չգիտեմ հարցս ճիշտ տեղ եմ գրում թե ոչ... բայց կասեք հուսահատ մարդկանց հետ ինչպես վարվել?
չգիտեմ հարցս ճիշտ տեղ եմ գրում թե ոչ... բայց կասեք հուսահատ մարդկանց հետ ինչպես վարվել?
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Իրականում հուսահատությունն ու դրա բուժումը խիստ անահատական ու տարիքային բնույթ են կրում: Օրինակ, 15 տարեկանի հուսահատությունն ու 50 տարեկանի հուսահատությունը լրիվ տարբեր ձևերով է ,,բուժվում,,: Եթե մոտավոր տարիք ասեք, ավելի հեշտ կլինի կողմնորոշվել, խորհուրդներ տալը, բացի այդ, կարևոր է նաև, թե ինչն է հանգեցրել հուսահատության, կախված պատճառի լրջությունից՝ խնդրի հաղթահարումը ուղիղ համեմատական բարդանում է:
Ingrid (31.01.2013), Sambitbaba (31.01.2013)
դեռահաս՝ 16 տարեկան... հիմա մոդա դարձած սիրուց տառապողներին....
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Որքան էլ տարօրինակ է, դա բոլոր տարիքների համար է կատաստրոֆիկ ծանր հիվանդություն, ուղղակի ավելի մեծ տարիքում մարդիկ ավելի լավ են հույզերը թաքցնում: Բուժումը համարում եմ ուշադրության նոր առարկա գտնելը՝ երաժշտություն, սպորտ, ճամփորդություն, երբեմն սիրուց տառապելը բուժում է ամենասովորական հոբբին, ես կենդանի օրինակներ ունեմ, բայց ընդհանրացնել չեմ կարող: Ուղղակի եթե մարդուն նախքան հուսահատությունը ճանաչել եք, գիտեք, թե ինչ հետաքրքրություններ է ունեցել, աստիճանաբար վերադարձրեք նախկին հետաքրքրությունները, անընդհատ կյանքում նոր ու հետաքրքիր էջեր բացեք, նոր մարդկանց հետ ծանոթացրեք ու որոշ ժամանակ անց դեպրեսիվ վիճակը կվերանա: Ամեն դեպքում, այս ձևը եթե չօգնի, գոնե չի վնասի:
Ingrid (31.01.2013), Sambitbaba (31.01.2013)
Alphaone (31.01.2013)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Տես, որ վերադառնում ենք այլ թեմայում մեր կիսատ մնացած զրույցին, Անծանոթ ջան:
Բոլորովին էլ "չգիտես ինչու" չի, սիրելիս: Կներես, նորից այդ բառն ասացի, բայց ինչ արած, կեղծել չեմ սիրում…
Բոլորովին էլ "չգիտես ինչու" չի, և նույնիսկ շատ լուրջ պատճառ կա դրա համար:
Այնտեղ, որտեղից մենք գալիս ենք ֆիզիկական աշխարհ, սիրոց բացի ուրիշ ոչինչ գոյություն չունի և մենք ինքներս էլ այդ սիրո մասնիկներն ենք: Բայց մեր ֆիզիկական աշխարհ գալու պայմաններից մեկն է, որ մենք պետք է մոռանանք, թե ով ենք իրականում: Եվ մեր աշխարհ գալու հիմնական նպատակն էլ հենց այդ է. հնարավորինս հեռանալ այդ Ամենայն Սիրոց, մոռանալ նրա գոյությունն անգամ, և հազար ու մի դժվարություններ, պրոբլեմների, փորձությունների միջով անցնելով, ֆիզիկապես ապրել ու փորձով հասկանալ, թե ինչ է սերը և նորից արժանանալ Ամենայն Սեր կոչմանը: Դա շատ դժվար փորձություն է և արդյունքը ձեռք է բերվում ոչ թե մեկ կյանքում: Մենք բազում կյանքեր ենք ապրել դրան հասնելու համար ու արդեն շատ մոտ ենք վերհիշելուն: Դրա համար պետք է ուղղակի վստահես, գնահատես ինքդ քեզ և հավատաս քո ուժերի հզորությանը:
Ահա թե ինչու ենք մենք բոլորս "կոտորվում սիրո պատճառով": Իսկ թե ինչու "մանավանդ դեռահասները"… դա էլ է բնական. նրանց զգացմունքներն ավելի հզոր են, քան տարիքավորներինը:
Բայց դա արդեն այլ թեմա է:
Հ.Գ.Ասա, թող փոխի իր ավատարը, ստորագրության հետ միասինչգիտեմ հարցս ճիշտ տեղ եմ գրում թե ոչ... բայց կասեք հուսահատ մարդկանց հետ ինչպես վարվել?
