User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1117 հատից

Թեմա: Իմ վերևի մարդը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջոնը ինձ մոտ շատ բարեսիրտ մարդու տպավորություն է թողնում: Բախտ չվիճակվեց իրեն ճանաչել գրանցվելուս օրերին, բայց հենց բանակից վերադարձավ, միանգամից երեւաց իր ակտիվությամբ: Հատկապես շատ էի (ու եմ) սիրում իր «եղբայր» բառը, երբ իր այդ բառով համեմված գրառման եմ հանդիպում, ոնց որ լսեմ էդ պահին, ոնց որ մոտիկից ասի: Բացի դրանից Ջոնը շատ խելացի ու հետաքրքիր անձնավորություն է, իր հետ հաճելի է շփվել, իսկ գրառումներին հանդիպելուց, միանգամից այնպիսի միտք ես ակնկալում, որի հետ համաձայն ես լինելու, կամ շնորհակալություն ես հայտնելու:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 19.11.2012, 17:54:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.11.2012), Arpine (19.11.2012), John (19.11.2012), Sambitbaba (19.11.2012)

  3. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջոնը ինձ մոտ շատ բարեսիրտ մարդու տպավորություն է թողնում: Բախտ չվիճակվեց իրեն ճանաչել գրանցվելուս օրերին, բայց հենց բանակից վերադարձավ, միանգամից երեւաց իր ակտիվությամբ: Հատկապես շատ էի (ու եմ) սիրում իր «եղբայր» բառը, երբ իր այդ բառով համեմված գրառման եմ հանդիպում, ոնց որ լսեմ էդ պահին, ոնց որ մոտիկից ասի: Բացի դրանից Ջոնը շատ խելացի ու հետաքրքիր անձնավորություն է, իր հետ հաճելի է շփվել, իսկ գրառումներին հանդիպելուց, միանգամից այնպիսի միտք ես ակնկալում, որի հետ համաձայն ես լինելու, կամ շնորհակալություն ես հայտնելու:
    Smokieն, ոնց որ իրա ավատարի մեջի նապաստակը լինի: Բարի, երբեք մտքովդ չի անցի, թե մի օր Սմոքը որևէ թեմայում որևէ մեկի հետ կարող է վիճել, սաղին սիրում ա: Ինչ ասեմ, պոզիտիվության տիպար ա: Հա մեկ էլ անունից կկռահեք, որ Սմոքը հին, ռետրո երգեր ա շատ սիրում: Ինձ մոտ են տպավորությունն ա, որ տունը հին պլաստինկեքի հավաքածու ունի /եթե չունես, սկսի հավաքել, մի քանի տարի հետո Հայաստան տենց բան հազիվ կճարեք ու գերմանացիների նման ահագին փող կտաք մի հատ տենց բան առնելու համար /

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.11.2012), Arpine (19.11.2012), einnA (25.11.2012), erexa (19.11.2012), One_Way_Ticket (19.11.2012), Sambitbaba (19.11.2012), Smokie (19.11.2012), yerevanci (19.11.2012), Yevuk (20.11.2012), Շինարար (23.11.2012), Ուլուանա (19.11.2012)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Sagittarius-ին սկզբերում նենց ահագին քյառթու, չոր ու ցամաք մարդու տեղ էի դրել, չգիտեմ ինչու. երևի համարյա չէի կարդում, դրանից էր, կամ էլ մականունը շփոթում էի ուրիշ անդամի մականվան հետ: Հետո տեսա, որ խելացի, իր դեմքը ունեցող ակումբցի ա՝ կարծիք ունի ու կարողանում ա իր կարծիքը պահել ու հիմնավորել, ու հիմա ինքը ինձ համար էն «տոլերանտության մարմնացում» մարդկանցից ա ստեղ, ինչը միանշանակ լավ ա: Հետաքրքիր մարդ ա, կուզեմ իր հետ ռեալում հանդիպել (հա, դեռ կան տենց ակումբցիներ, ում չեմ տեսել, բայց կուզեի ): Բայց մեր մեջ ասած՝ սրա համար չեմ մտել իր մասին գրելու. ստեղ պետք ա անպայման նշել, որ Sagittarius-ը սիրում ու հասկանում ա համակարգչային խաղերն ու դրանց հետ կապված ամեն ինչ, իսկ դա իրականում շա՜տ մեծ գովեստ ա, որ քչերը կարող են հասկանալ: Ես հասկացել եմ : Ու ես որ չնշեմ, ոչ մեկ չի նշի էդ հրաշալիագույն փաստը, ու դա աններելի սխալ կլինի :
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.11.2012), Freeman (26.11.2012), One_Way_Ticket (19.11.2012), Sagittarius (20.11.2012), Sambitbaba (19.11.2012), Smokie (20.11.2012), Աթեիստ (20.11.2012), Ուլուանա (19.11.2012), Ռուֆուս (07.02.2013)

  7. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հազա՜ր ներողություն, բայց հա, նորից ես եմ գրում

