User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Պապին վերջապես նորմալ արտահայտվեց։

    Լևոն Տեր-Պետրոսյան. Ո՞րն է ելքը Վազգեն Մանուկյանն այսօր ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման երեք տարբերակ՝ ա. ռազմական հեղաշրջումը, բ. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած համաժողովրդական ճնշման շնորհիվ վարչապետի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհը և գ. գործող վարչապետի կողմից արտահերթ ընտրության անցկացման անթույլատրելիությունը:


    Նա հաշվի չի առնում, սակայն, հետևյալ հանգամանքները. առաջին տարբերակը բացարձակապես հակասահմանադրական է, ինչը գիտակցելով՝ բանակը, հակառակ իր վրա ընդդիմության գործադրած ճնշումներին՝ մերժեց ամենայն վճռականությամբ: Ինչ վերաբերում է Հայրենիքի փրկության շարժմանը, ապա այն այլևս ժամանակավրեպ է, քանի որ ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է:


    Երրորդ տարբերակի հարցում ես լիովին համամիտ եմ Մանուկյանի հետ: Ինչու՞. որովհետև վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը:


    Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը:

    Ընդհանուր եզրահանգման հետ համաձայն եմ, բայց նշածս 2 կետերի հետ հեչ համաձայն չեմ։
    1. Էս պահին ես վստահ եմ, որ եթե նույնիսկ լինի վարչական ռեսուրսի օգտագործում, դա լինելու է գործող իշխանությունների դեմ։ Էս պահին պետական ապարատում մեծ մաս են կազմում Նիկոլից զզված մարդիկ։ Ընդ որում էդ մարդկանցից շատերը զզվում են, որտև ասենք պատերազմ ա կրվել, կամ այլ հիմար քայլերի պատճառով, այլ որտև կոպիտ ասած «կոռմից ա կտրել»։ Խոսեք ցանկացած «գայիշնիկի» հետ։ Սաղ պետական ապարատը կոռումպացված էր, ու հիմա, քանի որ դա համակարգային բնույթ չի կրում, ծավալները խիստ պակասել են, իսկ աշխատավարձերը չեն ավելացել։

    2. Գոնե Լևոնը չպտի դեռ չտեսած ընտրությունները որակի ամենախայտառակ, էն դեպքում, երբ օրին էսօր հիշում են հենց 2008-ի ընտրություններով, որոնց արդյունքում 10 քաղաքացի սպանվեց քաղաքի կենտրոնում։ Չի կարա ինձ Լևոնը համոզի, որ Նիկոլը կարա դրանից վատ բան անի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (15.03.2021), Varzor (20.03.2021), Արէա (16.03.2021), Գաղթական (16.03.2021), Նաիրուհի (19.03.2021), Ներսես_AM (16.03.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •