Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աթեիստ (28.05.2014)
Ան ջան, տես, դու ասում ես հավատալ… եթե հավատում ենք ոիրեմն փաստը չկա, չէ՞… դու հավատում ես, ես՝ ոչ… ուրեմն սա ընտրություն ա… մինչդեռ էդ երևույթի գործնական փաստ չկա…
Ինչ վերաբերվում ա տերմինի… մեր քաղաքակրթության մեջ շատ տերմիններ կան որոնց համապատասխան երևույթն ու գոյը չկա… դրանք պարզապես սխալ հասկացվածության կամ ցանկության արդյունք են… գիտությունը կոչված չի դրանց բացատրություն տալու համար… դրանց գոյություն/չգոյությունը յարցերի պատասխան ու խնդիրների լուծում չի տալիս… օբյեկտիվ իմաստով՝ գործնականում
Տրիբուն (28.05.2014)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Էսօր մտա ակումբ, տեսնեմ 178 չկարդացած գրառում կա ու ոչ մի հատ բացասական վարկանիշ ու տուգանային:
Էս ինչ պարանորմալ երևույթ էր, երևի ես դեռ երազ եմ տեսնում:
Վերջին խմբագրող՝ keyboard: 28.05.2014, 11:48:
Սամ, հեգնանքդ հեչ տեղին չի, մի քիչ էդ ամենն ուսումնասիրի: Բարեբախտաբար, էսօր նենց հավես վարքային հետազոտություններ են արվել, որ էսպիսի լիքը բաներ են ապացուցվել չգիտակցված «հիշողությամբ»: Կարծեմ Անուկն էր վիդեոն դրել, չեմ հիշում: Ուրեմն էսպիսի հետազոտություն ա. մի քանի հզոր մասնագետի կանչում են մի հատ խանութի լոգո սարքելու, խանութի մասին մի երկու տվյալ են տալիս, էս մասնագետները նստած մի քանի ժամ տանջվում, մի հատ լոգո են սարքում: Մեկ էլ հետազոտության կազմակերպիչը, որն ունի լոգոյի սեփական տարբերակը, վերջում իրենն էլ ա ցույց տալիս: Համարյա նույն բանը, խանութի նույն անունով, մի երկու դետալ ա տարբերվում: Էստեղ Սամը կգա, կսկսի պարանորմալ երևույթներից խոսել: Բայց ոչ մի պարանորմալ բան էլ չկա. ուղղակի էդ լոգո սարքողներին որ բերում էին կոնկրետ տեղ գործն անելու, ճամփին հատուկ որոշ դետալներ էին դրել, որ գիտակցությունը չէր ֆիքսել, բայց ենթագիտակցությունը նկատել էր: Ու լոգոն սարքելուց էլ դրանք իրանց միտքն ա էկել, նկարել են:
Մեֆ, ինձ համար սաղի պարանորմալներն էլ մի բացատրություն կգտնեն, արխային: Ուղղակի դու շատ անզգույշ էիր էդ պատմությունը ներկայացրել, ընդգրկել էիր բաներ, որոնք չպիտի լինեին էդտեղ:
Sambitbaba (29.05.2014)
Ի դեպ, մի հետազոտություն էլ մարգարեական երազների մասին ա արվել... հավաքել են մարդկանց, որոնք պնդում էին, որ պարբերաբար մարգարեական երազներ են տեսնում: Խնդրել են, որ ամեն առավոտ արթնանալուց հետո գրի առնեն իրանց երազները: Դրանից հետո դրանք ինչ-ինչ պատճառներով դադարել են մարգարեական երազներ լինելուց
Էս բոլոր պարանորմալ երևույթները շատ հասարակ գիտափորձերով հնարավոր ա պարզել ինչ ա, ինչ չի:
մի հատ լավ էքսպերիմենտ կար, ալարում էի գրեմ, բայց որ գիտական թեման զարգացավ ասեմ.
Մեծաթիվ կամավորների խնդրում են գուշակել, թե համակարգչի էկրանի վրայի երկու քարտերից որ մեկի հետևում պետք է մեքենան պատահականորեն (random) ցույց տա ինչ-որ նեյտրալ նկար: Ինչպես և սպասվում էր մոտավորապես 50 տոկոս ճշգրտությամբ գուշակում էին բոլորը, ոչ մեկի մոտ չբացահայտվեց վեցերորդ զգայարան: Բայց փորձը մեկ անգամ կրկնելուց հետո` այս անգամ էրոտիկ բովանդակությամբ նկարներ էր ցույց տալիս համակարգիչը, շատ հետաքրքիր արդյունք արձանագրվեց: Բոլորը 60-70 տոկոս ճշգրտությամբ գուշակում էին թե նկարը որ քարտի հետևում է լինելու: Սա խոսում է նրա մասին, որ վեցերորդ զգայարան ամեն դեպքում կա մարդու մոտ և այս ցուցանիշը կարելի է բացարտել նրանով, որ էվոլյուցիայի ընթացքում մեր մոտ զարգացել է համապատասխան կողակից ընտրելու ունակությունը` ինչի շնորհիվ փորձի մասնակիցները ավելի լավ են զգացել էրոտիկ բովանդակությամբ ապագան, քան սարեր-ձորերի նկարները![]()
Աթեիստ (28.05.2014)