    Կլօր
    հենց ուղիղ քեզ դիմեմ էլի, ոչի՞նչ
    ես քեզ նենց եմ սիրում, ոնց որ ախպերս լինես, այ տենց սիրում եմ, ու որ ախպեր ունենայի, կուզեի, որ քո նման լիներ
    սիրում եմ դու ոնց ես մի բան պատմում, քո հետ հավես ա
    հետո ահավոր սիրում եմ քո նրբանկատ լռությունները մեկ-մեկ, հա բա կարող ա՞ գիտես՝ չեմ նկատում
    ակումբի անժխտելի արժեքներից մեկն ես ինձ համար, ուրախ եմ, որ մենք ծանոթացանք ու ընկերացանք, արդեն հուզմունքից ձայնս կտրվում ա, ինձ կներեք...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.11.2012), erexa (20.11.2012), Sagittarius (20.11.2012), Smokie (20.11.2012), Աթեիստ (20.11.2012), Հայկօ (19.11.2012), Նաիրուհի (21.11.2012), Ռուֆուս (19.11.2012)

  9. #5
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,663
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    impression

    Քո թույլտվությամբ, ես կփոխեի անունդ - IMPRESSION:
    Որովհետև դու տպավորություն չես, դու՝ շատ մեծ տպավորություն ես: Ու չմոռացվող…
    Բայց երբեմն ցանկություն է լինում կոչել քեզ - In-pression: Քո պոէզիան կարդալիս:
    Որովհետև այնքան մեծ է քո պատճառած հաճույքի ծանրությունը, որ սկսում է ճնշել…
    Հաճույքի ծանրությունից մարդ սկսում է նախանձել քեզ:
    Երբ կարդում եմ բանաստեղծություններդ, ոնց որ քո հետ բեսեդկայում նստած զրույց անեմ: Ես նստած եմ նստարանին, իսկ դու՝ ճաղերին…

    Հ.Գ. Նաև համոզված եմ, որ շատ լավ ընկեր ես… Հ.Գ.
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.11.2012), impression (19.11.2012), Աթեիստ (20.11.2012), Նաիրուհի (21.11.2012)

  11. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sambitbaba-ն շատ տարբերվող է: Ու էն վիրտուալ կերպարներից է, որ դժվար է միանգամից (կամ նույնիսկ երկար ժամանակից հետո) հասկանալ, թե որ սեռին է պատկանում: Ինձ շատ հետաքրքիր են էն մարդիկ, որոնց մոտ մարդ լինելն ավելի ուժեղ է արտահայտված, քան սեռ լինելը: Կան մարդիկ, ովքեր հատուկ են էդ «գաղտնիությունը» խաղում, բայց իր դեպքում դա խաղ չի:
    Մի բան էլ, որ ինձ շատ դուր է գալիս նրա մեջ էն է, որ ինքը ընդգծված էնտուզիազմով է արտահայտում իր մտքերը՝ մտածված, դասավորած, հետաքրքիր ձևով մատուցված: Էնպես չի, որ բացեց, մի բան արագ-արագ գրեց, գնաց: Չէ, իր ամեն գրառումն իսկական գրառում է՝ հագեցած ու հետաքրքիր: Երբեմն լինում է, որ դժվար եմ հասկանում իրեն կամ նույնիսկ չեմ կարողանում հետևել մտքերի անսպասելի ընթացքին (օրինակ՝ «Երևակայական ընկեր» թեմայում), բայց միևնույն է հարգանքով եմ վերաբերվում իր ամեն գրածին, որովհետև ամեն մեկը մի առանձին պատմություն է, Ակումբում թողած մի յուրահատուկ հետք:
    Եվ գլխավորը, զգացվում է, որ բառերի հետևում գտնվողը հոյակապ հատկանիշներով օժտված մարդ է:
    Լավ է, որ ինքը կա Ակումբում:

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.11.2012), einnA (25.11.2012), erexa (20.11.2012), Sambitbaba (20.11.2012), Smokie (20.11.2012), Աթեիստ (20.11.2012), Արէա (20.11.2012), Նաիրուհի (21.11.2012), Ուլուանա (20.11.2012)

  13. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այվայի հետ ինչ տիպի հարաբերություն ասես չեմ ունեցել, կռիվ, սեր, երևի նույնիսկ ատելություն իրա կողմից...

    Լավն ա ինքը շատ, պարզ, միամիտ ու հիմա արդեն գերմանացու ուղիղամտություն... Կարոտել եմ իրան ու նրա փոքրիկին, որի հետ սկզբում նույնպես վիճեցի, ինչպես և նրա մեծիկի հետ, բայց հետագայում ամեն ինչ հարթվեց: Կարոտել եմ Իվու:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.11.2012), ivy (20.11.2012), Աթեիստ (20.11.2012), Նաիրուհի (21.11.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նվիրիր երգ վերևի մարդուն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 2365
    Վերջինը: 05.06.2020, 09:03
  2. Իմ վերևի մարդու գրառումները
    Հեղինակ՝ impression, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 208
    Վերջինը: 18.06.2018, 05:18
  3. Իմ վերևի ստորագրությունը
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1212
    Վերջինը: 11.07.2014, 13:16
  4. Իմ վերևի մականունը
    Հեղինակ՝ Belle, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 288
    Վերջինը: 05.06.2014, 21:00
  5. Իմ վերևի մարդը - 3
    Հեղինակ՝ NetX, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 675
    Վերջինը: 12.05.2008, 16:37

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •