Չգիտեմ, թեման ճիշտ տեղում եմ բացել թե՞ ոչ:
Հայ գիտնականները Վայոց Ձորի մարզում հայտնաբերել են 5000 տարվա հնության տրեխ:
Զավեշտալին այն է, որ այս մասին տեղեկանում են ոչ թե հայկական լրատվամիջոցներից այլ BBC-ից CNN-ից եւ այլ միջազգային հեղինակություն վայելող լրատվամիջոցներից, փոխանակ դրսի աշխարհը մեզնից իմանա հայ գիտնականների հայտնագործությունների մասին, մենք եք դրսից իմանում:
Ոտնամանի հնությունը պարզելու հետ կապված հետազոտությունները տարվել են Օքսվորդի եւ Կալիֆորնիայի հետազոտական ինստիտուտներում:
ԳԻտնականները սկզբում կարծել են, թե տրեխը 600-700 տարվա հնություն ունի, բայց մանրակրկիտ հետազոտությունները ցույց են տվել, որ այն մինչ այժմ հայտնաբերված ամենահին կաշվե ոտնամանից ավելի հին է:
Մանրամասն կարող եք տեղեկանալ BBC-ի կայքից
Էջանիշներ