User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1342 հատից

Թեմա: Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեֆ ջան, ուշադիր կարդալն ու մի քիչ մտածելը լավ բան ա, մեկ-մեկ փորձի․․․ ես հավատում եմ քո ուժերին։

    Ռեպլիկներիդ չեմ պատրաստվում պատասխանել, մի քիչ որ մտածես, ինքդ էլ կհասկանաս, որ դրանք բացարձակ չեն հակասում իմ ասածներին։ Բայց ուղիղ տված հարցերիդ սիրով կպատասխանեմ, ինչքան էլ դրանք «բա էդ խի՞» ձևով շարադրված չլինեն, քանի որ դեռ հավատում եմ քո ուժերին։

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ հարց..., եթե անձը կարևոր չի, խի՞ են ընդհարապես ընտրութուններ անում... կանդիդատներ են գալիս նույն կուսակցություններից, մի անգամ մեկին են ընտրում մյուս անգամ մյուսին... կանդիդատների ինչի՞ են հանդիպում ընտրողներին... իմաստը ո՞րն ա, կարան մի հատ բրոժյուր տան ասեն հես ա մեր գաղափարները ես էլ դրա կրողն եմ...

    քանի գնում ընտրությունների պրակտիկան ավելի ա կարևորվում .... ինչի՞..., եթե սիստեմը պտի նենց լինի, որ ում էլ դնես աշխատի մի քիչ լավ մի քիչ վատ, ուրեմն ընտրությունները կամաց կամաց պտի իմաստը կորցնի, բայց ավելի ա կարևորվում...
    մի՞ հատ նախ նկատենք, որ «մի քիչ լավ մի քիչ վատ»-ի մեջ «մի քիչ»-ները քո ավելացումներ են․․․ ԱՄՆ-ի վերաբերյալ իմ բերած օրինակներում ես ասել էի, որ եղել են ստրկատիրության ջատագովներ ու կաշառակերներ, իրենց թագվորի տեղ դրածներ ու բացարձակ տգետներ, որոնց օրոք երկիրը ամբողջ աշխարհով մեկ պատերազմների էր բռնվում կամ երկարատև տնտեսական ճգնաժամի մեջ էր ընկնում, բայց դրանցից ոչ մեկը համակարգը չկազմաքանդեց, այլ հակառակը՝ համակարգի լծակներ հնարավորություններ ընձեռնեցին վատ իրողություններից ձեռփազատվել ու վերադարձի ուղուն կանգնել․․․

    Ընտրություններն էլ նաև կարևոր են, որովհետև գաղափարներն են կարևոր։ Համակարգը չի որոշում, թե օրինակ երկրի իմմիգրացիոն քաղաքականությունը ինչպիսին է, կամ համասեռամոլերը այսօր իրավունք ունեն ամուսնանալու թե չէ, կամ կանայք այսօր իրավունք ունեն աբորտ անել թե չէ (այս հարցերից որոշների լուծումը համակարգի միջոցով էլ կարելի է ստանալ, բայց դա երկար ճանապարհ կարող է լինել, ինչպես օրինակ ԱՄՆ-ում ստրկատիրության հարցի ու դրա ժառանգած ռասիզմի բացահայտ համակարգային դրսևորումների լուծումները դարեր տևեցին-տևում են), կամ ազատ շուկայի պայմաններում տարբեր ոլորտների կարգավորման մեջ պետությունը ինչքանով պիտի մասնակցի և այլն։ Ու սրա ազդեցությունները ընտրողի այսօրվա վիճակի վրա կարող են ահռելի լինել, բայց նորից, դրանից համակարգը չի կազմաքանդվում, երկիրն էլ չի դառնում նախագահի դուքյանը, ու եթե դառնա էլ, համակարգը հնարավորություն կտա դա շուտափույթ շտկել։

    Մեկ այլ ոչ-անկարևոր պատճառ էլ կա, թե ինչու ընտրությունները ավելի ու ավելի կարևոր են դառնում։ Նույնիսկ այս դարում նույնիսկ ամենադեմոկրատական երկրներում ընտրական մանիպուլյացիաների ակտիվ ձևերից մեկը ընտրողների զսպելն է (voter suppression)։ Ու դրա արագ լուծումը ընտրությունների կարևորության բարձրացումն է, որ մարդիկ իրենք իրենց ընտրական իրավունքների պարտատերը դառնան։ Նաև ընտրական ակտիվությունը կարող է լինել թեկնածուի ընտրարշավի մաս։ Ասենք օրինակ ԱՄՆ-ում իմմիգրանտական ու սոցիալապես ընկճված բնակչության ընտրություններին մասնակցությունը շատ ավելի ցածր է, քան սպիտակամորթ միջին խավինը, իսկ օրինակ Օբամային պետք էին այդ իմմիգրանտների ու աֆրոամերիկացիների ձայները, ինչին հասավ get-out-the-vote հանճարեղ կամպանիայով։ Ու սրան հակառակ, Թրամփը կարողացավ իր պոպուլիզմով ակտիվացնել մի հավատարիմ զանգված, հակառակորդներին էլ ինչպես ասես որ չանպատվեց՝ ընտրարշավը դարձնելով կրկես, որ իրեն գաղափարապես հակառակվողները սրտխառնոց զգան այդ ամբողջ ընտրություններից ու ընդհանրապես չգնան ընտրելու։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (26.05.2018), Վիշապ (25.05.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 24.05.2008, 15:20
  2. Գրառումներ: 617
    Վերջինը: 21.03.2008, 12:37
  3. Երկրորդ Փուլ Լևոն Տեր-Պետրոսյան – Վազգեն Մանուկյան ՞
    Հեղինակ՝ voter, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2008, 18:30
  4. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •