Այսօրվանից սկսում ենք խաղալ Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ խաղը: Խաղի կանոնները հետևյալն են:
Նախորոք որոշվում է խաղի օրն ու ժամը: Խաղի սկսվելուց կես ժամ առաջ անդամները, որոնք ուզում են խաղալ «գրացվում են» խաղին նախորդող կես ժամվա ընթացքում: Գրանցվելը կայանում է այս թեմայում գրառմամբ խաղալու ցանկություն արտահայտելու մեջ: Խաղից մեկ րոպե առաջ վարողը հայտարարում է խաղացողների ցանկը և խաղը սկսվում է: Չգրանցվածներից պատասխաններ չեն ընդունվի:

Վարողի հարցը տալուց հետ, 5 րոպեի ընթացքում վարողին PM ով նամակ եք ուղարկում պատասխանով: Պատասխանը պիտի գրեք PM ի վերնագրում: Ընդամենը կլինի 10 հարց, այսինքն խաղը կտևի մոտ 50 րոպե: Առաջին ճիշտ պատասխան ուղարկողը կստանա 3 միավոր, երկրորդը 2 երրորդը 1:

10 հարցն էլ տալուց հետո խաղը համարվում է ավարտված և կգրվի առավելագույն միավորներ հավաքածների անունները և տուրի հաղթողի անունը: