User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 328 հատից

Թեմա: Եթե չլինեին ձեռքերս…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու կորցնում ես այս դահլիճը, դու լքում ես բեմը,
    Փառքը քեզ սպառող դահիճ էր, փշրվել է վեմը,
    Որի վրա վստահ կանգնած շպրտում էիր դերեր,
    Նրանց , ում գիտեիր պատժել, բայց չգիտեիր ներել...

    Իսկ դու, երբ ծնվում էիր, արդեն գիտեիր ապրել,
    Քո առաջին " քայլը" պորտալարն էր ''կապել''...
    20/04/2013 (c) Ծով

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.05.2013), My World My Space (02.05.2013), Nadine (02.05.2013), Sambitbaba (14.01.2015), Նիկեա (02.05.2013), Վոլտերա (02.05.2013)

  3. #2
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ներես...
    Կյանքը ամենուր է, պետք է միայն ապրել,
    Անկումներդ անգամ չար կատակն է նրա,
    Որ ծխել է հույսդ, մոխիրները թափել
    Աչքերիդ մեջ, շաղել արցուներիդ վրա...
    Կթուլանա՞ս արդյոք, երբ ուժերդ սպառվեն,
    Կանզգայնանա՞ս այնքան, որ երազդ մեռնի,
    Կվախենա՞ս մթից, երբ լույսերը մարեն,
    Կդադարե՞ս հուսալ, որ քեզ համար հեռվից
    Ելք կա ... կյանքը մի բան քեզ չի ների,
    Թե հանձնվես, թե տանուլ տաս բախտի խաղը
    Եթե չապրես, եթե գործդ թողնես թերի,
    Դու չես տեսնի, այն, ինչ պիտի տեսնես վաղը...
    Ամենուր է կյանքը`գրքում, ֆիլմում, քո գրպանում,
    Ոչ մի դեպքում, հիշի'ր,պիտի տեղի չտաս,
    Նա նետում է քեզ ցած, հետո ինքն էլ հանում
    Միայն եթե ներես, եթե քո ձեռքը տաս... 22/04/2013 (c)Ծով

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.05.2013), einnA (05.05.2013), Sambitbaba (14.01.2015), Stranger_Friend (02.05.2013)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կմերկանաս այնքան, որ կթվա ճիշտ ես,
    Որ կթվա մի պահ, թե չես զղջա վաղը,
    Կհայտնվի մեկը, մեկը ով որ միշտ էլ,
    Կհամոզի, որ ամեն ինչ խաղ էր...
    Ու ձեռքերդ, հոգ չէ, թե չուզենան շարժվել,
    Դա մի պահ է, ցավին սովորեցիր վարժվել...
    01/05/2013(c)Ծով

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (05.05.2013), Nadine (02.05.2013), Sambitbaba (14.01.2015), ԱնԱիդա (01.05.2013), Մարկիզ (01.05.2013), Նիկեա (02.05.2013), Վոլտերա (02.05.2013)

  7. #4
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրերդ միշտ թող գնալուց առաջ,
    Որ քեզ թվա , թե հետ ես դառնալու,
    Գնա միշտ ուղիղ, քայլիր միշտ առաջ,
    Որ ճամփան հիշես վերադառնալու...
    Մաքրիր սենյակը, գրքերի փոշին,
    Օծանելիքդ սիրած մի վերցրու,
    Պահարանում էլ թող մի զույգ կոշիկ,
    Իսկ ժամացույցդ ինչ-որ տեղ կորցրու'...
    Հեռախոսիդ թող հաղորդագրություն,
    Որ երջանկության մոտ ես դու գնում,
    Երջանկությանն էլ կարճ մի գրություն,
    Ասենք նրան էլ պահակ ես թողնում...
    Տանը, քո տանը. կամ ինչ-որ մեկի,
    Որտեղ դու արդեն վաղուց չես ապրում,
    կամ Նրանց, ովքեր քո կյանքի ղեկից,
    Կողմնացույցներ են անիմաստ կապում...
    Իրերդ միշտ թող գնալուց առաջ,
    Որ թվա,թե դեռ հետ ես դառնալու,
    Գնա' միշտ ուղիղ, քայլիր միշտ առաջ,
    Որ ճամփան հիշես վերադառնալու...
    01/05/2013 (c)Ծով

  8. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.05.2013), einnA (05.05.2013), ivy (01.05.2013), My World My Space (02.05.2013), Nadine (02.05.2013), Peace (02.05.2013), Sambitbaba (14.01.2015), StrangeLittleGirl (03.05.2013), Stranger_Friend (02.05.2013), Tig (02.05.2013), ԱնԱիդա (01.05.2013), Դատարկություն (02.05.2013), Մարկիզ (01.05.2013), Մինա (03.05.2013), Նիկեա (02.05.2013), Ուլուանա (01.05.2013)

