Իմ կարծիքով, տաղտկալի կյանքի հետևանք ա. ինքն իր կյանքից դժգոհ ա, համարում ա անհետաքրքիր ու ձանձրալի, դրա համար էլ լուրջ դրական փոփոխության կարիք ա զգում, որն իր կյանքը կտրուկ կփոխի։ Տարիների առաջ ես էլ ունեի նույն մտքերից, ու իմ դեպքում նշածս պատճառներն էին գործում։ Բայց ինձ դա չէր խանգարում առանձնապես, հակառակը՝ հույս էր տալիս ապրելը շարունակելու

։ Հենց որ կյանքս հետաքրքիր դարձավ, որոշ դրական փոփոխություններ եղան, ու ես արդեն քիչ թե շատ գոհ էի կյանքիցս, էդ մտքերն էլ ինքնըստինքյան անցան։ Եթե իրեն իսկապես խանգարում են էդ մտքերը, ապա կարծում եմ՝ պետք ա ուղղակի աշխատել դրանց պատճառը վերացնել, այսինքն՝ փորձել ինքնուրույն ինչ–որ բան անել կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար, ոչ թե սպասել, որ էդ փոփոխությունը պատահար հանկարծ տեղի ունենա։ Գիտեմ, ասելը հեշտ ա, բայց, իմ կարծիքով, դա ա ելքը, պիտի ինքը փորձի ինչ–որ բան փոխել իր կյանքում, որ երջանիկ պատահականությունների վրա չլինի հույսը։
Էջանիշներ