դեռահաս՝ 16 տարեկան... հիմա մոդա դարձած սիրուց տառապողներին....
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սերը միայն երկու սեռի զգացմունքները չեն, որոնք պատրաստվում են ընտանիք կազմել, ամուսնանալ.... Սերը լինում է դեպի մայրը, եղբայրը, ընկերը... Սիրո շատ տեսակներ կան.... Ես չգիտեմ ձեր բնակության վայրը, չեմ կարող ընդհանուր ասել, բայց Երևանում հիմա իրոք մոդայիկ է դարձել սիրահարվելը, ընկեր կամ ընկերուհի ունենալը՝ անչափահասների մոտ.... ես դա ճիշտ չեմ համարում, ամեն ինչ իր ժամանակն ունի, ես չեմ հավատում դեռահասների սիրուն... դա ուղղակի հրապուրանք է, դեռահասներն ամեն ինչ սրտին մոտիկ են ընդունում և դա էլ բերում է շատ հիասթափությունների....
ճիշտն ասած չհասկացա ում ի նկատի ունեք...Ասա, թող փոխի իր ավատարը, ստորագրության հետ միասին
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Հուսահատ մարդուն պետք է բացատրել, որ նման իրավիճակում կա ընտրության երկու տարբերակ, կամ` իրավիճակի ծանրությունից ճկվում ես, թուլանում, կոտրվում ես, կամ էլ ինչպես Նժդեհն է ասում` թուլությունը ծնված է սնուցանելու ուժը, այսինքն հաղթահարելով հերթական փորձությունը դառնում ես ավելի ուժեղ, կայուն եւ անսասան: Շատ կարեւոր է հստակ դիրքորոշումը թե որն է քո նպատակը: Եթե չկա կոնկրետ նպատակ, մարդուն դուր է գալիս տառապելը, ապա հազիվ թե նրան հնարավոր լինի օգնել, եթե կա նպատակ ապա հուսահատ մարդը պիտի անընդհատ կրկնի` էս իրավիճակը ինձ ուժ է տալիս, ես դառնում եմ ավելի ուժեղ:
Հավատացեք երբեմն մարդուն դուր է գալիս տառապելը:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
erexa (31.01.2013), Sambitbaba (31.01.2013), Ուլուանա (31.01.2013)
Բացի դրանից, հուսահատ մարդուն երբեք չի կարելի մեղադրել: Եթե հուսահատ մարդու գլխին մեղադրանքներ թափեք, օրինակ էս կարգի` էս ինչ ա քո վիճակը, լրիվ քեզ կորցրել ես, մի հատ հավաքի քեզ, արդեն հոգնեցրել ես քո անընդհատ նվնվոցով......, ապա չի բացառվում, որ նրա վիճակը ավելի խորանա:
Ներշնչեք նրան ապահովության զգացում, որ իրեն պաշտպանված զգա, նման վիճակում մարդուն պետք է ապրումակցում: Եթե մեկը լինի ում հետ նա կարողանակ կիսել իր ապրումները, ապա շատ արագ դուրս կգա էտ վիճակից:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Ուժ տալ նրան, ուշքի բերել, աջակցել: Բայց դա պետք է նուրբ անել, որպեսզի դիմացինն իրեն ճնշված չզգա:
Ենթադրենք, երբ ինչ-որ մեկը խեղդվելուց է լինում, մարդիկ ապտակում են, արհեստական շնչառություն են տալիս: Այ էսպիսի մի բան պատկերացրեք հոգեբանորեն: Նման կերպ մոտեցումը կարող է օգնել, մարդուն դուրս գալ այդ հոգեվիճակից:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