User Tag List

Էջ 19 34-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 505 հատից

Թեմա: Պարանորմալ երևույթներ

  1. #271
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ տելեպատիան կամ իրականացվող երազները ո՞նց են բացատրվում։ Դրանց միակ բացատրությունը ժխտումն է։
    Մնացած բոլոր բացատրությունները «գիտականից» դուրս են։
    Ու հարցը գիտականն ու չգիտականն էլ չի, այլ էն, որ ոչ մի կողմն էլ իրականում պատասխան չունի։
    Այվ ջան, ինձ թվում է, կարելի է համաձայնվել Սկեպտիկի ասածի հետ, բայց որոշելով ընդունել նաև, որ եթե դեպքին ոչ գիտական բացատրություն է տրվում և այն չի ընդունվում "գիտության" կողմից, ուրեմն դա էլ հնարավոր է դիտարկել քարե դարի և ասօրվա համեմատությամբ, բայց "այսօրը" դնելով քարե դարի տեղը...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (29.05.2014)

  3. #272
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուսանողական տարիների միստիցիզմներից

    Տխուր-տրտում իրավաբանական տարիներն էին, որ համալսարան սպանելով էին ուղարկում: Գրքերն ինձ հարկավոր չէին, հանգիստ աջուձախ էի անում: Կարծեմ երրորդ կուրսում էր, ընկերուհուս գիրք տվեցի ու ահագին ժամանակ չէր վերադարձնում. ինքը հետո տարեկետում վերցրեց ու իրար մոտ մի տարի չէինք հանդիպել: Տալուց հետո արդեն նույն առարկան ավելի խորացված անցնում էինք ու գրքի կարիքը չափազանց զգացվում էր: Լիլի համարը, բնականաբար, կորցրել էի մոտ մեկ տարի առաջ հին հեռախոսիս հետ: Այնուամենայնիվ փնտրեցի հեռախոսիս մեջ ու բնական է՝ չգտա: հաջորդ օրը գնացի համալսարան, տեսնեմ դռան մոտ կանգնած է գիրքը ձեռքին ու անկապ ժպտում է.
    - Լի՞լ, էս ո՞ր մոլորակներում ես եղել, ու՞ր ես կորել,- հարցնում եմ:
    - Գժուկս (ինքն ինձ էսպես էր դիմում) էս էն գիրդ ա որ երեկ զանգեցիր, ուզեցիր, կներես որ էսքան երկար ժամանակ պահեցի, վերցրու, ես վազեմ, շատապում եմ, հետո կխոսենք,- ասեց ու գնաց:
    Հետո նորից նայում եմ հեռախոսիս մեջ, բայց իրա համար տենց էլ չկա, նոր հեռախոս էր ու շատերի համարը չունեի, հատկապես իրենը, որ մի տարու չափ կորել էր, չէինք հանդիպել:
    Հա, ի դեպ, այլմոլորակայինների մատը խառը չի, ես հետո իրենց հարցրեցի

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (29.05.2014), enna (29.05.2014), ivy (30.05.2014), John (31.05.2014), Նաիրուհի (30.05.2014), Ուլուանա (29.05.2014), Վոլտերա (30.05.2014)

  5. #273
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օքեյ, լավ, ես մի հատ էլ եմ բան պատմելու… տեսնեմ սրան ինչ կասեք…

