր զրույցի մեջ այս պահին Տորքի ապրած ժամանակաշրջանի տաեթիվը մղում ենք վերջին պլան և քննարկման նյութ ենք դարձնում նրան դիցաբանական կերպարը մեր մշակույթի պատմության մեջ:
    Մի շարք ավանդապատումներ ասում են , որ աստվածների սերնդափոխությունը տեղի է ունեցել Կիլիկիայում,ամենայն հավանականությամբ Տորքը իր կռիվները կատարել է Միջերկրական ծովի առափնյա շրջաններում: Տորքը օժտված էր որոշակի իշխանական լիազորություններով և անսահման ուժով:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  6. #51
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Կիլիկիայի տարբերակը ես էլ չեմ բացառում... Ինձ համար Տորքը նախևառաջ իրական անձնավորություն է
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #52
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կիլիկիայի տարբերակը ես էլ չեմ բացառում... Ինձ համար Տորքը նախևառաջ իրական անձնավորություն է
    Ինչպես ցույց են տալիս տարբեր դիցաբանական և առասպելական նյութերը հերոսնեը ծնվում են նվազողական ուժի կարողությամբ ,այսինքն ժառանգը որպես կանոն՛, իր ունակություններով թույլ է հորից:
    Այս տրամաբանությունը մեզ ստիպում է մտածել , որ Տորքը հավանաբար Հայկի նախորդն է , այլ ոչ թե հետնորդը: Եթե այդպես է ապա նա պետք է ծնված լինի Հայկից առաջ :
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  8. #53
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպես ցույց են տալիս տարբեր դիցաբանական և առասպելական նյութերը հերոսնեը ծնվում են նվազողական ուժի կարողությամբ ,այսինքն ժառանգը որպես կանոն՛, իր ունակություններով թույլ է հորից:
    Այս տրամաբանությունը մեզ ստիպում է մտածել , որ Տորքը հավանաբար Հայկի նախորդն է , այլ ոչ թե հետնորդը: Եթե այդպես է ապա նա պետք է ծնված լինի Հայկից առաջ :
    Վաայ..... էլի՞
    Վանական էլի սկսեցիր հակառակ բաներ գրե՞լ:

    Դիցաբանություն: Սամսոնը ու՞մ ուժեղ հոր տղեն էր: Իսրայելի դատավորի, որը ուժեղ չէր: Բա Հերկուլեսը փոքր ժամանակ հորը քիչ էր մնում սպաներ իր ուժով:
    Առասպելաբանություն:
    Սասունցի Դավիթ էպոսում բոլոր զավակները իրենց հորը ուժով գերազանում էին: Աճողական ուժով էին ծնվում:
    էսպես չի մնա

  9. #54
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաայ..... էլի՞
    Վանական էլի սկսեցիր հակառակ բաներ գրե՞լ:

    Դիցաբանություն: Սամսոնը ու՞մ ուժեղ հոր տղեն էր: Իսրայելի դատավորի, որը ուժեղ չէր: Բա Հերկուլեսը փոքր ժամանակ հորը քիչ էր մնում սպաներ իր ուժով:
    Առասպելաբանություն:
    Սասունցի Դավիթ էպոսում բոլոր զավակները իրենց հորը ուժով գերազանում էին: Աճողական ուժով էին ծնվում:
    Կիսատ պռատ գիտելիքների բանավեճը բանի պետք չէ:

    (հատված Դավթի ծնողների երկխոսությունից)
    Աստված մեզ մեկ տըղա կը տա,
    Համա էրթմակոտոր կըլնենք, էրկուսս էլ կը մեռնենք.
    Տղան անտեր պիտի մընա– խսրի վերա։
    Մհեր ասաց.— Աստված թող մեկ տըղա տա մեզ,
    Էրթա Մելիքի օձիք բռնի,
    Թող չը հանգչի Սասնա ճրագ,
    Աստըծու գառ, գել չի՛ ուտի։
    Որ մենք կանք վեր աշխըրքին—տի մեռնենք.
    Համա որ մենք մեռնենք,
    Մեր տղան մեր տեղ սաղ ըլնի՝
    Մենք էլ սաղ տի հիշվենք։

