Kuk (11.06.2010), Mephistopheles (11.06.2010), Ձայնալար (11.06.2010)
Tig (15.06.2010)
www.chi.amԵՐԵՎԻ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԱՌԸ «ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ» Է ՈՒՆԵՑԵԼ
Մեր թերթի մարտի 20-ի համարում «Վարչապետի ինքնահաստատման գործընթացը շարունակվում է» հոդվածում անդրադարձել էինք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հրանտ Բագրատյանի միջեւ արդեն ավելի քան 2 տարի շարունակվող դատական քաշքշուկին: Կարճ հիշեցնենք, թե խոսքը ինչի մասին էր:
2008թ. փետրվարի 2-ին «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում Հրանտ Բագրատյանը մեղադրել էր այն ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին այն բանում, որ վերջինս, դիմելով տարբեր խարդախությունների, «Արդշինբանկը» սնանկ էր հայտարարել, դրա հիման վրա ստեղծել «Արդշինինվեսբանկը» եւ այն սկուտեղի վրա մատուցել Ռոբերտ Քոչարյանին: Միաժամանակ Բագրատյանը հայտարարել էր, որ «Հայխնայբանկը» գրեթե 0 կոպեկով սեփականաշնորհել է Միշա Բեղդասարովը, ինչը վերջինս 2 տարի անց վաճառել էր ՎՏԲ-ին 28 միլիոն ԱՄՆ դոլարով: Թերթի այս հրապարակումը առիթ էր հանդիսացել, եւ Տիգրան Սարգսյանը դիմել էր դատարան ու պահանջել, որ փոխհատուցվի իր` իբր թե գործարարի համբավը վարկաբեկող տեղեկությունների հրապարակման հետեւանքով հասցված վնասը: Ու չնայած Տիգրան Սարգսյանը պաշտոնապես բիզնեսմեն չէ, եւ նրա հայցն էլ այդ պատճառով անհեթեթ ու ծիծաղելի է, այնուամենայնիվ, դատարանը Տ. Պետրոսյանի նախագահությամբ բավարարում է հայցը, տուգանում Հրանտ Բագրատյանին եւ պահանջում հերքում` պարտադրելով որոշակի տեքստ: Հրանտ Բագրատյանը տուգանքը վճարում է, հերքում չի տալիս, ինչի համար դարձյալ տուգանվում է 200. 000 դրամով: Բագրատյանը սա էլ է վճարում եւ դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սակայն զավեշտն այսքանով չի վերջանում: Հերքումը չհրապարակելու պատրվակով ԴԱՀԿ Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցներ Տիգրան Թորոսյանն ու Արթուր Հակոբյանը որոշում են Բագրատյանին մի հատ էլ տուգանել` այս անգամ նրանից գանձելով 400. 000 դրամ:
Այնուհետեւ 2010-ի հունվարին, ՀՀ վարչական դատարանը, դատավոր Ք. Մնոյանի նախագահությամբ, որոշում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կասեցնել գործի վարույթը, քանի դեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում չի կայացրել: Այս պարզ եւ տրամաբանական որոշումը չի բավարարում Տիգրան Սարգսյանին: Վերջինս Արաբկիրի ԴԱՀԿ-ին կարգադրում է բողոքարկել որոշումը: Այս անգամ ՀՀ վերաքննիչ դատարանը, վարչապետի ճնշումներին չդիմանալով, քաղաքական