    Նոր էի Լոս Անջելես եկել կարծեմ մի տայրի էր… լավ չեմ հիշում… բայց, դեպքերը մոռանալու բան չեն... որոշել էինք ընգերներով մի-մի շիշ պիվա վերցնել, լճափին լուսաբաց դիմավորել… ԼԱ-ի հյուսիսում մի հատ լավ լիճ կա… խախանդ… հավես… Թե ոնց հերթով քնեցինք, չեմ կարող ասել, բայց գիշերն ահավոր վառ երազ տեսա… կարմիր ներքնազգեստով ու սև, թափանցիկ կտորից երկար հագուստով(եղած-չեղած մի հաշիվ) կնիկ էր… Մոտեցավ… սկսեց մազերիս հետ խաղալ… պիվես վերցրեց, մինչև վերջ խմեց, գլուխը դրեց ուսիս ու քնեց… Շունչը զզվելի ճահիճի հոտ ուներ… զզվանքով մի կողմ քաշվեցի, տեսա լիքը տենց կնիկներ են մոտենում, ինչ-որ մեկը թևի տակից մանգաղ (էն սովետի մանգաղը) հանեց… վազեցի ու թռա լիճն ու արթնացա… սելաֆի պես էլ անձրև էր գալիս… լրիվ թրջվել էի:
    Քիչ հետո որդեն ծածկի տակ ցրտից դողալով երազս սկսեցի պատմել… իրար ընդհատելով պատմածս շարունակեցին, 4 հոգով նույն բանն էինք տեսել երազում…

    պաժալստա…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.05.2014), Skeptic (30.05.2014), Յոհաննես (29.05.2014), Վոլտերա (30.05.2014)

  7. #274
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    օքեյ, լավ, ես մի հատ էլ եմ բան պատմելու… տեսնեմ սրան ինչ կասեք…

    Նոր էի Լոս Անջելես եկել կարծեմ մի տայրի էր… լավ չեմ հիշում… բայց, դեպքերը մոռանալու բան չեն... որոշել էինք ընգերներով մի-մի շիշ պիվա վերցնել, լճափին լուսաբաց դիմավորել… ԼԱ-ի հյուսիսում մի հատ լավ լիճ կա… խախանդ… հավես… Թե ոնց հերթով քնեցինք, չեմ կարող ասել, բայց գիշերն ահավոր վառ երազ տեսա… կարմիր ներքնազգեստով ու սև, թափանցիկ կտորից երկար հագուստով(եղած-չեղած մի հաշիվ) կնիկ էր… Մոտեցավ… սկսեց մազերիս հետ խաղալ… պիվես վերցրեց, մինչև վերջ խմեց, գլուխը դրեց ուսիս ու քնեց… Շունչը զզվելի ճահիճի հոտ ուներ… զզվանքով մի կողմ քաշվեցի, տեսա լիքը տենց կնիկներ են մոտենում, ինչ-որ մեկը թևի տակից մանգաղ (էն սովետի մանգաղը) հանեց… վազեցի ու թռա լիճն ու արթնացա… սելաֆի պես էլ անձրև էր գալիս… լրիվ թրջվել էի:
    Քիչ հետո որդեն ծածկի տակ ցրտից դողալով երազս սկսեցի պատմել… իրար ընդհատելով պատմածս շարունակեցին, 4 հոգով նույն բանն էինք տեսել երազում…

    պաժալստա…
    չեմ հավատում

  8. #275
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    չեմ հավատում
    բայ ինչի՞… ի՞նչ կա չհավատալու… չի կարա՞ տենց բան լինի… թե՞ ես եմ ասում դրա համար…

  9. #276
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի դեպք էլ ես պատմեմ իմ բանակային արկածներից: Չգիտեմ ինչքանով է պարանորմալ, մոտ 15 տարի է անցել, բայց դեռ հիշում եմ ու երբեք չեմ մոռանա:

    Ցուրտ էր: Գիշերային հերթափոխի ժամանակ մեր վաշտը թվով վեց պոստ էր պահում: Դրանցից հինգը մարտական էին համարվում, մեկը` ոչ մարտական: Ոչ մարտական ասելով էտ ծանր ավտոմատը ձեռքդ էր, բայց փամփուշտ չէին տալիս: Իմաստը մինչև հիմա էլ չեմ հասկացել, իրենք էլ չէին կարողանում բացատրել: Իմ ոչ մարտական պոստը կպած էր մարատկաններից մեկին: Դե երկու ժամվա ընթացքում երկու ժամապահներով պտտվում, մեկ մեկ էլ կանգնում խոսում էինք, ծխում: Զորամասի ու իմ պոստի պատից այն կողմ լքված բազմահարկ մի շինություն կար: Հավքն իր թևքով, օձն իր պորտով ընդեղ չէր մտնում: Զորամասի սյունով լույսերից մեկը կիսով չափ էտ շինության վրա էր:

    Հենց հերթափոխի սկզբից միամիտ ինչ որ բան եմ նկատում, որ շինության երկրորդ հարկի պատուհաններից մեկից մեկն անթարթ հայացքով ինձ է նայում: Գլուխն էր միայն երևում, մարդանման էր, բայց տձև: Ձայն չէր լսվում, բայց էտ մռութանման գլխին որ նայում էի ոնց որ բերանը շարժելով ինչ որ բան բարբաջեր: Մտածեցի աչքիս է երևում: Հետո մի շրջան պտտվեցի, նորից նայեցի, բայց չէ, նայում էր, դիրքն էլ փոխել էր: Հետո չքվեց: Լսում եմ ոտնաձայներ: Հստակ: Սթափվեցի: Բարձր ձյան տվեցի մարտականի ժամապահին: Պատմեցի: Չհավատաց: Նորից սկսեցինք շրջել: Հայտնվեց ուրիշ պատուհանի մոտ: Նշմարում էի դեմքը` մի տեսակ լկտի ժպիտով ինձ էր նայում: Հետո էլի չքվեց ու էլի լսեցի ոտնաձայներ: Հազար ու մի բան անցավ մտքովս:

    Արդեն մոտ մեկ ժամ նման ձևով <խաղացնում> էր ինձ, նյարդերս տեղի տվեցին: Վախից ու նյարդային վիճակից, ձեռքիս ափերը քրտնել էին ու սառել: Ամենասարսափելին այն էր, որ, այդ վիճակիս, ինչ որ ուժ ձգում էր ինձ դեպի պատը, որ մոտենամ` առանց աչքս կտրելու պատուհանից: Զգում էի, որ կորցնում եմ ռեալ մտածելու ունակությունս ու չէի տիրապետում իրավիճակին: Նորից կանչեցի մարտականի ժամապահին: Խառնված էի, արագ-մարագ պատմեցի: Էլի չհավատաց: Խնդրեցի մոտի ազատ փամփշտակալը փամփուշտներով ինձ տա: Վախեցավ, չտվեց: Այդ պահին նորից հստակ լսվեցին ոտնաձայներ կամաց-կամաց մարելով` կարծես փախչում էր պատի տակով: Մյուս ժամապահն էլ լսեց: Վեր հանեց ավտոմատը, լիցքավորեց, ապահովիչը բացեց ու վախից ուղիղ վրաս պահեց: Պառկեցի ու գլորվեցի այն կողմ, որ հիմարը վախից չկրակի վրաս: Մինչև հանդարտվեց, ծխեցինք նորից անցանք շրջելու: Ոտնաձայները չկաին: Շինությանը վախից էլ չէի նայում: Արդեն հերթափոխը հանձնելու ժամանակն էր: Պահակապետը եկավ նոր հերթափոխի հետ: Նոր ժամապահին հանձնեցի պոստը ու շրջվեցի: Նույն լկտի ժպիտով ուրիշ պատուհանից ինձ էր նայում: Էլ ձայն չհանեցի ու լուռ հասա մինչև պահակատուն:

    Երկու տարվա մեջ այդ պոստին ու ոչ միան մի հարյուր անգամ կանգնել եմ ու նման բանի մինչ այդ ու հետո էլ երբեք չեմ հանդիպել: Երազներ չեմ տեսնում, բայց դրա ճղճիմ դեմքը միշտ աչքիս առաջ գալիս է:
    Վերջին խմբագրող՝ insider: 29.05.2014, 22:42:

