Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ Akumb.am 1

Խաղի կանոնները

Խաղը անց է կացվում փուլերով։ Ամեն փուլում տրվում է 10 հարց։
Խաղը սկսվելուց առաջ 10 րոպեի ընթացքում խաղալ ցանկացողները գրանցվում են, թեմայում խաղալու ցանկություն հայտնելով։

Խաղը սկսվելուց հետո, վարողը տալիս է հարց, որին պատասխանելու համար տրվում է 5 րոպե։ Պատասխանները պետք է ուղարկել վարողին ՊՄ-ի միջոցով, պատասխանը գրելով վերնագրում։ Ցանկալի է վերնագրում նաև գրել հարցի համարը։ Այսինքն ձեր ուղարկած ՊՄ ի վերնագիրը պիտի ունենա հետևյալ տեսքը
1. ՊԱՏԱՍԽԱՆԸ
2. ՊԱՏԱՍԽԱՆԸ
և այլն
ՊՄ ի պարունակությունը էական չէ և չի ստուգվելու։
5 րոպեից հետո վարողը գրում է ճիշտ պատասխանը և տալիս է հաջորդ հարցը։
2-րդ պատասխանները չեն ընդունվի։

10 հարցից հետո կհայտարարվի փուլի հաղթողը։