պատվերի շրջանակներում բավարարում է ԴԱՀԿ բողոքը: Հրանտ Բագրատյանին մնում է բողոքարկել այս վճիռը ՀՀ Վճռաբեկ դատարանում: Բնականաբար, Վճռաբեկ դատարանը բողոքը մերժում է: Որոշումը դատարանը կայացնում է 2010-ի մարտի 24-ին: Սույն որոշումը Բագրատյանը փոստով ստանում է 2 օր հետո: Զավեշտն այն է, որ նույն օրը` մարտի 24-ին, դատավոր Ք. Մնոյանը, որը կասեցրել էր գործի վարույթը, նոր որոշում է կայացնում` այս անգամ հօգուտ Տիգրան Սարգսյանի: Բնականաբար, Հրանտ Բագրատյանը ներկա չի եղել նիստին, քանի որ վերջինս դեռեւս տեղեկացված չէր Վճռաբեկ դատարանի որոշման մասին, ըստ այդմ` նա պարզապես չէր կարող մասնակցել Մնոյանի նշանակած դատավարությանը:
Այն, որ դատավորները իշխանական բարձրաստիճան պաշտոնյաների վարձու աշխատողներն են, դրանում կասկած չկա: Բազմաթիվ առիթներ են եղել դրանում համոզվելու: Հիմա բանը հասել է նրան, որ արդեն դատերն էլ են առանց պատասխանող կողմի անում: Հրանտ Բագրատյանը այս հիմքով դիմում է Վճռաբեկ դատարան` վիճարկելով հիմա էլ այս վճիռը: Վճռաբեկ դատարանը Ս.Սարգսյանի, Ե.Խունդկարյանի, Վ.Աբելյանի, Ս.Անտոնյանի, Վ.Ավանեսյանի, Ա.Բարսեղյանի, Մ.Դրմեյանի, Է.Հայրիյանի եւ Տ.Պետրոսյանի մասնակցությամբ որոշում է, որ վճռաբեկ «բողոք բերելու հիմքեր պետք է համարել այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա»: Ստացվում է` Բագրատյանի ներկա լինել-չլինելը չէր կարող ազդել գործի ելքի վրա, մեկ է Բագրատյանին «դատելու» էին, եւ ամենեւին էլ անհրաժեշտություն չկար, որ մարդն իմանար դատի օրվա, տեղի ու ժամի մասին: Համաձայնեք, որ սա արդեն լկտիություն է, իսկ Տիգրան Սարգսյանի` այս ձեւով միջամտությունը՝ պարզապես խուլիգանություն:
Սրանով, սակայն, խնդիրը չի ավարտվում: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խուլիգանությունն հասնում է գագաթնակետին, երբ վերջինիս հրահանգով եւ պատվերով հունիսի 5-ին, հավաքվում է ՀՀ արդարադատության խորհուրդը` Ա. Մկրտումյան, Տ.Բարսեղյան, Վ.Աբելյան, Կ.Բաղդասարյան, Վ.Բարսեղյան, Ա.Թումանյան, Ա.Խաչատրյան, Մ.Մարտիրոսյան, Գ.Խանդանյան, Ս.Օհանյան, Հ.Փանոսյան եւ Մ.Մակյան կազմով: Վերջիններս ամբողջ ոհմակով սկսում են «քլնգել» դատավոր Քնարիկ Մնոյանին այն բանի համար, որ նա հանդգնել է հունվար ամսին գործի վարույթը ժամանակավոր կասեցնելու որոշում կայացնել: Տիգրան Սարգսյանի ցուցումով Արդարադատության խորհրդի ներկայացուցիչներն հարձակվում են այս դատավորի վրա` պարզաբանում պահանջելով, թե այդ ի՞նչ հիմունքներով է տիկինը խանգարում արդարադատության կայացմանը: «Դու չգիտես, որ այս երկրի տերերը մենք ենք, ի՞նչ Եվրոդատարան, ի՞նչ բան», հայտարարում են վարչապետի վարձու