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (30.05.2014), enna (29.05.2014), ivy (30.05.2014), John (31.05.2014), Skeptic (30.05.2014), Նաիրուհի (30.05.2014), Ռուֆուս (29.05.2014), Վոլտերա (30.05.2014), Տրիբուն (29.05.2014)

  11. #277
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուլուանա, ՍտռենջԼիթըլԳըրլ… դե ասեք… կարա՞ք բացատրեք… աչքաթող մի արեք…

  12. #278
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ՝ տելեպատիան կամ իրականացվող երազները ո՞նց են բացատրվում։ Դրանց միակ բացատրությունը ժխտումն է։
    Մնացած բոլոր բացատրությունները «գիտականից» դուրս են։
    Ու հարցը գիտականն ու չգիտականն էլ չի, այլ էն, որ ոչ մի կողմն էլ իրականում պատասխան չունի։
    Ռիփ, իրականացող երազների մասին հետազոտության մասին մի քանի էջ էն կողմ գրել եմ: Կան մարդիկ, որոնք հակված են իրականացող երազներ տեսնելու: Հավաքել են էդ մարդկանց, խնդրել, որ իրենց երազներն ամեն օր տեսնելուց հետո գրի առնեն: Մարդիկ գրի են առել, ինչի արդյունքում երազներն այլևս իրականացող չեն եղել: Ու էստեղ ստացվում ա մի բան. ավելի շատ ոչ թե երազներն են իրականացող, այլ իրականում կատարվածը հարմարեցվել են երազներին:

    Էս երևույթներից շատերն ավելի շուտ իրադարձությունների հերթականության խախտման արդյունք են: Շատ ժամանակ արդեն կատարվածից հետո մեզ թվում ա, թե մենք նախապես «զգացել ենք»: Մյուս կողմից, հաճախ նման երևույթները պարանորմալ անվանելով մենք ինքներս մեզ ուղղակի թերագնահատում ենք:

    Էս վերջերս բլոգս էի փորփրում, լիքը հին գրառումներ կարդացի ապագայի մասին, որոնք էնքան ճշգրտորեն են իրականացել, որ կարելի էր մտնել էս թեմա ու հանգիստ գրառում անել: Բայց միամտություն կլիներ դրանք պարանորմալ անվանելը: Ուղղակի ես ինձ ու ինձ շրջապատող աշխարհը շատ լավ եմ ճանաչում: Էդ բոլորը համադրելով կարելի է ստանալ ապագայի ինչ-որ պատկեր, որը տարիներ առաջ կարող էր ուղղակի խոսակցություն լինել, իսկ էսօր իրականություն:

    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, էսօր հայրիկիս հետ քննարկեցինք, համարյա նույն բառերով նույն բանն էր ասում
    Դե խելոք մարդ ա հայրիկդ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (30.05.2014), Վոլտերա (30.05.2014)

  14. #279
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեֆ, շարունակում եմ պնդել քո մասին նախկինում ասածս. դու պետք է փորձես գրական ստեղծագործություն գրել: Վստահ եմ, որ քո մոտ լավ է ստացվելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #280
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    օքեյ, լավ, ես մի հատ էլ եմ բան պատմելու… տեսնեմ սրան ինչ կասեք…