  9. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգում ես` ինչպես է փոխվում քո կյանքը,
    Միայն մի խոսքով, մի ակնթարթում,
    Ցավին հաջորդեց հանկարծ բերկրանքը,
    Աննկատ, ինչպես աչքերն են թարթում...
    Զգում ես ինչպես է ընդունում ձևեր
    Քո նյարդերի հետ կապում մտքերդ,
    Կյանքը վաղուց է ուղին քո ձևել,
    Քեզանից առաջ թողել հետքերդ...
    Նա քեզ հսկում է ամեն վարկյան ու
    Նա քեզ ապրել է լոկ սովորեցնում,
    Ինչպես քեզանից անբաժան ուրու,
    Քեզ հետ գտնում է ու քեզ հետ կորցնում..
    Զգում ես` ինչպես է փոխվում քո կյանքը,
    Լոկ մի հայացքով, Մի ակնթարթում,
    Իրականացնում քո երազանքը
    Աննկատ, ինչպես աչքերն են թարթում...
    02/05/2013 (c) Ծով

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.01.2015), aragats (03.05.2013), CactuSoul (05.05.2013), einnA (05.05.2013), My World My Space (03.05.2013), Nadine (03.05.2013), Sambitbaba (14.01.2015), Stranger_Friend (03.05.2013), Գալաթեա (03.05.2013), Մինա (03.05.2013), Ուլուանա (03.05.2013)

  11. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարանոցին ոսկյա խաչ գամած այս ողորմելի կեղծ բարեպաշտը,
    Պատարագներին տարածում է լոկ իր ոգու սովը, ոգու երաշտը...

    Եվ ինչի համար, Ես քեզ հավատամ, Աստծո տաճարը անարգած հովիվ.
    Երբ մի դար առաջ քո պատերի տակ քո ծառաները մեռնում էին սովից...

    Ու պատմությունը այդ կրկնվում է, ու նորից, նորից աղոթքն այդ կեղծ է,
    Չկան այլևս, գուցե չլինեն Ամենայն հայոց նոր բանաստեղծներ...

    Տարօրինակ է, որ ես այստեղ եմ, բայց ինձ թվում է, թե այստեղ չկամ,
    Այս առուծախի անվերջ հոսանքում ու հայացքներում` ինձ խորթ ու չկամ,

    Նրանք վաղուց են ստորաբար ծամել ինձ բաժին հասած վերջին նշխարը,
    Իսկ Տիրոջ որդին միամիտ էր, երբ կարծում էր պիտի փոխի աշխարհը...

    Գուցե իր հայրն էլ, ինչպես իմ հայրը, այդպես փորձում էր որդուն ճանաչել,
    Անմեղները միշտ այս երկրի վրա մեղավորների ձեռքով են խաչվել...

    Բավ է, մի տվեք այլևս գամեր կամ փայտ աշխարհը կործանողներին,
    Մի' զոհեք իզուր զավակներին Ձեր ու մի' հալածեք Ձեր ծնողներին...

    03/05/2013(c) Ծով

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (03.05.2013), CactuSoul (05.05.2013), einnA (05.05.2013), kitty (31.07.2016), Nadine (03.05.2013), Peace (04.05.2013), Sambitbaba (14.01.2015), Stranger_Friend (03.05.2013), Tig (03.05.2013), Մինա (03.05.2013), Ուլուանա (03.05.2013)

  13. #7
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերոջս․․․

    Այսքան տխուր նրան ես չեմ տեսել
    Ու թափանցիկ այսքան, այսքան անէ,
    Որ խուսափեմ դիպչել, որ վախենամ ես էլ
    Մոտենալիս նրան փշրել , սպանել․․․
    Որովհետև մինչ այս ինչ գիտեի, սուտ էր,
    Խենթին, որ նրա մեջ հոգեվարք է ապրում,
    Չեմ ճանաչել, նա ապրեցնել գիտեր,
    Մինչ մեռնում էր, գիշերներում հարբում․․․
    Հասկանում ե՞ս, ես չէի կարող տեսնել
    Ես չէի կարող վերծանել այդ սուտը
    Գուցե այնժամ վախենում էի ես էլ
    Թե կհասնի ու կուլ կտա մայրամուտը՝
    Բոհեմների ու ծխի մեջ կորած,
    Զրույցների, որոնման մեջ լույսի,
    Որ սպասում էր գերեզմաններ փորած,
    Թե երբ պիտի թաղեր վերջը հույսի․․․
    ․․․
    Տե՛ր իմ, նա տխուր է քեզ պես մա՛հը մինչև,
    Իսկ ես նրան մինչև մահը չեմ ճանաչել․․․
    14/01/2015(c) Ծով

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.01.2015), Nadine (14.01.2015), Sambitbaba (14.01.2015)

  15. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,752
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի վերադարձ, հիանալի Ծով...

    Էլ մի կորիր, ի՜նչ կլինի...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծով (02.03.2015)

  17. #9
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ,շատիրականում, ես մի քիչ ամաչում եմ, որ ակումբում ոչ մի բանի չեմ հետևում, գալիս եմ հազարից մեկ մի հատ բանաստեղծություն եմ թողնում, գնում եմ, արդար չի, բայց դե:°

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 17.10.2011, 18:09
  2. Օրագիր. Երբ ձեռքերս խնդրում են մտքերիս ստեղծագործել ...
    Հեղինակ՝ A.V...Yan, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 04.10.2011, 20:29
  3. Եթե չլինեին պարտականությունները...
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.04.2008, 12:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •