ivy-ի պատմածները շատ հետաքրքիր էին։
Ես էլ պատմեմ երազներիցս մեկը, որը, կարծում, եմ որոշ չափով համապատասխանում է թեմային։ Երևի մի 6-7 տարի առաջ եմ տեսել՝ ուսանողությանս տարիներին։
Երազումս քայլում եմ կիսամութ ու մռայլ ինչ–որ անծանոթ փողոցներով... Գնում եմ դասընկերուհիներիցս մեկի ծննդին... Անտանելի անհարմարավետության զգացողություն ունեմ, միայնակության ու ճնշվածության զգացողությունն ուղղակի սպանում է... Ճանապարհին էլ վերհիշում եմ դասարանցիներիս հետ ունեցած ոչ այնքան ջերմ հարաբերություններս, դասարանում օտար ու չհասկացված լինելու զգացողությունս, և գնալով ավելի ու ավելի եմ ճնշվում... Հետո հասնում եմ ինչ–որ տեղ, որն իբր դասընկերուհուս տունն է, ու, չգիտես ինչու, արդեն լուսավոր է, բայց էն անհարմարավետության ու անհանգստության զգացողությունն էլի ունեմ։ Մեկ էլ տեսնում եմ, որ այն կողմից գալիս է մեր դասարանի տղաներից մեկը... Ակամա շրջվում եմ, որ ինձ չտեսնի կամ գոնե չճանաչի... Ու անմիջապես սկսում եմ գիտակցել, որ ախր չեմ ուզում, որ այստեղ որևէ մեկն ինձ տեսնի... Բայց ինչու՞ եմ եկել... Ախր ո՞վ է ինձ հրավիրել... Ու՞մ եմ այստեղ ուզում տեսնել, ու՞մ եմ կարոտել, կամ թեկուզ ինձ ո՞վ է կարոտել... Սկսում եմ հասկանալ կտրած–անցածս ճանապարհի անիմաստությունը... Ու էդ պահին ինձ էնքան միայնակ ու անօգնական եմ զգում, որ հուսահատությունից արդեն քիչ է մնում լաց լինեմ... Մեկ էլ հանկարծ չգիտես որտեղից կողքիս է հայտնվում հարազատ եղբայրս՝ Արշակը։ Նրան տեսնելուն պես անմիջապես անասելի հանգստություն է իջնում վրաս։ Նա ձեռքս բռնում է ու պարզապես առաջարկում տուն գնալ։ Ես, արդեն թեթևացած ու հանգստացած, նրա հետ վերադառնում եմ այն նույն կիսամութ ու մռայլ ճանապարհով, որն արդեն այդքան տհաճ ու երկար չի թվում, որքան մինչև այդ...
Առավոտյան եղբայրս, որ էդ ժամանակ ինձ հետ նույն սենյակում էր քնում, հարցնում է. «Էս գիշեր ի՞նչ երազ էիր տեսնում»։ «Ինչու՞...»,– զարմացած հարցնում եմ ես ու նոր–նոր սկսում մտաբերել տեսածս երազը... «Ուղղակի մի պահ սկսեցիր ուժեղ տնքալ, ես էլ մտածեցի, որ երազիդ մեջ լավ չես ու որոշեցի մտքով մտնել երազիդ մեջ, որ քեզ օգնեմ...»։ Փաստորեն, իսկապես մտել էր...![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.01.2009, 02:25:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
*e}|{uka* (17.01.2009), Alphaone (26.05.2014), CactuSoul (27.05.2014), Firegirl777 (26.05.2014), ihusik (17.01.2009), Norton (17.01.2009), Sambitbaba (19.12.2012), Terminator (17.01.2009), Ամմէ (16.12.2012), Նաիրուհի (28.05.2014)