աշխատակիցները: Քնարիկ Մնոյանն էլ բացատրագիր է գրում, թե կներեք, սխալվել եմ, մարդ եմ էլի, սխալվելու իրավունք պիտի ունենամ, թե՞ ոչ: Սրանք էլ` թե չենք ներում, 6 ամիս աշխատավարձդ պակասեցնում ենք 25%-ով: Գործարար Տիգրան Սարգսյանին, երեւի, ժամանակին, այդպես են պատժել` գրպանին կպնելով կամ էլ... Հուսանք այս դատավորի պարագայում բանը դրան չի հասնի, եւ Եվրոդատարանում Բագրատյանը կհաղթի:
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Որ բյուջեի անուն եմ լսում, ահագին քմծիծաղ ա գալիս: Ապեր որ բյուժե փող ա մտնում, կարա՞ս ասես, ինձ ու քեզ դրանից ինչ օգուտ ա գալիս: Էդ բյուջեն պետության բյուջեն չի, էդ բյուժեն Մեֆի դրած նկարի մեջի տղու, իրա ախպերների, ու իրա լավ ախպերների բյուջեն ա, կամ, իրանց լեզվով ասած՝ իրանց ջեբերն ա: Մեկա մեր տատերը էդ բյուջեից էնքան են ստանում, որ հազիվ հացի փող ա լինում, մեկա մեր ընգերները բանակում պյուրեն առանց կարագ են ուտում, մեկա փողոցների ասֆալթը ամիսը մի քանի անգամ ճաքում ա, մայթերի քարերը սաղ շարժվում են, ժողովրդի վիճակը գնալով վատանում ա: Բա ո՞ւր են էդ փողերը, որ մտնում են բյուջե: Էդքան փողեր են վերցնում տոկոսով իրանց մեծ ախպեր Ռուսաստանից, ո՞ր մեկս ենք էդ փողը տեսնում, ի՞նչ են անում էդ փողերով, տո իմ համար ավելի լավ ա բյուջեում փող չլինի, որ էդ փողով դոլարի կուրս չնկարեն ու մեզ կլպեն: Ու էս գտած չստիկի վրա էլ թքած ունեմ, ու ոչ էլ պատկերացնում եմ, որ դա ինչ-որ օգուտ ա բերելու, բացի էս ստից շուխուռներից: Եվրատեսիլի նման մի բան ա, էլի, մարդկանց ցույց տանք, իբր մի բան լավ ա, կամ, ոնց որ Դիվիգրեյն ասեց՝ արմեիկումի հոտ ա գալիս: Դրալ տարիներով խեղդում են մշակույթն ու արվեստը իրանց թափթփուկ աստղերով, անտաղանդ բոմժերին էկրան մտցնելով, հիմա էս մի հատ քրջոտ մասիկը պետքա դրա տեղը հանի, մշակութային ու հոգևոր վերելք լինի հա՞: Ուրեմն մարդիկ բուրգերը թողած, պետքա գան էս տապչկեն նայելու համար փող տան մեզ, կամ ինչպես դու ես ասում՝ մեր բյուջեն փեշով փող լցնեն, իսկ իրականում՝ սաշիկի լավ ախպերության ջեբերը լցեն, ինչ ա թե էս տապչկեն բուրգերից մի քանի հարյհուր տարի հին ա հա՞: Բուրգերը կառուցելու համար խելոք, զարգացած, երկրաչափական լուրջ գիտելիքների տիրապետող մարդիկ են անհրաժեշտ, լուրջ տեխնիկա ա անհրաժեշտ, կամ եթե էդ տեխնիկայի փոխարեն օգտագործվել են ստրուկները, էլի հանելուկ ա մնում, թե ոնց են էդ հսկայական կառույցները սարքել, ուրեմն էդ հեչ, հիմա պետքա մարդիկ գան ու զարմանան, որ ինչ-որ մեկը դրանից մի 500 տարի առաջ ֆայմել ա, որ կարելի ա կովի կաշին փաթաթել ոտքին, որ տաք լինի ոտքը, կամ որ վազելու ժամանակ չվնասվի՞: Ստեղ ի՞նչ կա զարմանալու, չեմ հասկանում: Եթե չգիտեին, որ էդ ժամանակ էդ տարածքում մարդիկ են եղել, հիմա դա գտան ու իմացան, ասենք՝ հա, օգուտ տվեց, բայց էդ դեպքում էլ մեկա էդ գտածոն քրջի կտոր ա մնում: ՄԱրդիկ դրել մտահոգվում են, թե դա որտեղ պետքա պահվի, իսկ սրանք նույնիսկ չեն կարողանում համապատասխան պայմաններ ստեղծեն, հեսա փտելու ա, դառնա լրիվ զիբիլ, տեղից էլմի բան չի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ապեր, քմծիծաղդ գալիս ա, քմծիծաղի, հաճելի պահեր քեզ: Ստեղ մեկը ինչ-որ կերպ նույնիսկ ակնարկել ա, որ էդ կոշիկից քո գրպանը քեշ փող ա մտնելու??? Եթե ասել ա, գրագումը բեր, տեսնենք էդ ոնց ա պատկերացնում փողի մուտքը, մենք էլ գնանք մեր բաժինը ուզենք: Դրիր բյուջեից սկսիր, հասար սուպերսթարի երգչիստներին: Է հետո, էդ ինչ որ գրել ես, քեզ թվում ա ոչ տեսել ենք, ոչ լսել ենք, ոչ էլ պատկերացնում ենք ինչ ա, հա??? Ընդամենը կարամ ուրախ լինեմ քո համար, որ դու էլ ես գիտակցում, որ էդ ամեն ինչը շատ վատա: Մարդիկ ասեցին կոնկրետ ինչ օգուտ կարա տա, ես իմ տեսակետը գրեցի ու կոնկրետ ուղղություն նշեցի: Թե մեր տատիները ինչքան թոշակ են ստանում, ստղեղ հաստատ քննարկելու բան չի: Ապեր ջան, չես պատկերացնում, քո խնդիրն ա, բայց խի ես բերում տատուս թոշակը խառնում էս թեմային... էդ խնդիրների մասին երևի մի 8 տեղ գրած կլինես, ստեղ էլ ես ուզում էդ քննարկել?
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Թող էն հոդվածով, որով էդ փողերը կմտնեն բյուջե, դրան համապատասխան ծախսի հոդվածով էլ ֆինանսավորվեն տվյալ ոլորտի գիտահետազոտական ինստիտունտներ, հիմնարկները: Թե հիմա ինչ բարեխղճությամբ բա կարվի, ԷՍ ԹԵՄԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԲԱՆ ՉԻ: Էս դեպքում արդեն հասնում ենք քո ասած ապերների "ջեբերին", բայց ոչ էս թեմայում: Իսկ կարաս ինձ ասես ինչի չպիտի առավելություն համարեմ: Ես բյուջե փող մտցնելու մեջ բացասական բան չեմ տեսնում: Իսկ դու տեսնում ես?
Ո՞նց էս թեմայում քննարկելու բան չի: եթե էս թեմայում քննարկելու բան չի, ուրեմն էս թեմայում պետքա բյուջեի անուն էլ չտրվի, որտև էդ բյուջեն մենակ անունով ա բյուջե, իսկ իրականում Մեֆի դրած նկարի տղու ջեբերն ա:
Դու առավելություն ես համարում, հարցնում եմ՝ խի՞ ես առավելություն համարում, ասում ես՝ բա խի՞ չհամարեմՈնց որ մեկին տեսնես փողոցում վազելիս, հարցնես՝ խի՞ ես վազում, ասի՝ բա խի՞ չվազեմ
