Անծանոթ ջան, մարդ փոխվում է ամեն վայրկյան և գոյություն չունի մեկը, ում հետ այդ գործողությունը տեղի չի ունենում:
Բայց եթե մարդու ներսում ինչ-որ բան արմատապես չի փոխվել, այնպես, որ մարդ ինքը զարմանա ու սկզբում չհասկանա անգամ տեղի ունեցածը. այնպես, ինչպես եթե ծիածանի վրա մի ութերորդ գույն նկատեիր, կամ մի յոթերորդ զգացմունք հայտնաբերեիր քո մեջ… Մի անակնկալ փոփոխություն, հուզմունք, չգիտեմ… արթնացում…
Այդ փոփոխության համեմատ ասածդ փոփոխությունները ամենօրյա հագուստ փոխելու պես մի բան են դառնալու քեզ համար, երբ դա տեղի ունենա: Իսկ դա տեղի կունենա, հաստատ: Մարդ, ով կռիվներ է տալիս այդ հարցի վերաբերյալ, արդեն այդ փոփոխության ընթացքի մեջ է և հետդարձի ճանապարհ չունի: Ես գիտեմ նրան, ով ոչ այնքան վաղուց անցավ այդ ճանապարհը և նրա արթնացումն այսօր շատերին է ջերմացնում: Ու ես համոզված եմ, որ երբ նա կարդա այս տողերը, կհասկանա, որ իր մասին եմ խոսում, քանզի գիտի, թե ինչ ի նկատի ունեմ:
Եվ գիտե՞ս ինչու:
Որովհետև նա արդեն դադարել է իր փոփոխությունների հաշվապահը լինել մի կողմից, իսկ մյուս կողմից էլ՝ թքած ունի, փոխվու՞մ են ուրիշները, թե ոչ:
Էջանիշներ