Փաստորեն մանկուց եք էդպես դեմք եղելհավես էր
ներող թեմայից դուրս գրառման համար
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ուլուանա Դե դա հեչ էլ պարամորմալ երևույթ չէ, այլ շատ նորմալ, բնական բան: Ես մի քանի անգամ փոքր քրոջս մտքով կանչել եմ, եկել է: Կամ՝ ջուր եմ ուզել, բերել է: Ընդ որում՝ հետո շատ զարմանում էր, երբ ասում էի՝ ինչու՞ եկար, բա ես քեզ կանչել ե՞մ
: Ինքը հստակ «լսում» էր իմ կանչը (կողքի սենյակներից):
Կարևորը՝ լավ պատկերացնես, թե ինչ ես ուզում անել, մի քիչ էլ հասկանաս, թե ոնց:
DIXIcarpe noctem
Տարիներ առաջ Ջավախքում էինք, հյուր էինք գնացել, գիշերը պառկեցինք քնելու: Առավոտյան արթնացա կանացի ձայներից ու այնքան մոտիկից էին գալիս, թվում էր թե գլխիս վրա մի տաս հոգի հավաքվել են, ամաչեցի աչքերս բացեմ: Երբ ձայները հեռացան, աչքի տակով նայեցի , երեք աղջիկ էին, թափանցիկ սպիտակ շորերով, մազերը երկար, եթերային, ծիծաղում էին ու պարում: Մահճակալից վեր թռա, անհետացան բառից բուն իմաստով:Մամայիս պատմեցի, ասեց երևի երազ ես տեսել, իսկ տան տիկինը իհարկե ինձ չասեց, բայց հետո մամայիս պատմել էր, որ երբ իրենք այդ տունը գնել են, ամուսիններ են ապրել այդտեղ, որոնց երեք աղջիկները //եռյակ// լճում նավով զբոսնելիս խեղդվել են ու նման բան նաև իր աղջիկն է փոքր ժամանակ տեսել :
Պատկերացնում ե՞ք...
![]()
Чеширский КотЭ
CactuSoul (27.05.2014), Firegirl777 (26.05.2014)
Ինձ հետ պարանորմալ բաներ շատ հաճախ են պատահում, գրեթե ամեն օր, կփորձեմ գրել մի քանիսը: Մի քիչ վախացնեմ
Ուրեմն, մի օր դասից գնում եմ տուն, որ էնտեղից էլ բլոկնոտս վերցնեմ ու գնամ պարապմունքներիս: Ու երբ արդեն հասնում էի տուն, մտածեցի. "Ես էսօր պարապմունքի բայց ո՞նց եմ գնալու, պապիկը հենց նոր մահացավ...": Հասա տուն, ասացին, որ պապիկս մահացել է:
Մի անգամ էլ, դրանից հինգ տարի առաջ, երբ եղբայրս բանակում էր, քեռիս եկավ ու ասեց, որ եթե ուզում եմ նամակ գրել, շուտ գրեմ, որովհետև գնալու էր մոտը ու իմ նամակը կարող էր տանել: Եղբորս հետ շատ մոտ էի ու իմ բազմաթիվ գաղտնիքներ գիտեր ինքը: Շատ էի կարոտել, լիքը խոսելու նյութ էր կուտակվել, բայց նամակը գրեցի շատ անկապ, մի բան ինձ ասում էր, որ էդ նամակը շատերն են կարդալու, բայց եղբորս չի հասնելու: Նամակս ջրիկ-հիմար բան ստացվեց, ու ինձ միևնույն էր՝ ով կկարդար: Այդ օրը ինքը բանակում հանկարծամահ եղավ: Թաղման օրը տեսա նամակս իր սենյակում՝ բացված:
Այ սենց բաներ...
