Դե, դու բանական մարդկանց մասին ես խոսում: Իսկ ես դրանց հետ ի՞նչ գործ ունեմ, չեմ հասկանում...
Ապրես: Եվ սա տևում է երեք ամիս: Եվ առայժմ ամեն ինչ ժխտել ես միայն ու նոր պարզել, որ չի խաբում: Իսկ կբուժես թե ոչ, դեռ չես էլ պարզել... Մի երեք ամիս հետո էլ կպարզես, որ ասենք քաղցկեղ է դա ու չի բուժվում, ու կնոջը կասես "Բա՜յ"... Ես չեմ ասում, որ միշտ այդպես է, բայց այդպես էլ է պատահում, չէ՞...Վերցնենք օրինակ: Մի կին գնաց բժշկի աջ աճուկային շրջանում ուժեղ ցավերով: Բժիշկը չի նստում, մտածում, թե էդ հիվանդի մեռած մաման էն աշխարհից ազդակ ա ուղարկում: Առաջինը պետք ա կույր աղու որդանման ելունի բորբոքումը հերքել: Հետազոտեց, պարզեց, որ էդ չի: Հետո անցնում ես ձվարաններին: Ձվարանների բոլոր տեսակի հիվանդությունները (ապոպլեքսիա, կիստա, բորբոքում, արտաարգանդային հղիություն և այլն) հերքելուց հետո անցնում ես որովայնի խոռոչում այլ օրգանների հիվանդություններին (օրինակ՝ ստամոքս, քիչ հավանական ա, բայց մեկ-մեկ ցավն էդտեղ էլ ա տեղակայվում): Երբ պարզում ես՝ որովայնում ամեն ինչ նորմալ ա, անցնում ես մյուս հավանականին. հոգեկան խանգարումներ, որոնք մարնականով են դրսևորվում: Եթե դա էլ ես ժխտում, հաջորդ հավանական տարբերակն էն ա, որ հիվանդդ խաբում ա: Եթե պարզվում ա, որ չի խաբում, նոր կարաս մտածես, որ իրա մահացած մաման ազդակներ ա ուղարկում կամ էլ այլմոլորակայինները վրան գիտական փորձեր են դնում:
Իսկ այս կնոջ քուրը, նույնպես աջ աճուկային շրջանում ուժեղ ցավերով (եսի՞մ, երևի ընտանեկան է...), գնում է մի ոչ տրադիցիոն բժշկի մոտ, (եկ այս պահին չխոսենք շառլատաններից, լա՞վ), սա ձեռքը դնում է էս կնոջ աջ աճուկային շրջանին ու երկու րոպեում բուժում է կնոջը: Կա՞ն նման դեպքեր, թե ոչ: Եվ անկախ մահացած մամայի ու այլմորակայինների:
Բյուր, ես ամենայն լրջորեն հայտարարում եմ, որ Ուլուանայի ասած նկարի պատմության քո բացատրությունների մեջ ոչ գիտության, ոչ էլ հավանականության նշույլ անգամ չկա, և բացատրություններդ լրիվ աբսուրդ են,Սեմյուէլ Բեկկետն էլ երանի է տալիս քո ֆանտազիային:Իսկ դու բոլոր դեպքերը վերցնում ես, հավանական բացատրությունները թողած միանգամից ընկնում ես մահացած մամաների ու չգիտեմ ինչերի հետևից:
Եթե աշխարհը քո տրամաբանությամբ շարժվեր, մենք բոլորս վաղուց ուղղակի պրծած կլինեինք արդեն ու չէինք հասցնի նույնիսկ մեռնել անբուժելի քաղցկեղիցցց...Եթե աշխարհը քո տրամաբանությամբ շարժվեր, էսօր ո՛չ գիտությունը կզարգանար, ո՛չ էսքան բան կիմանայինք տարբեր բաների մասին, այլ կշարունակեինք հավատալ, որ կայծակն աստվածներն են առաջացնում, չար ուժերը խնձորը ծառից գցում են, իսկ քաղցկեղն էլ սխտորով բուժվում ա![]()
Էջանիշներ