    Նոր էի Լոս Անջելես եկել կարծեմ մի տայրի էր… լավ չեմ հիշում… բայց, դեպքերը մոռանալու բան չեն... որոշել էինք ընգերներով մի-մի շիշ պիվա վերցնել, լճափին լուսաբաց դիմավորել… ԼԱ-ի հյուսիսում մի հատ լավ լիճ կա… խախանդ… հավես… Թե ոնց հերթով քնեցինք, չեմ կարող ասել, բայց գիշերն ահավոր վառ երազ տեսա… կարմիր ներքնազգեստով ու սև, թափանցիկ կտորից երկար հագուստով(եղած-չեղած մի հաշիվ) կնիկ էր… Մոտեցավ… սկսեց մազերիս հետ խաղալ… պիվես վերցրեց, մինչև վերջ խմեց, գլուխը դրեց ուսիս ու քնեց… Շունչը զզվելի ճահիճի հոտ ուներ… զզվանքով մի կողմ քաշվեցի, տեսա լիքը տենց կնիկներ են մոտենում, ինչ-որ մեկը թևի տակից մանգաղ (էն սովետի մանգաղը) հանեց… վազեցի ու թռա լիճն ու արթնացա… սելաֆի պես էլ անձրև էր գալիս… լրիվ թրջվել էի:
    Քիչ հետո որդեն ծածկի տակ ցրտից դողալով երազս սկսեցի պատմել… իրար ընդհատելով պատմածս շարունակեցին, 4 հոգով նույն բանն էինք տեսել երազում…

    պաժալստա…
    Էս մեկն ավելի լավ ստացվեց
    Դուք հաստատ խմելուց նմանատիպ մի կնոջ եք մի տեղ տեսել:

  16. #281
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, շարունակում եմ պնդել քո մասին նախկինում ասածս. դու պետք է փորձես գրական ստեղծագործություն գրել: Վստահ եմ, որ քո մոտ լավ է ստացվելու:
    ես լինեի քո փոխարեն չէի պնդի Չուկ ջան… ազնվորեն… իրական դեպք եմ ասում… բայց քանի որ քո փոխարեն չեմ կարող ես վստահ սխալ պնդում անել…

  17. #282
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկն ավելի լավ ստացվեց
    Դուք հաստատ խմելուց նմանատիպ մի կնոջ եք մի տեղ տեսել:
    հա՞ որ… չես հավատու՞մ… մենակ պիվա ենք խմել, էն էլ էդքան շատ չէ…

  18. #283
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ես լինեի քո փոխարեն չէի պնդի Չուկ ջան… ազնվորեն… իրական դեպք եմ ասում… բայց քանի որ քո փոխարեն չեմ կարող ես վստահ սխալ պնդում անել…
    Ես հավատում եմ, որ իրական ա, ու էդ ավելի լավ ա: Երբ իրականությունն ես գեղարվեստորեն նկարագրում, պատմվածք սարքում, հաճախ շատ ավելի հետաքրքիր ա լինում: Էնպես որ շարունակում եմ պնդել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #284
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հավատում եմ, որ իրական ա, ու էդ ավելի լավ ա: Երբ իրականությունն ես գեղարվեստորեն նկարագրում, պատմվածք սարքում, հաճախ շատ ավելի հետաքրքիր ա լինում: Էնպես որ շարունակում եմ պնդել:
    օքեյ… you're the boss… դու պարանորմալ դեպքերին հավատում ե՞ս Չուկ… եթե չես հավատում, դու սրան ի՞նչ բացատրություն կտաս… գիտեմ չես հավատում…

    Բյուրի կարծիքն էլ եմ ուզում լսել…

  20. #285
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    օքեյ… you're the boss… դու պարանորմալ դեպքերին հավատում ե՞ս Չուկ… եթե չես հավատում, դու սրան ի՞նչ բացատրություն կտաս… գիտեմ չես հավատում…

    Բյուրի կարծիքն էլ եմ ուզում լսել…
    Նայած հավատալ ասելով ինչ ես հասկանում: Ես համարում եմ, որ ցանկացած երևույթի կարելի է բացատրություն տալ: Բայց նաև գիտեմ, որ թեկուզ մեկն ինձ հետ եղել են դեպքեր, պատահարներ, որոնց բացատրությունը ես չեմ գտել: Քանի դեռ չեմ գտել, դրանք պարանորմալ են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 19 34-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. Գերբնական երևույթներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 290
    Վերջինը: 24.02.2012, 22:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •