Ի՞նչ ես կարծում, Անծանոթ ջան, եթե իմ նպատակը լիներ քեզ վիրավորելը, արդյո՞ք ես իմ ամբողջ օրը կծախսեի քեզ հեքիաթներ պատմելու վրա… Չէ՞ որ կարող էի անմիջապես գրել վերջին մի քանի տողերս ու մի կողմ քաշվել: Թե՞ դու կարծում ես, թե իմ մեջ չկար այն վախը, որ ամբողջ այս երկար-բարակ նամակագրությունս քեզ հետ այսպիսի վերջի էլ կարող է հասնել: Եթե չունենայի այդ վախը, նախապես ներուղություն չէի խնդրի քեզանից: Եվ սակայն, քանի որ համարում եմ, որ գրածս մնացած ամեն ինչ շատ ավելի կարևոր էր, ոչ թե ինձ, այլ քեզ համար, սիրելիս, - հենց այդ պատճառով ես անտեսեցի վախս ու որոշեցի գրել…
Ինչևէ, նորից, ներողություն…
Ես էլ եմ այլ կերպ ընկալում: Մահացածն ինձ համար՝ շեմին կանգնած մեկն է, ում առջև շատ ավելի մեծ աշխարհ է բացվել, քան նա թողել է հետևում: Եվ սրանից բխող լիքը ամեն ինչ:Իսկ ես մահացածի կերպարը այլ եմ ընկալում
Բայց իմ ու քո ընկալածը ոչ մի կապ չունի այն դեպքում, եթե դու այդ բառը վերցրել ու գրել ես ճակատիդ, հասկանու՞մ ես: Ճակատին գրածը ոչ մի բացատրագիր կամ, ինչպես խոստանում ես, օրագիր, չի պահանջում, նա դրա կարիքն ուղղակի չունի: Ճակատիդ գրածը՝ քո "Եկա, տեսա, հաղթեցի"-ն է, դա այն է, ինչ դու ասում ես մեկ խոսքով: Իսկ ճակատիդ գրածով դու միայն մեկ բան ես ասում. "Ահա նա՝ Ես, - այնպիսին, ինչպիսին ես կամ: Ընդունեք գնահատեք և կուլ տվեք: Առանց բացատրությունների: Կամ՝ No comment":
Էջանիշներ