Այ ախպեր, ուզում եմ իմանամ՝ որ էդ չստիկից խոսքի 10 հազար դոլար փող մտավ Հ.Հ. բյուջե, դրանից էս երկրի ժողովրդին ի՞նչ օգուտ ա լինելու: Օրինակ՝ Ռուսաստանից էս վերջերս լիքը տոկոսով փող ենք վերցրել՝ միլիարդավոր դոլարներ, ես դրա օգուտը չեմ տեսել, հիմա ուզում եմ իմանամ, որ տոկոսով վերցրած փողը չլինի, չստիկից օգուտ արած փողը լինի, ինչ-որ տարբերություն ա լինելո՞ւ: Ու չհասկացա, թե ինչ համապատասխան հոդվածների մասին ես գրել: Էս թեմայում քննարկելու բանը ո՞րն ա քո կարծիքով: մենակ պետքա մեծարենք էդ չստիկն ու չստիկը գտնողին, ու ասենք՝ ամեն ինչ շատ լավ ա, դա հոգևոր մշակութային արժեք ա, լուրջ տապչկա ա՞:
Օրինակ իմ համար հազար հատ տենց տրեխ, ուզում ա՝ դրանից մի երկու հազար տարի էլ հին լինի, մի հատ եգիպտական բուրգի 1 տոկոսն էլ չարժեն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Մոդերատորական. Վերջին գրառումները տեղափոխվել են «5000 տարվա հնության ոտնաման Հայաստանում» թեմայից, քանի որ կապը մայր թեմայի հետ խիստ վերացական ու ոչ ուղիղ է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դե եթե գտնում ես, որ Մեֆի դրած նկարի տղու ջեբերի քննակկումը տեղավորվում ա էդ կոշիկի թեմայի մեջ, հարց չկա, կարանք էնտեղ էլ քննարկենք, բայց երևի թե էդ ամբողջ քննարկումը կտեղափողվի ուրիշ թեմա: Վերջի գրառումների տեղափոխումն էլ քեզ օրինակ: Բյուջեի անուն էնքանով ա տրվել, որքանով որ էդ կոշիկը համարվել ա բյուջե լցնելու միջոց: Իսկ բյուջեի անուն կտամ, թե չեմ տա, էդ հաստատ քո որոշելիքը չի:
Հետաքրքիր հումորի զգացում զգացում ունես: Ասածս հասարակից էլ հասարակ ա: Ես բյուջե լցնելու մեջ, ընդհանրապես, գոնե մեկ հատ թերություն չեմ տեսնում, այ դրա համար քեզ հարցրեցի, ցույց տուր թերությունը, ասեմ որն ա առավելությունը: Բա կանգնում, հարցնում ես տատիները փող քիչ են ստանում, կամ չեն ստանում, մեր ախպերները պյուրեն առանց կարագ են ուտում: Բա եթե էդ փողը, ու դրա նման շատուշատ այլ փողեր չլցվեն բյուջե, տատիները որտեղից են թոշակ ստանալու, կամ մեր ախպերները ոնց են գոնե պյուրե ուտելու??
Վարկերը վերցնելու ու դրանք ուտելու պահը ակնհայտ ա: Նորություն չասեցիր, բայց մեկը ես քեզ խոսք էլ չէի տվել, որ դու դրանից քեշ փող ես ունենալու: Եթե ասել եմ, հլը մի հատ ցույց տուր, իմամամ էլի... Ընդամենը խոսում էինք դրա հնարավոր օգուտներից, ես էլ հնարավոր տարբերակ առաջարկեցի: Ես էս թեմայի շրջանակներում բյուջեի կատարողական չեմ էլ քննարկել, որ եկել, ուզում ես հետս Մեֆի դրած նկարի տղու ջեբերը քննարկես: Գործի բերումով շատ ավելի մոտիկից եմ շփվում բյուջեների հետ, ու շատ հնարավոր ա, որ մեկը դու չիմանաս էն, ինչ որ ես գիտեմ, թե ինչ ա կատարվում էդ բյուջեների հետ: "Հոդված" ասում են մուտքերի կամ ելքերի այն կետերին, ըստ որոնց ենթադրվում ա դրամական միջոցների ստացում կամ ծախս` համաձայն էդ նույն հոդվածում գրված աղբյուրի կամ նպատակի: Բերածս նկարը նայի, կտեսնես հոդվածը որն ա..