Find what you love and let it kill you. (c) Bukowski
*e}|{uka* (18.01.2009), CactuSoul (27.05.2014), Norton (19.01.2009), Sambitbaba (19.12.2012), Srtik (19.01.2009), Terminator (18.01.2009), ԿԳԴ (18.01.2009), Ուլուանա (18.01.2009)
Իսկ ես մի օր գիշերը արթնացա,որ ջուր խմեմ, հյուրասենյակով պետք է անցնեմ ,որ հասնեմ խոհանոց: Տեսնեմ հյուրասենյակի բազկաթոռին մեկը նստած ծխում է: Սկզբից մտածեցի պապաս ա , ձայն տվեցի շարունակում էր ծխել: Հետո վախեցա ,գոռացի ,լաց եղա, մամաենք լսեցին եկան ,լույսը վառեցին ու այդ երևույթը չքացավ:Ինձ համողել եմ ,որ աչքիս ա երևացել, կամ էլ չգիտեմ , բայց շատ իրական էր:![]()
Ariadna (17.12.2012), Sambitbaba (19.12.2012), Արէա (16.12.2012), Ուլուանա (17.12.2012), Վոլտերա (30.05.2014)
Մեր բաղնիքի լույսն ինքնիրան միանում ա: Ամեն անգամ գնում անջատում եմ, էլի միանում ա![]()
Արէա (16.12.2012)
Ինձ հետ մի անգամ շատ տարօրինակ բան է եղել, որը մոռանալ չեմ կարող։
Նույն բանը իրար հետևից երկու անգամ է կատարվել. կյանքիս մի քանի վայրկյանը երկու անգամ եմ ապրել։
Քույրիկիս հետ սենյակում էի, ինքը մի անկյունում, ես՝ մյուս։ Մոտեցավ ինձ, բան հարցրեց։ Մեկ էլ՝ շըրխկ, դուբլ երկրորդ։ Քույրիկիս հետ սենյակում եմ, ինքը մի անկյունում, ես՝ մյուս։ Մոտեցավ ինձ, բան հարցրեց։
Սարսափելի ապրում էր։ Ուղեղս կախվել էր։
Երևի «ծրագրային խափանում» էր, թե ինչ, բայց անմիջապես ուղղեցին վերևներից։ Էլ էդպիսի բան չկրկնվեց։
CactuSoul (27.05.2014), Firegirl777 (26.05.2014), Sambitbaba (26.05.2014), Արէա (26.05.2014), Վոլտերա (30.05.2014)
Ժողովուրդ, պարանորմալ տակ պարանորմալ՝ արդեն քանի տարի կրկնվող երազ է ինչ-որ հին կելտական ամրոցի մասն, իբր էնտեղի ժառանգն եմ ու երազում ես չեմ, շեկ աչոն եմ, եկել եմ նախնիներիս ամրոց ու հանդերձյալ աշխարհից ինձ ինչ-որ ամրոցում սպանված թշնամիների ուրվականներ են հետապնդում: Հիմա զուգատիպությունը՝ ամեն անգամ երազը սկսվում է հենց պատռվող թղթի ձայնով, երազում երբ ուրվականներից ինչ-որ մեկը հետևում է ինձ, էլի ահավոր հաստակ քամուց քշվող թերթերի ու պատռվող թղթի ձայն է լսվում էն աստիճան, որ երազից հետո եթե մոտս թուղթ են պատռում, միանգամից վեր եմ թռչում...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մի բան էլ ես պատմեմ, իմ հետ շատ բաներ տեղի չեն ունեցել, հիմնականում հորինում եմ ու մարդկանց վախեցնում (ոչ մեկի չասեք) բայց էս մեկը իրոք եղելա: Իմ համար պառկած էի տեղիս մեջ, չեմ հիշում ցերեկ էր թե գիշեր, դեռ քնած չէի, մեկ էլ դիմացս սպիտակ շորով մի արարած հայտնվեց, երևի բարի էր ու աղջիկ, չգիտեմ, որովհետև շատ վախեցա /ես վախենում էն բաներից, որ չեմ հասկանում/ ու աչքերս պինդ փակեցի, որ ինձ տրամադրեմ ու տեսիլքս կորի: Իսկ նա համ չէր կորում, համ էլ ձեռքին պատառաքաղ ու աման կար, իրար էր խփում ու ծիծաղում: Մի 2-5 րոպեից ձայները կորան, բացեցի աչքերս էլ չկար
շատ ուրախ եմ, որ ինձ էլա գոնե մի անգամ բախտ ընձեռնվել շփվել անհասկանալիի հետ
Ուլուանա (26.05.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