Sambitbaba-ի խոսքերից
Մեֆ, Լոսի ֆրիվեյների պրոբլեմներից մեկը կիմանաս. այն, որ շատ հաճախ են հանդիպում ճամփիդ ընկած պատռված ավտոդողերի մեծ ու փոքր կտորներ:
Օդանավակայանից մարդ պետք է դիմավորեմ` 110-ով ցած եմ իջնում: Ճամփաս հարաբերականորեն ազատ է, և ես գտնվում եմ ամենաձախ գծի վրա, ու հասել եմ այն տեղը, որտեղ հիմնական գծերը մնում են car pool-ի տակ:
Ու մեկ էլ մի զգացում է ծնվում մոտս, ասես մեկը ներսումս ասի, որ պետք է գծերը փոխել: Բանի տեղ չեմ դնում, կամ, ավելի ճիշտ, այլ բան եմ մտածում ու չեմ կարողանում կենտրոնանալ այս նոր մտքի վրա: Այս գլուխս թակելը կրկնվում է նորից. փոխի՛ր գիծը: Հետո` նորից: Եվս մեկ անգամ... Ու, մինչև կհասցնեի ուշքի գալ, մեկ էլ ինձ տեսնում եմ վերևից, թե ինչպես եմ ես, մեքենայիս մեջ նստած գնում 110-ով: Եվ այն պահին, երբ հասկացա, որ այդ ես եմ, որ ինձ եմ տեսնում, տեսա մի հսկայական անվադողի կտոր, ավեի շուտ, ոչ թե կտոր, այլ լրիվ անվադողը կտրված, իր ամբողջ երկարությամբ, թռչող ուղիղ դեմքիս...
Անմիջապես փոխեցի գիծս` երկու-երեք գիծ, ու գնում եմ: Բարձրացա այն մասը, որտեղ հիմնական գծերն ու car pool-ը միանում են մի բարձրության վրա: Ինձ հետ, նույն գծի վրա, մի բեռնատար է ընթանում, մի հարյուր մետր առջևումս:
Ու մեկ էլ հենց աչքիս առջև, նրանից պոկվում է այդ պատռված ավտոդողն ու, թռչելով ձախ մի երկու-երեք շարք, հարվածում է մեքենայի դեմի ապակուն:
Մեքենան անմիջապես արգելակում է այնքան կտրուկ, որ թեքվում-մտնում է կողքի գիծն ու հարվածում հարևան մեքենային: Իսկ հետևից` ևս հինգ մեքենա...
Ճիշտ այն տեղում, որտեղ, գծերը չփոխելու դեպքում, ես էի լինելու...
Կբացատրե՞ս...
Էջանիշներ