Ծլնգ-ի խոսքերից
Չգտա սա գրելու ավելի լավ տեղ․․․ նենց չի որ խորհուրդ եմ տալիս, այլ ուզում եմ ուղղակի գրել այս ֆիլմի մասին, շատերդ հավանաբար արդեն տեսած էլ կլինեք․․․ տեսել էի երբ նոր էր դուրս եկել՝ 2014-ի սկզբներին, ու մեկ անգամ դիտելուց հետո հիշվել էր ֆիլմի ամեն մի պահը․ քիչ ֆիլմերի հետ է այսպես մոտս լինում, բայց այս ֆիլմի գեղեցկությունը առաջին կադրերից էր երևում։ Էս երկու օրը մի բավական երկրորդական թեմայով այս ֆիլմը մտքովս անցավ ու նորից դիտեցի՝ անբացատրելի գեղեցկությունը դեռ ֆիլմի մեջ էր, ու նորից ֆիլմի ամեն մի պահը տպավորվեց մեկ այլ՝ նոր հիշողության բջիջում․․․ The Secret Life of Walter Mitty է անունը․․․ րիմեյք է․․․ առաջին անգամ դիտելուց հետո փորձեցի 1947 թ․ օրիգինալը նայել՝ չստացվեց։ Այսքանն էի ուզում ասել։
Էջանիշներ