    (հատված)
    Մհերի կին էղավ տըղով։
    Էդ վախտ էլավ Մհեր, գնաց Սասունա սար.
    Մեկ խաս բախչա՛ մի տնկել էտու էնտեղ,
    Իր սարեն կայնեցուց էնտեղ,
    Աստծու ստեղծած ամեն անասուններ, հավքեր
    Մեջ էն բախչի դրեց, շուրջը պարիսպ քաշեց։
    Էդ տեղի անուն դրեց Ծովասար։
    Ծովասարեն էրկու սահաթի չափ զատն
    Գնաց խորոտ վանք մի շինեց,
    Վանքի անուն դրեց Մարութա բարձր Աստվածածին։
    Էլավ, էտա վանքում շատ անգյալներ բերեց.
    Էլավ բերեց կուրեր, էլավ բերեց կաղեր,
    Կանչեց բերեց տերտեր, վարդապետներ,
    Թողեց էդտեղ, էդ բան պրծավ,
    Իջավ Սասնա քաղաք։
    Ինն ամիս, ինն օր, ինը սհաթ որ լմնցավ,
    Արմաղանին տղա էլավ։
    Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ։
    Տղան որ տուն բերին,
    Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր էղան, մեռան։
    Մեր տան անուն չի կորսվի։

    Եթե հարցեր կլինեն տուր, այս մեջբերումը ցույց է տալիս որ Դավիթը Աստծո ընտրյալ ժառանգ է այլ ոջ թե մահկանացու ժառանգ:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  10. #55
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հարցեր կլինեն տուր, այս մեջբերումը ցույց է տալիս որ Դավիթը Աստծո ընտրյալ ժառանգ է այլ ոջ թե մահկանացու ժառանգ:
    Հա ախպեր ջան թող Աստծու ընտրյալ զավակ լինի: Խի Սամսոնը կարող ա՞ բջի տղա էր: Ստեղ ես չեմ գտնում են հատվածը, որտեղ ասվում ա, որ Դավիթը Մհերից թույլ է: Ու չես էլ գտնի նման բան: Էպոսում բոլոր զավակները իրենց հայրերին գերազանցել են ուժով: Քո ասած նվազողականությունը չեմ տենում:
    էսպես չի մնա

  11. #56
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ախպեր ջան թող Աստծու ընտրյալ զավակ լինի: Խի Սամսոնը կարող ա՞ բջի տղա էր: Ստեղ ես չեմ գտնում են հատվածը, որտեղ ասվում ա, որ Դավիթը Մհերից թույլ է: Ու չես էլ գտնի նման բան: Էպոսում բոլոր զավակները իրենց հայրերին գերազանցել են ուժով: Քո ասած նվազողականությունը չեմ տենում:
    Նախ Մհերը թույլ էր սա առաջինը, քանի որ նա խաղտել էր աստծո կողմից սահմանած ժառանգականության իրավունքը , հետո թուլանալու է Դավիթը որը իր բան ու գործը թողած Գյուրջիստանում «քյալլաբազությամբ է զբաղվում» և նույն պես խաղտում է պայմանը:
    Սամսոնը «բջի տղա չէր»
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  12. #57
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ Մհերը թույլ էր սա առաջինը, քանի որ նա խաղտել էր աստծո կողմից սահմանած ժառանգականության իրավունքը , հետո թուլանալու է Դավիթը որը իր բան ու գործը թողած Գյուրջիստանում «քյալլաբազությամբ է զբաղվում» և նույն պես խաղտում է պայմանը:
    Սամսոնը «բջի տղա չէր»
    Ախպեր ջան Մհերը թույլ էր, Դավիթը թուլացավ էդ սկի կապ չունի նրա հետ, որ Դավիթը ծնվել էր Մհերից ուժեղ, Մհերը՝ Սանասարից ուժեղ, իսկ Դավթի որդին՝ Դավթից ուժեղ:
    էսպես չի մնա