Ապեր, չեմ պատրաստվում քեզ ինչ-որ ուղղություն տամ, թե էդ թեմայում ինչ անես կամ ում գովերգես: Ոչ հավես ունեմ, ոչ էլ ժամանակ, ոչ էլ առավել ևս ցանկություն: էդ քո գործն ա: Թե քո համար որն ա ավելի մեծ արժեք ներկայացնում, էդ առավել ևս քո գործն ա, ու ինձ չի էլ հետաքրքրում:
Հույսով եմ, կարողացա ասելիքս մատչելի լեզվով ներկայացնել:![]()
![]()
![]()
Դավ ապեր, դու հենց բյուդջեից ես խոսում, դրանց նկարները գալիս են առաջին պլան… ու քո բյուդջե լցնելը դառնում ա վերացական խոսակցություն… ինՉու՞, որովհետև բյուդջեն էդ նկարների ձեռն ա …
… ու մի բան էլ ապեր, էդ կոշիկի իմատը բյուդջե լցնելը Չի, այլ դրաինց բխող ինտելեկտուալ և գիտական պոտենցիալն ա, որին էդ նկարներն են խոՉնդոտուն նստաԾ լինելով էդ բյուջեի գլխին
Kuk (16.06.2010)
Մեֆ ջան, գիտեմ ապեր, շատ լավ գիտեմ, բայց ես չեմ ասում, թե էս երկրում ամեն ինչ լավա կամ հրաշալի ա: Ու չեմ էլ ասել, որ էդ կոշիկը բյուջե լցնելու համար են գտել: Եթե կարդաս գրագումներս, կտեսնես, որ հենց քո ասածն եմ ասում, որ էն փողը, որը ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ կարող ա բերի էդ կոշիկը, հենց պիտի ներդրվի տվյալ գիտական ճյուղում: էդ ժամանակ մեկը ես դուխով կասեմ, որ ինչ-որ մի օգուտ ա եղել, չնայած են հանգամանքին, որ գրպանս փող չի մտել, կամ տատուս թոշակը չեն բարձրացրել:
Ապեր, եթե դու բյուջե ասելով հասկանում ես պետության ունեցվածքը, ներկայիս Հայաստանի Հանրապետությունում ես տենց չեմ հասկանում, ես հասկանում եմ թալանչիների գրպանները, այ դրա համար էլ ես բյուջե փող մտնելն առավելություն չեմ համարում: պարզ օրինակը բերեցի, հենա դու էլ ասում ես, որ ինձնից էլ լավ կարողա իմանաս էդ մասին, որ տոկոսով վերցրած միլլիարդներ ա մտնում մեր բյուջե, ու մենք դրա օգուտը չենք տեսնում, իսկ էդ քռչոտ չստիկից դժվար թե միլիարդներ մտնի բյուջե: Բայց էլի եմ ասում, եթե մտնի էլ, դրա օգուտը թալանչիներն են տեսնելու:
իմ կարծիքով էդ չստիկից մեզ օգուտ ա մնալու մենակ էն, որ BBC-ով ու CNN-ով մի երկու անգամ ավել կասեն Armenia բառը, ու Հայաստան բառը կյանքում չլսած մարդկանց մի որոշ մասը կարողա որոշի մի երկու տող կարդալ Հայաստանի մասին, ու մի քան մարդ ավել կիմանա, որ քարտեզի վրայի էն մի կետի անունը Armenia ա:
---------- Ավելացվել է՝ 22:37 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:33 ----------
Ապեր կապ չունի ով ինչին ա խոչընդոտում, կապ չունի բյուջեի փողերն ում ջեբերն ա լցվում, կարևորը բյուջե փող կմտնի, թե հետո էդ փողն ում վիզը կհաստացնի, էդ կարևոր չի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
davidus ջան, բյուջեն լցնելը լավ բան ա: Դաժե եթե տատիների թոշակը քիչ ա: Բայց մեռնեմ թե մի հատ պայթած կոշիկով մեր բյուջեում երկու կոպեկ փող ա ավելանալու: Խորացի CNN -ի էն Հայաստանի գովազդում, էն սիրուն պատմական ու բնության տեսարաններին ավելացնում են «այցելեք առաջին կոշիկի երկիրը», ու մյուս օրը զվարթնոց օդանավակայանում պռոպկայա:
Noah's rout, your rout - touch the first ever shoe
davidus (16.06.2010), Kuk (17.06.2010), Mephistopheles (17.06.2010), Rammer (17.06.2010), Ձայնալար (16.06.2010)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