Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտն ասած ժամանակ չկա էս սաղին մեկ մեկ պատասխանելու, բայց մի բան ասեմ..., եթե անձը կարևոր չի ուրեմն ընտրություններն անիմաստ են... հեն ա սիստեմը կա, մեկին դրեք թող ըլնի...
աչքիս կարդալու ժամանակ էլ չունես, դրա համար կրճատ ասեմ․․․

Քաղաքականության մեջ ոչ թե անձնական արժանիքներն են կարևոր (Գիքորի քավորը լավ տղայա, շատ հյուրասեր, ընտանիք սիրող, հավեսով ուտող-խմող մարդ ա, իրեն եմ ընտրելու) այլ մասնագիտական հմտությունները (հասկանում է պետականությունը ինչ է, հասկանում է տարբեր ինստիտուտների ֆունկցիաները և դրանց անկախության երաշխիքները, հասկանում է տարրական մակրոտնտեսական քաղաքականության հիմունքները, ունի գաղափարներով առաջնորդվելու մասնագիտական հետագիծ, բայց նաև կարողանում է ընդհանուր հայտարարի գալու համար գնալ չափավոր փոխզիջումների և այլն)։

Համակարգը պիտի լինի նենց, որ ամենավատ իշխանավորի (պատգամավորի, դատավորի, տեղական իշխանության և այլն) դեպքում էլ երկրի վիճակը անդառնալի չվատթարանա և ապահովի այդ իշանավորից արագ ձեռփազատվելու ու երկիրը բնականոն վիճակի վերադարձնելու լծակներ։ Լավ իշխանավորի դեպքում համակարգը պիտի շարունակի ամրապնդվել, երկրի վիճակն էլ լավանա։ Այսինքն լավ ու վատ պաշտոնյաներից կարող է երկրի ու բնակչության ընթացիկ վիճակը հարաբերականորեն լավանա կամ վատանա, բայց համակարգը նենց պիտի լինի, որ երկու դեպքում էլ մնա հաստատուն ու լավի դեպքում՝ լավանա հետզետե բարելավման քայլերով իսկ վատի դեպքում՝ ամրապնդվի իր համապատասխան հավասարակշռող լծակների հաջող գործածման փորձի փաստով։