  13. #58
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր ջան Մհերը թույլ էր, Դավիթը թուլացավ էդ սկի կապ չունի նրա հետ, որ Դավիթը ծնվել էր Մհերից ուժեղ, Մհերը՝ Սանասարից ուժեղ, իսկ Դավթի որդին՝ Դավթից ուժեղ:
    Համաձայ մեր էպոսի այսպիսին է մեր դիցաբանական հերոսների ծագումնաբանությունը և նրաց դիցաբանական ուժի նվազեցումը:
    Առաջի Ճյուղ
    Ծովինար
    Համբարձման օրը( ամուսնության նախորդող օրը) մանգալու ժամանակ ծարավում է և աղերսում է Աստծոն իր ծարավը հացնի :Ժայռը ճեղքվում է հոսում է աղբյուր Ծովինարը խմում է աղբյուրից ,հագեցնում է ծարավը և հղիանում է:
    Ծովինարից և Ժայռի ջրից ծնվում է Սանասարը և Բաղդասարը:
    Սանասարը և Բաղդասարը կիսամարդ կիսաստված են :
    Սանասարը կրում է ընտրյալին հատուկ բոլոր տարբերանշանները
    Որոնք չորսն են :
    Սանասարն ամուսնանում է Քաջանց արքայադստեր ՝Դեղձունի հետ
    Ծնվում են
    Մհեր, Ձենով Հովան, Վերգո:
    Մհերից ծնվում է Դավիթը:
    Երկրորդ ճյուղ
    Սանասարը և Դեղձունը ծնում են Մեծ Մհերին (Առյուծ Մհեր)

    Մեծ Մհերը և Արմաղանը ծնում են Դավթին
    Մեծ Մհեր և Իսմիլ ծնվում է Մելիքը (Եգիպտոսի գահակալը)
    Դավիթը ծնում է Փոքր Մհերին և անիծում է նրան լինել անժառանգ
    Դավիթը սպանվում է իր աղջկա ձեռքով ծնված երկրորդ կնոջից
    Ով Կարդացել է և հասկացել է «Սասունցի Դավիթը» նրան արդեն պարզ է թէ ինչ է նշանակուում որ հաջորդ սերունդը թույլ է նախորդից:
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

  14. #59
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Մեջբերում Վանական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով Կարդացել է և հասկացել է «Սասունցի Դավիթը» նրան արդեն պարզ է թէ ինչ է նշանակուում որ հաջորդ սերունդը թույլ է նախորդից:
    Հիմա էլ սերունդը՞: Որպեսզի դու իմ ուղեղը չբռնաբարես, ես քննարկումից դուրս եմ գալիս, ինչպես «Հայերի ծագումը» թեմայից:
    էսպես չի մնա

  15. #60
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայկական առասպելաբանություն

    Վանական եղբայր, ես շա~տ մոտավորապես եմ կարողանում հասկանալ, թե դու ինչ նկատի ունես: Նույնը և, վստահ եմ, մնացած բոլորը: Խնդրում եմ, մտքերդ շարադրիր երկարատև, այնուհետեև վերստին ընթերցիր, տես, արդյոք ամեն բան քեզ համար իսկ հասկանալի է, թե ոչ, ապաև` սեղմիր համապատասխան կոճակը:

    Օրինակն ակներև է: Էլմոն ասում է մի բան, դու բերում ես նրա ասածի մեջբերումը, ու փոխանակ պատասխանելու կամ շարունակելու, ասում ես լրիվ նոր բան: Հնարավոր չէ երկար դիմանալ այսպիսի վայրիվերումների, հասկանում ես? Օգնիր մեզ, օգնիր ինքդ քեզ, հետեւողական եղիր, խնդրում եմ:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական ռեպ
    Հեղինակ՝ Imperator, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 95
    Վերջինը: 20.11.2017, 04:33
  2. Հայկական Ռոք
    Հեղինակ՝ ArmenianMetal, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 86
    Վերջինը: 02.04.2016, 12:30
  3. Հայկական արբանյակ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.08.2013, 12:07
  4. Հայկական ՔԻԹ
    Հեղինակ՝ ներաԿ, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.05.2009, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •