մի դեպք հիշեցի, որ տենց էլ բացատրությունը չեմ ունեցել. գուցե հեչ էլ պարանորմալ չի ու բացատրությո՞ւն փորձեք տալ )))
Բանակում է եղել: Ուրեմն սենյակ, կոմպ, կոմպի մոտ նստած զինվոր (էդ ես չեմ), կոմպով միացրած երաժշտություն, ես էլ հեռախոսով բզբզում եմ սենյակի մյուս անկյունում: Աչքովս ընկավ սեղանին դրված երկու լիտրանոց շշով սփրայթը: Ալարեցի բաժակ ճարել, տենց մի կում խմեցի, կանգնել էի միչև էդ, որտև սեղանը աթոռիցս հեռու էր: Կուլ տալուց ոնց որ օդ էլ լիներ հետը ներս գնալուց, հետո անջատվեցի, բան չեմ հիշում, մեկ էլ հիշում եմ, որ աչքերս բացեցի, գլուխս ուժեղ ցավում էր, շիշը դրված էր սեղանին, ես ծեփված էի պատին, ծնկներս ծալված էին ոնց որ թեենթադրում եմ, որ գլխիս ցավը պատին խփելուց էր եղել: Երևի 2-3 վայրկյան էր տևել էդ откючкаյի վիճակը: Ենթադրում եմ, որ երաժշտության ձայնը խանգարել էր էն զինվորին լսելու գլխիս՝ պատին խփելու ձենը: Ու մեկ էլ որ ուշքի եկա, ինչ-որ բան էր խոսում էդ տղեն, շա՜տ հեռվից էր գալիս ձենը, չէի լսում նորմալ, հետո քիչ-քիչ լսելի դարձավ:
Ու տենց ընթացքում մոռացա էդ դեպքի մասին, էս թեման հերթական անգամ տեսնելիս հիշեցի![]()
Էջանիշներ