Սամ, Բյուրի բացատրության մեջ ռիզն կա, կուսեցիս ահագին բոյով էր ու իր դեմքին նայելու համար, իսկ ես գրեթե միշտ նայում եմ զրուցակցիս դեմքին, պետք է հայացքս վեր բարձրացնեի, այդ պահին էլ կտեսնեի, որ սառույցը պոկվում է: Ուղղակի մի անտրամաբանություն մնում է՝ սառուցն ընկավ իմ անհանգստությունից մոտ մեկ-մեկուկես րոպե հետո, այսինքն իրականում մենք գիտեինք երկուսս էլ, որ սառույցը կա, բայց չէինք մտածում, որ կպոկվի ու կընկնի: Այսինքն եթե անգամ ընկնելու պահը ֆիքսել էի էլ, ոնց կարող էր այդքան ուշ ընկնել, էլի մնում է անտրամաբանական:
Հ.Գ. Մեֆ, ինչ վերավերում է տելեպատիային, շատ պուճուր տարիքից իմ մոտ ժամանակ առ ժամանակ նման աննորմալ երևույթներ անկանոն պարբերությամբ հայտնվում, անհետանում են![]()
Ես անհետաքրքիր կյանքով եմ ապրում՝ իմ հետ երբեք նման բաներ չեն եղել:
Մի գուցե դա նրանից է, որ չեմ հավատում պարանորմալ բաներին ու համարում եմ, որ ամենինչը իրա բացատրությունը ունի: Մեկել զգացել եմ, որ հաճախ, մարդիկ ովքեր ավելի շատ լսում են իրանց բնազդներին ավելի ինտուտիվ են ու իրանց թվում ա, որ օժտված են պարանորմալ ուժերով: Կամ երազներ են տեսնում, որոնք "իրականանում են"... Հիմա սենց օրինակ ասեմ, գիտությունը վաղուց ապացուցել ա, որ հղիանալ ցանկացող կամ արդեն հղի կանայք երազում տեսնում են, որ լողում են ջրում… Հիմա ի՞նչ, բոլոր այդ կանայք էքստրասենս են: Չեմ կարծում:
Vitam regit fortuna, non sapientia.
Տրիբուն (28.05.2014)
Սամի էս գրածի վրա, պիտի մի հատ պարանորմալ անեգդոտ պատմեմ:
Ուրեմս մեկը ավտոյով գնում ա, մեկ էլ ներինք ձայնը ասում ա.
- Ստեղ կանգնի՛
էսի կանգնում ա
- Իջի ավտոյի դեմը փորի, կուժով ոսկի կա
էսի իջնում ա փորում ա, ոչ մի բան էլ չկա: Գալիս նստում ա ավտոն ու շարունակում ա ճանապարհը: Մի հարյուր մետրից էս ներինք ձայնը էլի ասում ա.
- ստեղ կանգնի
էսի էլի կանգնում ա
-իջի ավտոյի դեմը փորի, կուժով ոսկի կա
էսի էլի իջնում ա փորում ա, ու էլի ոչ մի բան էլ չկա: Գալիս նստում ա ավտոն ու էլի շարունակում ա ճանապարհը: Մի հարյուր մետրից էս ներինք ձայնը էլի ասում ա.
- Ստեղ կանգնի՛
էսի էլի կանգնում ա
- Իջի ավտոյի դեմը փորի, կուժով ոսկի կա
էսի էլի իջնում ա փորում ա, ու էլի ոչ մի բան էլ չկա: Գալիս նստում ա ավտոն ու էլի շարունակում ա ճանապարհը: Մի հարյուր մետրից էս ներինք ձայնը էլի ասում ա.
- Ստեղ կանգնի՛
Էսի կանգնում ա
- Իջի ավտոյի դեմը փորի, կուժով ոսկի կա
Էսի պայքարում ա ներքին ձայնի դեմ
- Չեմ իջնելու, չեմ իջնելու, չեմ իջնելու
էս ներքին ձայնը.
- Ասում եմ իջի փորի, ասում եմ իջի փորի
Վերջը, էսլի էլի իջնում ա փորում ա, մեկ էլ կուժով ոսկի ա գտնում: Գալիս ուրախ նստում ա ավոտն: Էս ներքին ձայնը ասում ա.
- Ի՞նչ արիր
էսի ասում ա.
- Բա հեսա, կուժով ոսկի եմ գտել
Ներինք ձայնը.
- Տո լա՞վ է:
Alphaone (29.05.2014), CactuSoul (29.05.2014), Chuk (29.05.2014), Freeman (30.05.2014), Mephistopheles (29.05.2014), Sambitbaba (29.05.2014), V!k (02.06.2014), Աթեիստ (29.05.2014), Շինարար (29.05.2014)
Միստեր Թրայբօուն… օրինակ քո հետ հեչ պարանորմալ բան չի եղե՞լ… էդքան ճամփորդում ես, օդանավով, նավով, ավտոյով… հեչ բան քո հետ չի եղե՞լ տենց… թռչող ափսե, կամ ասենք վերևից ինչ որ գերհզոր ուժ, կամ ինչ որ անհասկանալի գերբնական էներգիայի աղբյուր, կամ արտասովոր էնեռգեծիկա չես զգացե՞լ…
Mephistopheles (29.05.2014)
Ամեն անգամ ներքին ձայնս ասում ա. «տոմատի սոկ մի վերցրա, թափ ա տալու, վրետ ա շուռ գալու», մի երկու անգամ տենց էլ եղել ա:
Մի անգամ ձմեռվա կեսի բուք ու բորանին տաքսիստի պատճառով սամալյոտից ուշանում եմ: Սաղ ճամփին մտքումս ասի. «էրնեք գնամ սամալյոտն էլ ուշացած լինի»: Հորս արև, գնացի, սամալյոտը ուշացել էր:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